Սերժ Սարգսյանի խնամին՝ Միքայել Մինասյանի հայրը, Գյումրիում շքեղ հյուրանոց է կառուցել

26/09/2017 schedule11:05

Սերժ Սարգսյանի խնամին, Վատիկանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Միքայել Մինասյանի հայրը, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի սեփականատեր Արա Մինասյանը Գյումրու կենտրոնում շքեղ հյուրանոց է կառուցել: Այն գտնվում է  Գյումրու կենտրոնական հրապարակում`Սուրբ  Յոթ Վերք եկեղեցու ետնամասում:

Շինությունն Արա Մինասյանը դեռ ձեռք էր բերել այս տարվա մարտ-ապրիլ ամիսներին, այդ պահից սկսած էլ մեկնարկել էին շինարարական աշխատանքները:

Նախագահի խնամու հյուրանոցը գտնվում է Գյումրու «Կումայրի» պատմական արգելոցի տարածքում, Մինասյանն այն կոչել է «Գյումրեցի հյուրատուն»: Տեղեկությունների համաձայն`Մինասյանը մի քանի անգամ այցելելով Գյումրի նկատել է նշյալ շինությունը եւ ցանկացել է այն փրկել ոչնչացումից, այդ իսկ պատճառով կատարել է համապատասխան ներդրում:

Armtimes.com-ը Արա Մինասյանից հետաքրքրվեց, թե ինչու՞ է ցանկացել Գյումրիում ներդրում կատարել, սակայն վերջինս առաջարկեց մեր հարցերին պատասխանել ավելի ուշ:

Ի դեպ, նշենք, որ Սերժ Սարգսյանի խնամին Գյումրիում հաճախակի է լինում: Նա Գյումրիում ձեռնամուխ է եղել նաեւ անվանի բժիշկների հիշատակը հավերժացնող հուշատախտակների տեղադրման նախաձեռնությանը:

Տպել
15953 դիտում

ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ, Լարսի ճանապարհը փակ է բեռնատարների համար

Հրազդանի տներից մեկի տանիքում մոտ 30 տարեկան տղամարդու են հայտնաբերել՝ կախված վիճակում

Ուկրաինայի ՆԳՆ-ը հետախուզում է հայտարարել հայազգի մեծահարուստ Սարկիսով եղբայրների նկատմամբ

Կողոպուտ բենզալցակայանում. 29 հազար դրամ հափշտակած կասկածյալը ձերբակալված է

Այսօր ու վաղը սպասվում են ձյան տեղումներ, մառախուղ, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

ՌԱԿ-ն իր համակիրներին կոչ էր արել քվեարկել «Իմ քայլը» դաշինքի օգտին, հուսով է՝ հույսերը կարդարանան

Վահե Էնֆիաջյանը վերահաշվարկ է պահանջել. ձայներն ավելացել են 6-ով

Ստեփանավանի ողբերգական հրդեհի փաստով կստեղծվի հատուկ աշխատանքային խումբ. մարզպետ

Նարեկ Սարգսյանի ձերբակալության մասին լուրը հրապարակելը քարոզչության վերջին օրը զուգադիպություն էր. Օսիպյան

ՀՀ-ում կամավոր բաժին է ներկայացել 2006 թվականից հետախուզվող կինը

Հայտնի է 20-րդ դարում ամենաշատը հեռարձակված հիթը

Գործընկերություն կառուցելու հիմքում մենք դնում ենք հայաստանամետ քաղաքական մոտեցում. նախարար

Մոսկվայում կկանգնեցնեն Շառլ Ազնավուրի արձանը

Հանրապետության գլխավոր տոնածառը գրեթե պատրաստ է, լույսեր են վառվում (տեսանյութ)

Սպասում ենք Հայաստան-Սփյուռք աննախադեպ համախմբման. Եվրոպայի հայերի համագումարի շնորհավորանքը

Գյումրի, Մարալիկ քաղաքներում, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջաններում, Ախուրյանում ձյուն է տեղում

Ընդդիմությունը պետք է հարցերի լուծումների այլ ճանապարհ առաջարկի, քան իշխանությունը. Քոչարյան

Մեր գլխավոր նպատակը ժողովրդավարությունն է. Փաշինյանը պատասխանել է թուրք լրագրողի հարցերին

Անգլիայում 14-ամյա ֆուտբոլիստը մահացու վնասվածք է ստացել խաղի ժամանակ

Ընտրություններ՝ առանց թաղայինների