Գյումրու մանկավարժականում դասադուլ է. ուսանողները ռեկտորին հստակ պահանջներ են ներկայացրել

Շիրակի պետական համալսարանի ուսանողներն այս պահին դասադուլ են անում: Ուսանողներն այսօր ժամը 10-ից սկսած բոյկոտում են եւ չեն մասնակցում դասին: Պատճառը, ինչպես երեկ տեղեկացրել էինք այն է, որ ՇՊՀ-ի գիտխորհուրդը որոշել է ՀՀ նախագահին եւ վարչապետին բաց նամակով դիմած համալսարանի դասախոս, պատմության եւ փիլիսոփայության ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Խորիկյանի նկատմամբ անվստահություն հայտնել: Այս որոշումը զայրացրել է բուհի ուսանողներին: Նրանք երեկ ստորագրահավաք էին կազմակերպել ի պաշտպանություն Խորիկյանի, իսկ այսօր դասադուլ են անում:

«Մենք դասադուլը սկսել ենք ժամը 10-ից, որին մասնակցում են պատմության բաժնի առաջինից չորրորդ կուրսի ուսանողները, ինչպես նաեւ մագիստրոսները: Մեզ միանում են նաեւ անգլիական բաժնի ուսանողները եւ այն ուսանողները, ովքեր կարծում են, որ ընկեր Խորիկյանի հանդեպ անարդար են վարվել»,- armtimes.com-ի հետ զրույցում ասաց դասադուլի մասնակից, պատմության կուրսի ուսանողներից մեկը:

Վերջինիս խոսքով`նրանց պահանջն է, որ գիտխորհուրդը կրկին ժողով հրավիրի եւ փոխի իր որոշումը՝ Խորիկյանին ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում թողնելու համար:

«Մենք նաեւ բողոքում ենք այն բանից, որ բարդացրել են վարձի զեղչի կանոնները: Եթե իմ առաջադիմությունը բարձր է եւ ես ունեմ 80 մոգ, ապա այն ենթակա է զեղչման, բայց նրանք չեն անում, 2-րդ կետ էլ են մտցրել: Այսինքն՝ բարձր առաջադիմության հետ մեկտեղ պետք է լինես նաեւ բարձր լեռնային բնակավայրից: Դասապրոցեսները չգիտես ինչ են արել: Անիմաստ առարկաներ են մտցրել, մասնագիտականները հանել են»,- պատմեց ուսանողուհին:

Armtimes.com-ի այն հարցին, թե բուհի ղեկավարությունից ներկայացուցիչներ եկե՞լ են բանակցելու, դասադուլի մասնակիցն ասաց.

«Եկել են Մինասյանի կողմանկիցները եւ ասում են, որ գիտխորհրդի որոշումը`Խորիկյանին ամբիոնի վարիչի պաշտոնից ազատելու հետ կապված դեռ ստորագրված չէ: Առաջարկում են դադարեցնենք դասադուլն, ասում են, որ օգուտ չունի, բայց մենք շարունակելու ենք այնքան մինչեւ այդ թուղթը չստորագրվի»:

Շիրակի պետական համալսարանում լարված իրավիճակ ստեղծվել էր դեռ 2016 թվականից, երբ ՇՊՀ ռեկտոր նշանակվեց ՀՀԿ-ական Սահակ Մինասյանը: Նախկին եւ ներկա աշխատակիցները պնդում են, որ նա բուհում աջ ու ձախ աշխատանքի է տեղավորում իր մերձավորներին:

Տպել
5045 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին