Սամվել Բաբայանն ինձ հետ չի քննարկել Հայաստանը լքելու պայմանով ազատ արձակվելու հարցը

26/09/2017 schedule11:22

«Առաջին անգամ եմ նման բան լսում»: Մեր զրույցում այսպես արձագանքեց «Իգլայի» աղմկոտ գործով կալանավորված, ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանն՝ անդրադառնալով մամուլի այն հրապարակումներին՝ համաձայն որոնց Սամվել Բաբայանն առաջիկայում ազատ կարձակվի, բայց՝ պայմանով:

Մասնավորապես, այսօր «Ժամանակ» թերթը հղում անելով իր աղբյուրներին նշել է, որ Հայաստանի իշխանությունները որոշել են, որ Սամվել Բաբայանը որեւէ վտանգ այլեւս չի ներկայացնում, եւ Արցախի ՊԲ նախկին հրամանատարն առաջիկայում ստորագրությամբ ազատ կարձակվի:

Նման բան կլինի, եթե համաձայնությունը հնարավոր լինի կայացնել բոլոր կողմերի, այդ թվում՝ Սամվել Բաբայանի հետ, եւ նա սկզբից ստորագրությամբ, ապա դատավճռից հետո խոստանա, որ մեկնելու է Հայաստանից:

Վերը նշվածի վերաբերյալ Սամվել Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանի զրույցը ներկայացնում ենք ստորեւ.

- Պարոն Քալաշյան, այս ընթացքում Սամվել Բաբայանին երկիր լքելու վերաբերյալ առաջարկ չի՞ եղել:

- Ոչ, չի եղել նման առաջարկ:

- Իսկ փորձե՞լ են իր հետ հանդիպել:

- Եթե հանդիպեին, կարծում եմ, որ պարոն Բաբայանը, անպայման, ինձ դրա մասին տեղյակ կպահեր:

- Ձեր միջոցո՞վ էլ նման առաջարկ չի:

- Ոչ, իմ միջոցով էլ չի եղել:

- Նման խոսակցություններից հետո հնարավո՞ր է դատարանում նորից միջնորդություն ներկայացնեք Սամվել Բաբայանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ:

- Չեմ կարծում, որ հրապարակումը որեւէ դեր ու նշանակություն կարող է ունենալ, միջնորդության հիմքում դնելու համար: Այդպիսի միջնորդություն կներկայացվի հետագայում՝ դատաքննության արդյունքների հիման վրա: Դա իհարկե, ինչպես ասացի, կներկայացվի հետագայում:

- Պարոն Քալաշյան, ի՞նչ եք կարծում, եթե Հայաստանից մեկնելու առաջարկ լինի, պարոն Բաբայանը կհամաձայնի՞:

- Նման հարց չի առաջացել, ոչ էլ նման քննարկում է եղել:

Նշենք, որ Սամվել Բաբայանը կալանքի տակ է գտնվում մարտից. նրա խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ պաշպանական կողմը բազմաթիվ միջնորդություններ է ներկայացրել, սակայն անարդյունք:

Համաձայն մեղադրական եզրակացության, Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն եւ պահելուն, ինչպես նաեւ փոխարկման արդյունքում հանցավոր ճանապարհով ստացված գույք ձեռք բերելուն:

Տպել
1407 դիտում

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին