Քուրդիստանի հանրաքվեն դիտորդի աչքերով. քրդերը պատրաստ են անկախության եւ ռազմական սցենարի

26/09/2017 schedule10:31

Իրաքյան Քուրդիստանում անկախության հանրաքվեին մասնակցել է քաղաքացիների 72,16 տոկոսը, որոնց 93.29 տոկոսն «այո» է ասել անկախացմանը: Այս մասին հայտնում են միջազգային լրատվամիջոցները:

Մասնավորապես ինչպես հայտնում է քրդական nerinaazad.net կայքը, հանրաքվեին մասնակցելու իրավունք ուներ 5 մլն 200 հազ. ընտրող: Նրանցից միայն 1 մլն 200 հազ.-ը՝ մայրաքաղաք Էրբիլից, 1 մլն 280 հազ.-ը՝ Սուլեյմանիայից, 800.000-ը՝ Դահուքից, 750. 000-ը՝ Մոսուլի նահանգից, իսկ ահա թուրքմենաբնակ Քիրկուկում քվեարկության կարող էր մասնակցել 750.000 քաղաքացի:

Հատկանշական է, որ ոչ բոլորն են Իրաքյան Քուրդիստանում կողմ եղել անկախացման գործընթացին: Թուրքական diken.com.tr կայքը հրապարակել է լուսանկարներ, որոնցում երևում է, թե ինչպես են Քիրկուկի թուրքեմենները հանրաքվեի օրը «Հայրենիքը պառակտող հանրաքվեին մի՛ մասնակցիր» գրությամբ պաստառներ փակցրել տարբեր շինությունների վրա:

Նշվում է, որ թուրքմենների մեծ մասը բոյկոտել է հանրաքվեն, մեծ ակտիվություն չեն ցուցաբերել նաև Քիրկուկի արաբները, մինչդեռ քիրկուկցի քրդերը վճռականորեն օգտագործել են իրենց ձայնը:

Նշենք, որ Հայաստանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանն արդեն մի քանի օր է, ինչ գտնվում է Էրբիլում և որպես դիտորդ մասնակցում Իրաքյան Քուրդիստանում անցկացվող անկախության հանրաքվեին: VERELQ-ի հետ զրույցում նա նշել է, որ մարդիկ հանրաքվեին մասնակցում էին բարձր տրամադրությամբ ու առհասարակ այնպիսի տպավորություն է, թե սա շատ մեծ տոն է իրենց համար:

«Երրորդ օրն է, ինչ ես այստեղ եմ և կարող եմ ասել, որ գործ ունենք գրեթե կայացած պետության հետ, որն ունի իր սեփական, արդյունավետ գործող իշխանությունը, ունի ժողովուրդ, որն իրոք ձգտում է այդ անկախությանը և ունի իր բանակը, որը շատ կազմակերպված է ու միակն է, որ կարողացել է ԴԱԻՇ-ի դեմ պայքարելով մաքրել իր տարածքը գրոհայիններից: Եվ որ ամենակարևորն է՝ ամեն ինչ շատ խաղաղ է ընթանում»,- ասաց նա:

Արամ Սարգսյանի խոսքով, մարդիկ շտապում էին ընտրատեղամասեր, կուտակումներ են տեղի ունենում, քանի որ ամենքը պարտադիր ուզում է մասնակցել հանրաքվեին: Հարյուրավոր մարդիկ, չնայած շոգ եղանակին, հերթերում կանգնած են, որպեսզի անպայման մասնակցեն քվեարկությանը, բայց որևէ հրմշտոց կամ լարվածություն չկա՝ անկախանալու ժողովրդի ցանկությունը շատ մեծ է, եզրափակել է նա:

«Բավականին զուսպ ու կշռադատված առաջ են գնում ու փորձում են անել ամեն ինչ, որպեսզի իրենց գործողությունները համապատասխանեն միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին», - ավելացրեց դեմկուսի առաջնորդը:

Հատկանշական է, որ Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեն տեղի է ունենում միջազգային ու տարածաշրջանային գերտերությունների բացահայտ մերժողական մթնոլորտում:

Եթե ԱՄՆ-ն ու Եվրամիությունն ուղղակի կոչ էին անում Իրաքի քրդերին հետաձգել անկախության հանրաքվեն՝ իրավիճակը տարածաշրջանում էլ ավելի չլարելու համար, ապա Իրանը, Թուրքիան ու Իրաքը բացարձակապես դեմ են արտահայտվում Իրաքյան Քուրդիստանի անկախացմանը: Այդ պետություններն արդեն իսկ գործի են անցել, եւ տարածաշրջանում անկախացման հայտ ներկայացրած պետական միավորի նկատմամբ ճնշման գործիքակազմ կիրառել: Թուրքիան զորքեր է կուտակել Իրաքի հետ սահմանին ու քննարկում է նոր պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը, Իրանը զորավարժություններ է սկսել ու պաշտոնական Բաղդադի պահանջով փակել Իրաքի Քուրդիստանի հետ օդային հաղորդակցությունը:

Միեւնույն ժամանակ Էրբիլին չի անհանգստացնում նաև այն, որ տարածաշրջանային երկրները նման ջղաձգումներով են արձագանքում անկախացման գործընթացին, քանի որ ի սկզբանե եղել են պատրաստ դրան, որ ազատագրական պայքարը անխոչընդոտ չի անցնելու: Բայց, ընդգծել է Արամ Սարգսյանը, եթե որևէ մեկը փորձի իրենց վրա հարձակվել, ապա անպայման համարժեք պատասխան կստանա, քանի որ Էրբիլում պատրաստ են պաշտպանվել և դրա համար ունեն բավականին լուրջ բանակ.

«Սա նույն իրավիճակն է, ինչ եղել է Լեռնային Ղարաբաղում. մենք չգիտեի՞նք, որ Ադրբեջանը մեր դեմ հանդես է գալու պատերազմական գործողություններով, բայց մենք հետ չկանգնեցինք մեր նպատակից: Նույնն էլ այստեղ է՝ մարդիկ համարում են, որ իրենք արդար են և հարյուր տարի է փորձում են իրենց անկախ պետությունը ստեղծել և որևէ հիմք չկա իրենց մերժելու այդ հարցում, դրա համար էլ շարունակում են իրենց քայլերը»,- հավելեց նա:

Նա նշել է նաև, որ շուրջ 50-60 երկրից դիտորդներ են ժամանել, քանզի հանրաքվեի նկատմամբ հետաքրքրությունը բավականին մեծ է:

Տպել
2284 դիտում

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը