ՎՏԲ-Հայաստան Բանկն ավելացրել է տերմինալների եւ հերթերի կառավարման համակարգերի քանակը

Հաճախորդների սպասարկման որակի բարձրացման, մասնաճյուղերում հաճախորդների հոսքի արդյունավետ կառավարման, հաճախորդների հավատարմության աճի եւ ինքնասպասարկման գոտիների ստեղծման նպատակով Բանկը. 

  • հերթերի կառավարման համակարգով վերազինել է լրացուցիչ 10 մասնաճյուղ Երեւանում եւ մարզերում, իսկ մինչեւ տարեվերջ կապահովի հերթերի կառավարման համակարգի առկայությունը Բանկի ողջ մասնաճյուղային ցանցում,
  • տեղադրել է ավելի քան 15 լրացուցիչ վճարային տերմինալ մասնաճյուղերում, որոշ մասնաճյուղերում հասցնելով դրանց թիվը երկուսի, այդպիսով 90% - ի չափով  ծածկելով մասնաճյուղային ցանցը հերթերի էլեկտրոնային կառավարման համակարգով եւ վճարային տերմինալներով:

Հերթերի կառավարման համակարգն օգնում է Բանկին միաժամանակ լուծել երկու հիմնական խնդիր. 

  • ստեղծում եւ պահպանում է սպասարկման միասնական կորպորատիվ չափորոշիչները,
  • ստեղծում է հարմարավետ սպասարկման մթնոլորտ հաճախորդների համար:

Բացի այդ, վերջերս մեկնարկած EarlyOne ծառայության շնորհիվ ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները ունեն գերազանց հնարավորություն սմարթֆոնների համար հատուկ հավելվածի միջոցով նախապես հեռավար եղանակով ամրագրել հերթ նախընտրելի ժամանակ, ամսաթվին եւ մասնաճյուղում եւ սպասարկվել անմիջապես մասնաճյուղ այցելության պահին առանց հերթում սպասելու:

ՎՏԲ-Հայաստան Բանկը ապահովել է նաեւ մասնաճյուղային ցանցի 50%-ը անվճար ինտերնետ կապով, ինչի արդյունքում հաճախորդները կկարողանան համատեղել  հերթում անցկացված ժամանակը իրենց համար օգտակար զբաղմունքով (կարդալ նորություններ, շփվել հարազատների հետ եւ այլն):

Բանկի իրավաբանական եւ ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդները արդեն իսկ գնահատել են տերմինալների միջոցով բանկային եւ ոչ բանկային վճարումների  իրականցման հարմարավետությունը, ինչը թույլ է տալիս ակնթարթորեն առցանց լիցքավորել իրենց հաշիվները/քարտերը եւ ավանդները, մարել վարկերը, կատարել  կոմունալ եւ այլ վճարումներ, չսպասելով հերթում:

Տպել
7188 դիտում

Այսօր Երևանի ավագանու արտահերթ ընտրություններն են, 979 թեկնածու կպայքարի ավագանու 65 տեղի համար

ՀՀ ֆուտբոլի հավաքականի խաղերի ամենաէժան տոմսերը կլինեն 1000 դրամ

Վանեցյանը անձնական միջոցներ չունի, որ ներդնի ֆուտբոլում, բայց կարծում է՝ կարիքը չի էլ լինի

Հայրապետյանը չէր եկել ժողովին, որում Վանեցյանը ընտրվեց ՀՖՖ նախագահ

Նիկողոսյանը եւ Մելիքբեկյանը՝ ՀՖՖ փոխնախագահներ

Ընտրվեց ՀՖՖ գործկոմի նոր կազմը

Արթուր Վանեցյանը ընտրվեց ՀՖՖ նախագահ

Արարատ Միրզոյանը Գյումրու թիվ 40 դպրոցի տնօրեն է նշանակել Մարմաշենի դպրոցի ուսուցչին

12-րդ դասարանում կենտրոնացված ավարտական քննություն կլինի միայն հայոց լեզու առարկայից

Վարդան Մինասյանը հեռացել է ՀՀ ֆուտբոլի հավաքականից

Անկախության տոնին պարգեւատրումներ, ցուցահանդեսներ, «Սուտլիկ որսկան» ու տոնական համերգ Գյումրիում

Սեւ մածուն. մոնստր է, մոնստր

ՀՀՇ-ով մեզ թող չվախեցնեն. ասում է Հովհաննես Հովհաննիսյանը

Ընտրություններին մասնակցող ամենահարուստ ուժը ՀՅԴ-ն է. ունեցվածքը սփռված է ողջ երկրով

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը