Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը ստուգում է անցել

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը ստուգվել է նախագծում ներգրավված երեք երկրների պաշտոնյաների կողմից, գրում է jnews.ge-ն: 

Այսօր Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին, ՓԲԸ «Ադրբեջանական երկաթուղիներ» խորհրդի նախագահ Ջավիդ Գուրբանովը, Թուրքիայի տրանսպորտի, ծովային հարցերի եւ հաղորդակցության նախարար Ահմեդ Արսլանը, ԲԸ «Վրացական երկաթուղիների» վարչության նախագահ Մամուկա Բախտաձեն, Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Գիորգի Գախարիան, ՓԲԸ «Ադրբեջանական Կասպից ծովյան առաքման ընկերություն» խորհրդի նախագահ Ռաուֆ Ալիեւը, ինչպես նաեւ Վրաստանում Ադրբեջանի եւ Թուրքիայի դեսպանները` Դուրսուն Հասանովը եւ Զեկի Լեւենտ Գյումրյուկչուն, այլ պաշտոնատար անձանց հետ Թբիլիսիից Ախալքալաք մեկնեցին գնացքով:

Պետական եւ կառավարական պաշտոնյաները այցելեցին Ծալկա, Թեթրի Ծղարո եւ այլ կայաններ, հետաքրքրվեցին ԲԹԿ երկաթուղային տրանսպորտային միջանցքի բացման նախապատրաստման ընթացքով, որը միավորում է Ասիան եւ Եվրոպան: Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Գիորգի Գախարիան շնորհակալություն է հայտնել Թուրքիայի եւ Ադրբեջանի իր գործընկերներին Թբիլիսի այց կատարելու համար:

«Մենք նման ստուգումներ իրականացրել ենք հուլիսին: Այն ժամանակ մենք ստիպված էինք անցնել ճանապարհի մի մասը այլ տրանսպորտային միջոցներով: Այս անգամ մենք կարողացանք հասնել մինչ Թուրքիայի սահման: Կարող ենք վստահորեն ասել, որ աշխատանքների 70%-ն արված են: Բայց դեռ շատ բան պետք է արվի», – տեղեկացրեց նախարար Գախարիան:

Ինչպես տեղեկացրեց նախարարը, աշխատանքների ավարտի վերջնական ժամկետը հայտնի կդառնա մի քանի շաբաթվա ընթացքում, երբ թուրքական եւ ադրբեջանական կողմերը կվերլուծեն ստուգումների արդյունքները:

Վրաստանը, Ադրբեջանը եւ Թուրքիան 2007թ.-ի փետրվարի 7-ին ստորագրել են միջկառավարական համաձայնագիր` Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի միջանցքի ստեղծման մասին:

Նախագիծը ներառում է 98 կմ երկարությամբ Կարս-Ախալքալաք երկաթուղու շինարարությունը, որից 68 կմ անցնելու է Թուրքիայով, 30 կմ-ը` Վրաստանով, ինչպես նաեւ Վրաստանում Ախալքալաք-Թբիլիսիի 183 կիլոմետրանոց հատվածի վերականգնումը: Վրացական հատվածի շինարարությունը ֆինանսավորվում է Ադրբեջանի կողմից, որը Վրաստանին տրամադրել է երկու արտոնյալ վարկ` ընդհանուր 775 միլիոն դոլար արժողությամբ:

Տպել
2668 դիտում

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան