Մի սահման էլ փակվեց. Հայաստանի բեռնատարները մնացել են Ռուսաստանում

26/09/2017 schedule14:20

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի սեպտեմբերի 24-ի համարում

Հյուսիսային Oսիայում տեղի ունեցած ահաբեկչությունից մի քանի օր անց՝ սեպտեմբերի 5-ից Հյուսիսային Կովկասի Վերին Լարս կոչվող հատվածում փակվեց Հայաստանը  եւ Ռուսաստանը կապող ավտոմոբիլային ճանապարհը, եւ փաստորեն դադարեց այս երկու երկրների միջեւ բեռնաշրջանառությունը: Ճանապարհը փակ է առայսօր, եւ ներկայումս տրանսպորտային փոխադրումներ իրականացնող ընկերությունները դեպի ՌԴ ապրանքներ արտահանող եւ այնտեղից ներմուծող գործարարներին առաջարկում են այլ ճանապարհ՝ Երեւանից դեպի Փոթի, Փոթիից՝ լաստանավով մինչեւ ուկրաինական Իլյիչեւսկ նավահանգիստ եւ այնտեղից դեպի Ռուսաստան: Բայց եթե Վերին Լարսով ստանդարտ՝ 20 տոննանոց կոնտեյները Հայաստանից Ռուսաստան կամ հակառակ ուղղությամբ տեղափոխելու համար տրանսպորտային ընկերությունները վերցնում էին միջինը 2 հազար 800 դոլար, ապա Փոթի-Իլյիչեւսկ ճանապարհով տեղափոխելն արժե 3 հազար 900 դոլարից մինչեւ 4 հազար 100 դոլար:

Այսինքն, յուրաքանչյուր 1կգ ապրանքի տեղափոխման ինքնարժեքը 70 դրամից բարձրանում է մինչեւ 100 դրամ: Գործարարների համար սա շոշափելի է, եւ նրանք արդեն հաշվարկում են իրենց կրած վնասները: Բարդ իրավիճակում են հայտնվել նաեւ տրանսպորտային ընկերությունները: Բացի նրանից, որ վերջիններս իրենց հաճախորդների հետ պայմանագրային պարտավորությունները չկատարելու պատճառով որոշակի խնդիրների առաջ են կանգնել, ծագել է եւս մի խնդիր: Ռուսաստանից դեպի Հայաստան ուղեւորվող մոտ 200 բեռնատարներ, որոնք ներկայումս գտնվում են Վերին Լարսում, ուղղությունը փոխելու եւ Ուկրաինայով գալու համար պետք է նախ հասնեն Մոսկվա, որովհետեւ ընդամենը փաստաթղթային համապատասխան վերաձեւակերպումներ անելը հնարավոր է միայն այնտեղ:

Եւ դրանից հետո այդ բեռնատարները կարող են ուղեւորվել դեպի Իլյիչեւսկ: Այդ պատճառով ներկայումս ՀՀ-ում զգացվում է բեռնատարների սուր պահանջ, եթե չասենք, որ դրանք ընդհանրապես բացակայում են: «Հայաստանում եղած բոլոր բեռնատարներն արդեն ուղարկել ենք, մեքենա չի մնացել, եւ հիմա հաճախորդներին ստիպված ենք մերժել»,-ասում է տրանսպորտային ընկերություններից մեկի ղեկավարը: Մի խոսքով, ստեղծվել է արտառոց իրավիճակ: Ի դեպ, առայսօր դեռ պարզ չէ, թե երբ կբացվի Վերին Լարսը: Ըստ ՀՀ տրանսպորտի եւ կապի փոխնախարար Հրանտ Բեգլարյանի՝ իրենք ՌԴ իշխանություններին ուղղել են համապատասխան նամակներ, բայց որեւէ պատասխան դեռ չեն ստացել:

Այս ամենը ուշագրավ է նաեւ այլ տեսանկյունից: Խնդիրն այն է, որ նույն բեռները նույն բեռնատարներով ՌԴ-ն ընդունում է Ուկրաինայից: Ո՞րն է Վերին Լարսը փակելու իմաստը: «Դե, երեւի ռուսներն ուզում են վրացիների հետ հարցեր լուծել»,-ուսերն են թոթվում գործարարները: Այսքանից հետո՞ էլ չենք կարող ասել, որ Ռուսաստանը հուսալի գործընկեր չէ: «Ռուսաստանն ունի իր անվտանգության խնդիրները ու երեւի պարտավոր չէ դա ներդաշնակեցնել Հայաստանի շահերի հետ»,-մեր հարցին ի պատասխան ասաց արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը: Մեր այն դիտարկմանը, թե ԱՄՆ-ում սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո ոչ ոքի մտքով չանցավ փակել բեռնափոխադրումների ճանապարհը, գործարարները միաբերան ասում են՝ դե, Ամերիկան ուրիշ է: Իր ճանապարհները ահաբեկչություններից հետո չփակեց նաեւ Իսպանիան, բեռների առաջ որեւէ խոչընդոտ երբեւէ չի հարուցել Իսրայելը, որը ահաբեկչության հաստատուն թիրախ է:

Այսինքն՝ Ռուսաստանն է ուրիշ: Բայց ուրիշ են նաեւ մեր գործարարները: Միամտություն կլիներ մտածել, թե, օրինակ, Արսեն Ղազարյանը իրոք կարծում է, թե Վերին Լարսում բեռնատարների ճանապարհները փակելով՝ ՌԴ-ն կարող է նվազեցնել ահաբեկչության ռիսկը: Բայց այլ բան է կարծիքը եւ բոլորովին այլ բան՝ կարծիք հայտնելը: Ինչպե՞ս կարող են մեր գործարարները ռուսական իշխանությունների նման անհեթեթ քայլերի մասին ասել այն, ինչ իրոք մտածում են, երբ ամեն օր հեռուստատեսությամբ տեսնում են, թե ինչքան ջերմ են իրար հետ զրուցում Քոչարյանն ու այդ անհեթեթ որոշումները կայացնող ռուսական իշխանությունների գլուխը՝ Պուտինը: Ու մեր գործարարների մոտ անգամ հարց չի ծագում, թե ինչու այդ ջերմ զրույցների ժամանակ Քոչարյանը մի քիչ չի ջղայնանում ու չի պահանջում, որ ճանապարհը բացեն: Ընդամենը նշենք, որ Ռուսաստանը մեր արտաքին բեռնաշրջանառության մեջ գրավում է 1-ին տեղը: Այս տարվա 1-ին 7 ամիսների ընթացքում ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ բեռնաշրջանառությունը կազմել է 136 մլն դոլար:

Հայկ Գեւորգյան

Տպել
2025 դիտում

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է