«ԼՂ-ն Ադրբեջանի տարածքն է եւ վաղ թե ուշ օկուպացիայից ազատված կլինի». Թուրքիայի ՊՆ

«Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի տարածքն է, եւ վաղ թե ուշ այդ տարածքներն օկուպացիայից ազատված կլինեն»,- հայտարարել է Թուրքիայի նորանշանակ պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլին ադրբեջանցի լրագրողների հետ զրույցում, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները: 
 
«Մենք Ադրբեջանի հետ գործում ենք որպես մեկ ամբողջություն: Մեր ուժն Ադրբեջանի ուժն է, Ադրբեջանի ուժը` Թուրքիայինը: Մենք դա հաստատում ենք բոլոր ոլորտներում: Ռազմական վարժանքները մեր գործակցության միայն մի մասն են: Նման վարժանքներ ավելի հաճախ կլինեն` երկու երկրների զինված ուժերի ավելի մեծ թվով զինծառայողների մասնակցությամբ»,- ասել է Ջանիքլին: 
 
Թուրքիայի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությանն այսօր ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: 
 
Ադրբեջանն ու Թուրքիան TurAzQartalı-2017 համատեղ թռիչքատակտիկական զորավարժություններ են անցկացրել սեպտեմբերի 18-ին, որին մասնակցել է Ադրբեջանի եւ Թուրքիայի ՌՕՈւ 30 ավիացիոն միավոր, այդ թվում՝ ՄիԳ–29, F-16, Սու-25, Ս-130 Herkules եւ CASA CN-235 ինքնաթիռներ, Մի–35, Մի-17 եւ Sikorsky S-70 ուղղաթիռներ: 
 
Զորավարժությունների ընթացքում իրականացվել են մի շարք առաջադրանքներ` 2 երկրների ՌՕՈւ համատեղ գործունեության պլանավորման, գործողությունների իրականացման եւ մարտական համակարգման ոլորտում փոխգործակցության ուսումնասիրություն, որոնողափրկարարական միջոցառումների անցկացում ու ցամաքային թիրախների ոչնչացում:
Տպել
2629 դիտում

Ինչու է ՊԵԿ-ը մտել Գազպրոմ. պարզաբանում է Դավիթ Անանյանը

Քաղաքական գործիչը ձգտում է առավելագույնի. Արայիկ Հարությունյանն՝ ԱԺ նախագահ լինելու մասին

Լիլիթ Արզումանյանի նշանակման հիմքում փորձն ու գիտելիքներն են. Արայիկ Հարությունյան

Մենք կապ չունենք Զուրաբիշվիլիին ուղղված սպառնալիքների հետ. Վրաստանի ընդդիմություն

«Օրենքով գող» Մերաբ Քալաշովը կհանձնվի Ֆրանսիայի իրավապահներին. նա հետախուզվում է 2015-ից

Ավելի քան 13 երկիր ցանկանում է ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգեր գնել

Առեւանգել են 14-ամյա աղջկան եւ սեռական հարաբերություն ունեցել. ՔԿ-ն մեղադրանք է առաջադրել

Սվիտալսկին լսե՞լ է «հստակ գաղափարները». Փաշինյանը հանդիպել էր ԵՄ դեսպաններին

Երկու տղամարդ գնում են ԶԱԳՍ ու ասում են՝ ուզում ենք ամուսնանալ, կա՞ օրենք, որ նրանց ամուսնությունը կգրանցվի. վարչապետ

ՀՀ-ում լայն կիրառում է ունեցել «հեռախոսային արդարադատությունը». Զեյնալյանը՝ ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին

Քրեակատարողական հիմնարկները կվերանորոգվեն. կառավարությունը 270 մլն հատկացրեց

Մայրապետյանին թույլ կտան տեսակցել ընտանիքի անդամներին եւ ֆինանսավորել «Հ2»-ը. դատախազության պարզաբանումը

Կառավարության նիստերն այսուհետ դռնբաց կլինեն՝ անկախ վարչապետի ցանկությունից

Նոյեմբերի 21-ին կհրավիրվի Ազգային ժողովի արտահերթ նիստ

Ընտանեկան բռնություն. ինչո՞ւ կնոջը ծեծելու համար կասկածվող ամուսինը չի ձերբակալվել դեպքի օրը. պարզաբանում

Պատրաստ ենք հաջորդ հաջողությունները կրկնապատկել. Ամերիկայի հայկական համագումարն ամփոփեց տարին

Ընտրություններին «ասողների» ինստիտուտը չի լինելու. Նիկոլ Փաշինյան

Դիլիջանի ոլորանները դժվարանցանելի են, մի շարք ճանապարհներին ձյուն է տեղում, Գորիսում, Սիսիանում եւ Բերդում մառախուղ է

Ցուցակում ընդգրկվածների հետ հարցազրույց ենք անցկացրել. Ալեն Սիմոնյան

Երթեւեկության կազմակերպման փոփոխություն Երեւանի Սասունցի Դավիթի եւ Բելինսկու փողոցների խաչմերուկում