Թագը վերադարձրել են Միսս Արմենիայի կազմակերպիչները.«Արտյոմսը» հակարդաձում է հասարակությանը

26/09/2017 schedule16:34

«Արտյոմս» ոսկերչական ընկերությանը թագը վերադարձրել են «Միսս Արմենիա 2017»-ի կազմակերպիչները: Սեպտեմբերի 24-ին տեղի ունեցած եզրափակչից հետո այն մրցույթի հաղթողից՝ Լիլի Սարգսյանից, վերցվել էր, քանի որ ընկերությունը դժգոհ էր մրցույթի կազմակերպիչներից: Իրենց բավականաչափ չէին գովազդել: Թագը հաղթողի գլխին դնելիս պետք է հայտարարվեր հովանավորի անունը, սակայն հաղորդավարները դա չէին արել: Թագը ետ վերցնելուց հետո «Արտյոմսի» ու մրցույթի կազմակերպիչների միջեւ բանակցություններ էին սկսվել: «Արտյոմսն» այս կապակցությամբ հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է նաեւ հասարակության դժգոհություններին: Շատերը ֆեյսբուքում ցածր գնահատական էին դրել նրանց ֆեյսբուքի պաշտոնական էջին՝ իջեցնելով վարկանիշը: Նրանք նաեւ մեղադրել էին կազմակերպությանը:

«Ի պատասխան մեր ընկերության եւ «Միսս Արմենիա» գեղեցկության մրցույթի շուրջ ծավալված բազմաթիվ քննարկումների՝ ներկայացնում ենք Artyom’s ընկերության պատասխանը: 

Artyom’s ընկերությունը հանդես է եկել որպես մրցույթի հովանավոր, ինչն իրենից ենթադրում էր փոխշահավետ համագործակցություն մեր ընկերության եւ կազմակերպիչների միջեւ: Պայմանավորվածության մեր մասը լիարժեք կատարվել է, ոչ մի դժգոհություն կազմակերպիչների կողմից մեր հասցեին չի հնչել: Ինչը, ցավոք, չենք կարող ասել կազմակերպիչների մասին: Հասկանում ենք, որ նման մրցույթի կազմակերպչական գործընթացը որոշակի բարդություններ է ենթադրում, սակայն դա չպետք է անդրադառնա հովանավորի շահերի վրա: «Միսս Արմենիա» միջոցառման պարագայում թագը պատրաստվել է հովանավորչական փաթեթի շրջանակներում՝ ծառայություն ծառայության դիմաց: Հաղթողից թագը վերցնելու միտում չի եղել, այն վերադարձրել են կազմակերպիչները՝ մրցույթից անմիջապես հետո կայացած բանակցությունների ժամանակ ընդհանուր հայտարարի գալուց հետո: 

Ընկերության դեմ իրականացվող ֆեյսբուքյան «ֆլեշմոբ»-ը արդյունք չի տալու, մենք ունենք մեր հստակ սկզբունքները, որոնց չենք դավաճանի ոչ մի ճնշման պարագայում: Ցանկացած հարցի առկայության դեպքում կարող եք այցելել Խորենացի 24 հասցեում գտնվող մեր գրասենյակ, կընդունենք եւ առերես կպատասխանենք բոլոր հարցերին՝ առանց բացառության: 

Իսկ ընկերության մասին ապատեղեկատվություն տարածելու կամ վիրավորանքներ հնչեցնելու պարագայում մենք ստիպված կլինենք դիմել համապատասխան քայլերի:
Մենք միշտ բաց ենք աջակցելու տարատեսակ իրադարձություններին՝ լիարժեք կատարելով մեր ստանձնած պարտավորությունները, բայց երբեք թույլ չենք տա ոտնահարել մեր իրավունքները: 
Հարգանքներով՝ Artyom’s»,- գրված է հայտարարությունում:

«Միսս Արմենիա 2017»-ի թագն արժե մոտ 2 մլն դրամ: Պատրաստված է արծաթից եւ կիսաթանկարժեք քարերից: Մրցույթից հետո Գոհար Հարությունյանը հույս էր հայտնել, որ իրենք կկարողանան հովանավորներ գտնել, որպեսզի թագը լինի ոչ թե փոխանցիկ, այլ ամեն տարի յուրաքանչյուր հաղթող կարողանա այն իր մոտ պահել:

Տպել
3364 դիտում

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին