«Լուսավոր Հայաստան»-ի դպրոցը գործունեությունը կսկսի հոկտեմբերից. ԵՄ դեսպանը եւս կդասվանդի

«Լուսավոր Հայաստան» կուսակցության լիբերալ քաղաքական դպրոցի առաջին ուսումնական փուլը կսկսվի հոկտեմբերի 1-ին: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 27-ին քաղաքական դպրոցի բացման ժամանակ ասաց դպրոցի տնօրեն Հայկ Կոնջորյանը:

«Դասընթացը կտեւի չորս ամիս եւ կշարունակվի մինչեւ փետրվար: Վերջում մեր շրջանավարտներին կտրվեն համապատասխան վկայականներ: Դասընթացը լինելու է, ինչպես տեսական, այնպես էլ` գործնական: Հանդիպումներ են նախատեսվում տարբեր քաղաքական գործիչների, մասնագետների եւ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ»,- նշեց Կոնջորյանը:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության քաղաքական դպրոցում ոչ միայն ուսումնասիրելու են քաղաքագիտություն, այլ նաեւ՝ տնտեսագիտություն:

«Դասավանդման հիմքը լինելու է ժողովրդավարությունը եւ ժողովրդավարությանը նպաստող հանգամանքները: Դասերը լինելու են երեկոյան ժամերին, քանի որ  մեր դպրոցում սովորողների մեջ կան նաեւ աշխատողներ»,-ասաց տնօրեն Հայկ Կոնջորյանը:

Դպրոցում դասավանդելու են  ոչ միայն երկրի հայտնի քաղաքական գործիչները, այլ նաեւ՝ դիվանագիտական կառույցների ներկայացուցիչներ: Դպրոցի բացման միջոցառմանը հրավիրված Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին հայտարարեց, որ սիրով կդասավանդի «Լուսավոր Հայաստանի» քաղաքական դպրոցում:

Միջոցառմանը ներկա են նաեւ «Ելք» խմբակցության պատգամավորներ Մանե Թանդիլյանը, Նիկոլ Փաշինյանը, Էդմոն Մարուքյանը եւ այլք:

Տպել
2525 դիտում

10 հազար դրամ ընտրակաշառք վերցրած մարդն էլ փողոց դուրս կգա. Արամ Սարգսյան

ԵԱՀԿ դիտարկում է անցկացրել Արցախի եւ Ադրբեջանի սահմանին

Ծառուկյան դաշինքը կսատարի՞ՀՀԿ նախագահի թեկնածուին, Ծառուկյանն ասում է՝ ամեն ինչ հնարավոր է

Արցախում մահացած զինծառայողը ՊԲ գնդապետի որդի է

Սա ոչ թե շարքային գողություն է, այլ փողերի լվացում. հաճախորդ

Այս գիշեր զոհված զինծառայողը Արցախից էր. քննվում է ինքնասպանության վարկածը

Նալբանդյանն ու Մամեդյարովը կհանդիպեն Կրակովում

Ողբերգական ավտովթարից մահացած ԳՇ պետի տեղակալի որդու հոգեհանգիստը տեղի կունենա վաղը. ՊՆ

Ուզբեկստանում հայ մարզիչը ֆուտբոլիստներին հրավիրել է շահից ելնելով. ցմահ որակազրվել է

Արցախում չպարզված հանգամանքներում զինվոր է զոհվել. Արցախի ՊԲ

Սոցալական բունտի նախապայման չկա, գնաճը բնականոն երեւույթ է. վարչապետի նախկին խորհրդական

Դեմ եմ Պակիստանի հեռուստատեսությամբ հնչող հակահայկական տեքստերին. պակիստանցի բլոգեր

Մոսկվային կարելի է, Կիեւին՝ ոչ. ԼՂ-ի երկակի չափանիշները Բաքվին զենքի մատակարարման հարցում

Դեմոկրատիան նահանջում է. Freedom House-ը Հայաստանը կրկին ճանաչվել է մասամբ ազատ երկիր

Մոուրինյոն ասել է, որ Մխիթարյանը հեռանում է

Երեւանում երթուղայինների վարորդները գործադուլ են հայտարարել (տեսանյութ)

Սերժ Սարգսյանն ինձ էլ էր հրավիրել. Գ. Ծառուկյանը՝ իր Բաղրամյան 26 գնալու մասին (տեսանյութ)

Ողբերգական վթար Մյասնիկյան պողոտայում. մահացել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի որդին

Անգամ, եթե ԵԼՔ դաշինքի հետ միանանք, միեւնույն է, ՀՀԿ-ն մեծամասնություն է․ Գագիկ Ծառուկյան

Ջրաշենի բժշկիչ համարվող Սուրբ Կարմիր Ավետարան մատուռ-եկեղեցին օծվել ու նորից գործում է