Երկարատեւ օգտագործման ապրանքների ներմուծումը շեշտակի աճել է

27/09/2017 schedule10:31

 

Հ Պետեկամուտների կոմիտեն, մեր հարցմանն ի պատասխան, տրամադրել է մի փաստաթուղթ, որտեղ բավականին ուշագրավ տվյալներ կան: Կարելի է նույնիսկ ասել՝ անակնկալ:

Տվյալները վերաբերում են այսպես կոչված երկարատեւ օգտագործման ապրանքների ներկրման ծավալներին: Այսպիսի ապրանքների սպառման դինամիկան լավագույնս ցույց է տալիս բնակչության գնողունակության փոփոխությունը: Եթե նման ապրանքները շատ են սպառվում, ապա դա կարող է վկայել, որ բնակչության գնողունակությունը մեծացել է: Եթե դրանց սպառումը նվազում է, նշանակում է գնողունակությունը նվազում է: Սա ամբողջ աշխարհում ընդունված պրակտիկա է: Եվ ուրեմն, ինչպիսի՞ դինամիկա կա Հայաստանում:

ՊԵԿ-ի տրամադրած տեղեկանքի համաձայն՝ նմանատիպ բոլոր ապրանքների ներկրումը աճել է: Ընդ որում, աճը  որոշ ապրանքների դեպքում բավականին տպավորիչ է:

Ներկայացնենք դրանցից մի քանիսը:

«Էլեկտրական կենցաղային սարքեր» ապրանքներից այս տարվա առաջին 8 ամիսներին ներկրվել է ավելի քան 135 հազար հատ, իսկ անցած տարվա նույն ժամանակահատվածում՝ մոտ 65 հազար հատ: Աճը ավելի քան 2 անգամ է: «Էլ. տաքացնող կենցաղային սարքեր» ապրանքներից այս տարի ներկրվել է ավելի քան 795 հազար հատ՝ անցած տարվա 250 հազար հատի դիմաց: Այս դեպքում աճը ավելի քան 3 անգամ է: Այս տարի ներկրվել է 22 հազար 500 լվացքի մեքենա՝ անցած տարվա 19 հազար 600-ի դիմաց: Աճը՝ մոտ 15 տոկոս: 2016 թվականի առաջին ութ ամիսներին ներկրվել էր 26 հազար 500 փոշեկուլ, իսկ այս տարի՝ 54 հազար 700 հատ: Աճը՝ 2 անգամ: Սպասք լվացող մեքենաների ներմուծումը աճել է ավելի քան 1.5 անգամ. եթե անցած տարվա հունվար-օգոստոսին ներմուծվել էր մոտ 1700 հատ, ապա այս տարի՝ 2 հազար 700 հատ: Կաթսաների դեպքում աճը 1.7 անգամ է. անցած տարի ներկրվել էր 6 հազար 500 հատ, այս տարի՝ մոտ 11 700 հատ: Բջջային հեռախոսների դեպքում աճը 36 տոկոս է, անցած տարվա 175 հազարի դիմաց այս տարի ներկրվել է 238 հազար հատ: Ամենացածր աճը արձանագրվել է հեռուստացույցների ներկրման ծավալներում՝ միայն 3 տոկոս: Անցած տարի ներկվել էր մոտ 31 հազար 500 հատ, այս տարի՝ մոտ 32 հազար 500 հատ:

Եվ ուրեմն, ի՞նչ կարող է սա նշանակել: Նախ արձանագրենք, որ համաշխարհային պրակտիկան Հայաստանում գործում է մասամբ: Չափազանց մեծ է հավանականությունը, որ նշված ապրանքների ներմուծման աճը մասամբ պայմանավորված լինի մաքսային վարչարարության բարելավմամբ: Այսինքն, չի կարելի բացառել, որ նախկինում, ասենք, լվացքի մեքենայի կամ փոշեկուլի ներկրման ժամանակ դրանք մաքսայինում համապատասխան «մաղարիչի» դիմաց գրանցվում էին, ասենք, կարտոֆիլ, կամ ընդհանրապես չէին գրանցվում ու չէին մաքսազերծվում: Կարելի է նույնիսկ պնդել, որ հենց այդպես էլ եղել է: Հիմա այդ երեւույթը ակնհայտորեն նվազել է, եւ դա ինքնին դրական երեւույթ է:  Բայց միայն դրանով որոշ ապրանքների ներմուծման կրկնակի կամ եռակի աճը դժվար թե հնարավոր լինի բացատրել: Թերեւս կարելի է արձանագրել, որ բնակչության մոտ այս տարվա առաջին 8 ամիսներին նկատվել է գնողունակության աճ: Թե ինչի հաշվին է դա, դեռ պետք է ուսումնասիրել: Մասնավորապես դա կարող է պայմանավորված լինել մասնավոր տրանսֆերտների աճով, տնտեսական որոշակի աշխուժացման շնորհիվ եւ այլն: Անկախ նրանից, թե ինչի շնորհիվ է մեծացել նշված ապրանքների ներմուծումը, գործ ունենք տնտեսական որոշակի դրական միտումների հետ:

Տպել
8072 դիտում

Ինչպես են փրկարարներն Արփա գետից դուրս բերում ավտոմեքենան (տեսանյութ)

Դատավորների ընդհանուր ժողովը ՍԴ դատավորի թեկնածու է ընտրել

Բրյուսելում կայանալիք հանդիպումը ինչի կարող է «դրդել» Հայաստանին․ ինչ է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ-ն

Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում