Արկադի Անդրեասյանն ուշադրություն չի դարձնում որակազրկմանը. շարունակում է մարզել «Արարատը»

26/09/2017 schedule18:59

«Արարատ» ֆուտբոլային ակումբի ավագ մարզիչ Արկադի Անդրեասյանը շարունակում է աշխատել որպես թիմի մարզիչ, չնայած Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից որակազրկված է: Նրան 2 տարով զրկել են ծառայողական պարտականությունները կատարելու իրավունքից ոչ մարզական պահվածքի համար: Հայաստանի Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնության 6-րդ տուրի «Գանձասար-Կապանի» դեմ հանդիպման վերջին րոպեներին գլխավոր մրցավարն Անդրեասյանին հեռացրել էր տեխնիկական գոտուց: Մասնագետը հրաժարվել էր հեռանալ, եւ մրցավարը որոշել էր անավարտ թողնել հանդիպումը: Armtimes.com-ի հետ զրույցում Անդրեասյանը նշեց, որ շարունակում է աշխատանքը:

«Բա ի՞նչ պետք է անեմ, կարո՞ղ է իրենց նայեմ: Որ որոշումն ընդունում են, ինչու՞ մեզ չեն կանչում, ոչ մեկին չեն կանչել, ոչ մեկին բան չեն ասել, իրենք հավաքվում են, իրենք որոշում են ընդունում: Ես ինչպե՞ս եմ գրանցված նրանց մոտ (խմբ. ավագ մարզիչ), կա չէ՞ ինձանից ավելի բարձրը փաստաթղթերով՝ գլխավոր մարզիչը, նրան ինչու՞ չեն ասում, հաղորդում են՝ գլխավոր մարզիչ Սաֆարյան, բայց Անդրեասյանին գցու՞մ են խաղի մեջ: Խաղը, որ կանգնեցնում էին, գլխավոր մարզիչ կա, թող իրեն դիմեին»,- ասաց նա:

Անդրեասյանն ընդհանրապես դժգոհ է մրցավարական գործողություններից: Ըստ նրա՝ ընթացիկ մրցաշրջանի ընթացքում իր թիմի ֆուտբոլիստները հաճախ են զգուշացվում նրանց կողմից: Մարզիչը կարծում է, որ այս ամենն իր դեմ է ուղղված:

«Հա, բա ի՞նչ է, պա՞րզ չէ: Իմիջիայլոց, մրցավարը սադրել է ինձ. «դու»-ով էր խոսում ինձ հետ, որ ես իրեն անպատվեմ: Եթե այդպես է խոսում, ուրեմն սադրում է, ուրեմն դա էլ նրան սովորեցրել են»,- ասաց նա:

«Արարատի» հաջորդ խաղից սկսած Անդրեասյանը չի լինի խաղադաշտի տեխնիկական գոտում: Նույնիսկ չի որոշել՝ ընդհանրապես գնալու է հանդիպմանը, թե՝ ո՛չ: Եթե գնա էլ, խնդիր չի տեսնում խաղին տրիբունաներից հետեւելու մեջ. միեւնույն է, շատ քիչ թվով ֆուտբոլասերներ են մարզադաշտեր այցելում, եւ իր համար շատ ազատ տեղեր կլինեն:

«Տեխնիկական գոտում ես չեմ էլ լինի, ինչի՞ս է պետք, կարող եմ գնալ, նստել, բայց ուղղակի նրանց հետ չեմ էլ ուզում շփվել (խմբ. ՀՖՖ ներկայացուցիչների), իրենց բոլոր գործողությունները սխալ են: Կարող է՝ ընդհանրապես խաղին չգամ: Հետո ի՞նչ: Կարող է՝ գնամ, այնտեղ նստեմ: Ի՞նչ պետք է անեն: 2 տարի... ի՞նչ է, մարդիկ գալի՞ս են մարզադաշտ, ֆուտբոլիստների բարեկամները գալիս են, հիմա ներքեւը չեմ նստի, կնստեմ վերեւը: Ի՞նչ է եղել: Բա՞ն է փոխվելու: Ավելի լավ. վերեւից ավելի լավ է երեւում»,- ասաց նա:

«Արարատ» ֆուտբոլային ակումբն իր հերթական հանդիպումն անցկացնելու է սեպտեմբերի 27-ին: Բարձրագույն խմբի առաջնության 7-րդ տուրում հյուրընկալելու է գործող չեմպիոն «Ալաշկերտին»:

Տպել
1895 դիտում

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է