Вaвo-ն, Aro-ն ու Erik-ը Արգիշտի Ա-ի ժամանակակիցներն են. ահազանգ «Էրեբունի» թանգարանից

26/09/2017 schedule19:37

ֆեյսբուքյան օգտատեր Կարեն Հարությունյանն իր էջում անդրադարձել է «Էրեբունի» ամրոցի բարձիթողի վիճակին, զբոսաշրջիկների համար ընկալելի լինելու տեսանկյունից «Էրեբունի» թանգարանի ու Խոր Վիրապի անհարմարություններին:

«Вaвo-ն, Aro-ն ու Erik-ը․ սրանք Արգիշտի Ա-ի ժամանակակիցներն են՝ մ․թ․ա․ 8-րդ դար։ Համենայն դեպս, Էրեբունի ամրոցի 28-դարյա որմնանկարների վրա նրանց անուններն են։ Հռոմից (իբր) 20 տարով հին քաղաքում թքած ունեն անգամ միֆերի վրա։ Ոչ մի հսկողություն, ոչ մի կամերա, ոչ մի ոստիկան։ Ամրոցի խցերում շրջող տուրիստը ոչ մի գաղափար չունի, թե ամրոցի որ անկյունը ինչ նշանակություն է ունեցել, ինչի է ծառայել, մարդիկ ոնց են դրանում ապրել։ Էրեբունի թանգարանը մի այլ պատմություն ա»,- գրում է Կարեն Հարությունյանն իր էջում եւ շարունակում, որ զբոսաշրջիկները, որոնց ինքը ուղեկցում էր, թանգարանում բոլոր նմուշները նայել, ցուցանակները կարդացել, բայց այդպես էլ բան չեն հասկացել, մինչդեռ ընդամենը պետք է պարզ, հնարավորինս մատչելի տեղեկատվություն։

«Թանգարանում աուդիովիզուալ կամ առավելևս՝ 3d որևէ ներկայացում չկա․ ժամանակի շունչը փոխանցում են միայն միջանցքում աշխատանքային օրվա ավարտին սպասող աշխատակցուհիները։ Բնականաբար, թանգարանում չկան խաղասրահներ, որտեղ, ասենք՝ դպրոցականները կգան, կհագնեն Արգիշտիի ու ուրարտացիների հանդերձանքը, խաղեր կխաղան, պատմական ժամանակաշրջանը կբեմադրեն, համակարգչային խաղերով կխաղան։ Տուրիստների մոտ նույն զարմանքն էր Խոր Վիրապում։ Գրիգոր Լուսավորչի մասին ցուցանակները (բացի այն, որ վատ անգլերենով են) ոչ մի կապակցված ինֆորմացիա չեն տալիս Հայաստանից ու նրա պատմությունից անտեղյակ տուրիստին»,- գրում է հեղինակը ու շեշտում, թե կարևորը՝ Էրեբունի-Երևան տոնակատարության ու շատ այլ կերուխումների համար միշտ լիքը փող ունենք։

Մանրամասն՝ օգտատիրոջ էջում.

Լուսանկարը՝ Կարեն Հարությունյանի ֆեյսբուքյան էջից.

 

Տպել
2832 դիտում

Աջափնյակ մետրոյի կայարանի կառուցման պետբյուջեյից ծախսեր չպահանջվող տարբերակ. բաց նամակ

ՀՀ ԱԳՆ ղեկավարը շնորհավորել է Արցախի Հանրապետության ԱԳՆ 25-ամյակի կապակցությամբ

Ականատեսի հայացքով այն, ինչ դեռ չի ասվել ֆուտբոլի ԱԱ 2018-ի մասին

Ոչ մի նյութական միջոց չենք հատկացնում ԵԿՄ-ին. ԶՈւ թիկունքի վարչության գնդապետ

Կաթողիկոսն իր օրհնությունն է բաշխել «Անդրանիկ» սկաուտական ճամբարի մասնակիցներին

Այստեղից է սկսվել թավշյա հեղափոխությունը. ցուցանակ՝ Հանրային ռադիոյի հայտնի դռան մոտ

Դատավորն առանց պատճառ հետաձգել է զինված խմբի գործով նիստը. պաշտպանները միտում են տեսնում

«Սուրբ Սարգիս» եկեղեցու տարածքում գողություն է եղել

Հանցագործությունների մասին զեկույցներ, հանձնարարություններ ոստիկանությունում (տեսանյութ)

«Հաղթանակ» զբոսայգու մոտակայքում 12 հազար քմ տարածք է այրվել

Սեպտեմբերին նախատեսվում է ՀՀ վարչապետի այցն ԱՄՆ

Էրեբունիում անչափահասին առևանգելու փորձի մեղադրանքով հետախուզվողը ներկայացել է բաժին

ԱԱԾ տնօրենը հանդիպել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային

ՎՏԲ-Հայաստան Բանկը գնում է ոսկու գրավադրմամբ վարկեր`ավելացնելով վարկի գումարը

Իտալիայի պատվո հյուպատոսը Գյումրու Ռուսթավելին ինքնագլուխ է քանդում. գլխավոր ճարտարապետ

6-ի տղաներն ասեցին՝ Էդոյի գլխին սարքեցին. Սարի թաղի գործով մեղադրյալը կրկին կալանավորվել է

Ռուս գնդապետն ափսոսանքն է հայտնել Փանիկում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ

«Օրենքով գող» Կոբա Շեմազաշվիլին կեղծ անձնագրով մտել է Հայաստան, հետո լքել այն (տեսանյութ)

«Արարատյան ավտոկայան»-ի նախկին, ներկա տնօրենները իրենց յուրացումներից վճարել են 30մլն դրամ

Երեւանի Մուշավան թաղամասում այրվում են տնակներ. հայտարարվել է հրդեհի բարդության 2 կանչ