1.62 միլիարդ դրամով վերակառուցված Մեղրու բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժինը փակվե՞լ է

26/09/2017 schedule16:27

Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում նախորդ տարի մեծ շուքով բացված բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքը մեկ շաբաթ է չի սպասարկում քաղաքացիներին: Armtimes.com-ի տեղեկություններով, քաղաքացիներին ուղղորդում են մարզկենտրոն Կապան քաղաք: Նույն աղբյուրի փոխանցմամբ պատճառը մասնագետների բացակայությունն է, եւ չի բացառվում, որ առաջիկայում այլ բաժինների էլ նման ճակատագիր սպասվի: Հնարավոր է՝ հետագայում «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն»-ում մնա միայն վիրաբուժական բաժանմունքը: Մասնագետները չեն ցանկանում Երեւան քաղաքից ավելի քան 400 կիլոմետր հեռավորության վրա աշխատել:

Այս տեղեկությունը փորձեցինք ստուգել անձամբ «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն»-ի տնօրեն Լուսինե Վարդանյանից, սակայն նա նախ աշխատասենյակում չէր, իսկ հետ էլ՝ բջջային հեռախոսահամարի զանգերին չէր պատասխանում:

Սյունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Նունե Գեւորգյանը մեր հարցին ի պատասխան, թե ճիշտ են արդյոք այդ տեղեկությունները, ասաց. «Ձեզ սխալ տեղեկություն են տվել, նման բան չկա: Նման բան ես չգիտեմ, թե որտեղից դու գիտեք: Ո՞նց կարող է չգործի»: Գեւորգյանը առաջարկեց մեր հարցերը գրավոր ուղարկել մարզպետ Վահե Հակոբյանի մամուլի խոսնակին, որի հանձնարարականից հետո միայն առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետը կպատասխանի դրանց:

Նշենք, որ կառավարության 2006թ. նոյեմբերի 2-ի որոշմամբ նախատեսվել էր Սյունիքի մարզի «Մեղրու բժշկական կենտրոն» եւ «Ագարակի հիվանդանոց» ՓԲԸ-ները միավորել՝ ստեղծելով նոր բազմապրոֆիլ հիվանդանոց՝ «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն: ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորված «Առողջապահական համակարգի արդիականացում» ծրագրի շրջանակներում այս բուժհաստատությունում իրականացվել է շուրջ 1.62 միլիարդ դրամի ներդրում: Նորակառույց կենտրոնը հագեցվել է ժամանակակից բժշկական սարքավորումներով, կահույքով և անհրաժեշտ պարագաներով, որի բացմանը մասնակցել է անձամբ Սերժ Սարգսյանը:

Հ.Գ. «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն»-ի տնօրեն Լուսինե Վարդանյանը մեր հրապարակումից հետո կապ հաստատեց խմբագրության հետ եւ հայտնեց, որ մեր ունեցած տեղեկությունները ճիշտ չեն: «Ինֆորմացիան, որ ինֆեկցիոն բաժանմունքը փակ է մեկ շաբաթ եւ մարդիկ գնում են Կապան, դա ընդհանրապես չի համապատասխանում իրականությանը: Ներկա պահին մենք ունենք 4 հիվանդ, սեպտեմբեր ամսին բաժանմունքն աշխատել է նորմա, կանոնավոր ռիթմով եւ բուժվել է 24 հիվանդ»,- ասաց Լուսինե Վարդանյանը՝ նշելով, որ բժշկական կենտրոնում ունեն համապատասխան մասնագետ: Հարցին՝ բուժանձնակազմի թափուր հաստիքներ չունե՞ք, ԲՀԿ-ի տնօրենը պատասխանեց, որ մայրաքաղաքից հեռու գնվելու հանգամանքով պայմանավորված որոշ թափուր հատսիքներ կան: «Բայ դա չի նշանակում, որ բուժկենտրոն չեն գալիս երիտասարդ բժիշկներն ու չեն աշխատում»,- ընդգծեց Լուսինե Հակոբյանը:

Տպել
1150 դիտում

Կարտոֆիլներ՝ ՀՀԿ-ականների պատկերներով. Երկիր Ծիրանին Մելիք Ադամյան 2-ում ակցիա էր անում

Դպրոցականների այս տարվա ձմեռային արձակուրդները կմեկնարկեն դեկտեմբերի 25-ից

60 երկիր ներառող խաղաղության Նոբելյան մրցանակակիր շարժումը կանցկացվի Երեւանում

Իրանը ԼՂ հարցում ունի կառուցողական դիրքորոշում. Իրանի մեջլիսի հայ պատգամավոր

Նոր տարի նշելու համար անհրաժեշտ է 250- 300 դոլար. Արմեն Պողոսյան

Խստորեն կվերահսկվի երկարացված ժամկետներով շինթույլտվությունների ժամանակացույցի պահպանումը

Սերժ Սարգսյանը պաշտոնապես սկսեց իր նախընտրական քարոզարշավը. քաղաքագետ

Երկկողմանի բացվել է Աշտարակի կամրջի երթեւեկությունը. ֆոտո

Ինչու է Ռուսաստանն ավելի շատ աջակցում հայերին. Ադրբեջանում ռուս համայնքի առաջնորդ

ՀՀ տարվա լավագույն 10 մարզիկների օգտին կարելի է քվեարկել 10-06 կարճ համարով

ԱՄՆ-ում համալսարանից հեռացրել են պրոֆեսորին, որը պնդում է` 1915-ը թուրք հրեաների արածն էր

Տոնական օրերին Երեւանում կսահմանվի  շուրջօրյա օպերատիվ հերթապահություն. քաղաքապետ

ԵՄ-ի հետ Հայաստանի նոր պայմանագիրը կկամրջի ԵԱՏՄ-ն եվրոպական երկրների հետ. վարչապետ

Մեր այցելած երկու պոլիկլինիկաներում պապիլոմավիրուսի դեմ որեւէ մեկին չէին պատվաստել

«Սիթիի» խաղացողները շշով խփել են Մոուրինյոյին, Լուկակուն էլ պատռել է Արտետայի ճակատը

Պայթուն Նյու Յորքում. վիրավորվել է մի քանի մարդ, նշվում է կասկածյալի ձերբակալության մասին

«Իսկանդեր» հրթիռներ. ՆԱՏՕ-ում անհանգստացած են Անդրկովկասում ՌԴ-ի ռազմական ներկայությամբ

Փոթորիկ, ջրհեղեղի վտանգ. Ֆրանսիայում հայտարարվել է վտանգի բարձր մակարդակ

Մկան ծակը փոխ են առել, վախեցած են. Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան ակցիայի արդյունքի մասին

ԵԼ 1/16 եզրափակչում «Բորուսիան» կպայքարի «Ատալանտայի դեմ. վիճակահանության արդյունքները