«Անհարգալից վերաբերմունք». ԱլԳ Հայաստանի պլատֆորմը քննադատել է վիզա կենտրոնների աշխատանքը

26/09/2017 schedule15:39

ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը հանդես է եկել հայտարարությամբ Հայաստանում գործող վիզա կենտրոնների անբարեխիղճ աշխատանքի վերաբերյալ։ Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.

«ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմն անընդունելի է համարում ՀՀ քաղաքացիների, մասնավորապես հասարակական կազմակերպությունների անդամների նկատմամբ Հայաստանում գործող ԹիԷլԷսԿոնտակտ վիզաների կենտրոնի (TLScontact) կողմից ցուցաբերվող անհարգալից եւ անպատասխանատու վերաբերմունքը:

Մենք ստիպված ենք արձանագրել, որ իտալական վիզաների դիմում-հայտերը եւ Միացյալ Թագավորության վիզաների դիմում-հայտերն ընդունող այդ  կենտրոնում ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի անդամ ՀԿ-ների ներկայացուցիչները բախվել են հետադարձ կապի բացակայության, անկանոն հերթերի եւ տեխնիկական սխալների, որոնց համար սպասարկող աշխատակիցները որեւէ պատասխանատվություն չեն կրում։

Փաստորեն, Հայաստանի քաղաքացիներից, այդ թվում մեր գործընկերներից շատերը դարձել են ԹիԷլԷսԿոնտակտ վիզաների կենտրոնի եւ Միացյալ Թագավորության վիզաների եւ իմիգրացիայի գործակալության (ՄԹՎԻ)՝ նշված ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի զոհեր՝ գրեթե մեկ ամիս հետ չստանալով իրենց անձնագրերը։  Վիզաների համար դիմորդները հիմնականում երիտասարդներ են, ուսանողներ, քաղաքացիական հասարակության ակտիվիստներ, որոնք այդ «տեխնիկական սխալների» պատճառով զրկվել են աշխատանքային կամ ուսումնական այցեր իրականացնելու հնարավորությունից՝ կրելով ֆինանսական, գործնական եւ բարոյական վնասներ։

ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը այս իրավիճակը համարում Է անթույլատրելի եւ կոչ է անում  ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանությանը եւ ՀՀ արտաքին գործերի նախարարությանը՝ միջամտել իրավիճակին, հանդես գալ պաշտոնական դիրքորոշմամբ եւ ապահովել, որ ԹիԷլԷսԿոնտակտ վիզաների կենտրոնը եւ Միացյալ Թագավորության վիզաների եւ իմիգրացիայի գործակալությունը հրապարակային ներողություն խնդրեն տուժած քաղաքացիներից՝ վերջիններիս նկատմամբ ցուցաբերած անհարգալից եւ անպատասխանատու վերաբերմունքի համար, ինչպես նաեւ  փոխհատուցեն քաղաքացիների կրած ֆինանսական վնասները։

ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը ստիպված է ցավով արձանագրել նաեւ, որ այս հայտարարության առիթ հանդիսացած խնդիրը չի կրում եզակի բնույթ: ՀՀ քաղաքացիների նկատմամբ Եվրոպական միության անդամ երկրների կոմերցիոն գործընկերների՝ վիզա կենտրոնների եւ դրանց աշխատակիցների պահվածքը բացասաբար է անդրադառնում Հայաստանում ԵՄ համբավի վրա եւ հակասում է վիզաների դյուրացման մասին համաձայնագրի ոգուն եւ պրակտիկ իրականացման հետ կապված ակնկալիքներին»։

Տպել
1117 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին