Արգամ Աբրահամյանն ու Ալիկ Սարգսյանն առանձնազրույց են ունեցել, Արտաշատի թեման փակվել է

29/09/2017 schedule19:55

Սեպտեմբերի 26-ին պարզ դարձավ, որ ՀՀԿ-ն նոյեմբերի 5-ին կայանալիք Արտաշատի քաղաքապետի ընտրություններում վերջնական որոշում է կայացրել, եւ Արտաշատում ՀՀԿ թեկնածուն կլինի վարչապետի որոշմամբ համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակված Կարեն Բենիամինյանը:

Արտաշատը ուշադրության կենտրոնում էր, քանի որ նախկին քաղաքապետը կայացած խորհրդարանական ընտրություններում «Ծառուկյան» դաշինքից պատգամավոր ընտրված, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդի Արգամ Աբրահամյանն էր: Արտաշատն ավանդաբար համարվում էր Աբրահամյանների ազդեցության գոտին, իսկ վերջին շրջանում շատ են շրջանառվում խոսակցությունները, որ հիմա Արարատի մարզում «հարցեր լուծողները» դարձել են մարզպետ Արամայիս Գրիգորյանն ու նրա եղբայրը՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արայիկ Գրիգորյանը, ովքեր ուզում են իրենց ազդեցությունը տարածել նաեւ Արտաշատում: Ու երբ Արգամ Աբրահամյանը տեղափոխվեց ԱԺ, Հովիկ Աբրահամյանն էլ այլեւս «մայր գետից պոկված փոքր առվակի» կարգավիճակին է արժանացել, առավել հետաքրքիր էր դառնում՝ Աբրահամյանները «կհանձնե՞ն» Արտաշատը, թե՞ ոչ:

Սկզբում խոսակցություններ կային, որ Աբրահամյանների թեկնածուն կայանալիք համայնքապետի ընտրություններում կլինի նրանց ազգականը՝ փոխքաղաքապետ Գագիկ Պողոսյանը: Վերջինս փոխքաղաքապետի պաշտոնից հրաժարականի դիմում էր ներկայացրել, թե ինչու, որեւէ պարզաբանում չեղավ: Փոխարենը մամուլը գրեց, որ Արտաշատում ՀՀԿ-ն ու Հովիկ Աբրահամյանը վերջապես համաձայնության են եկել, եւ որ Գագիկ Պողոսյանը հրաժարական է տվել, Աբրահամյանները դա զիջում չեն համարում, այլ ՀՀԿ-ի առաջադրած երիտասարդ թեկնածուն ընդունելի թեկնածու է կողմերի համար:

ՀՀԿ Արարատի մարզային կառույցի ղեկավար Ալիկ Սարգսյանը, պատասխանելով  armtimes.com-ի հարցին, թե արդյո՞ք այլ ուժերի հետ թեկնածուների հարցում համաձայնության են եկել, պատասխանել էր, թե ինքն այլ թեկնածուների մասին տեղեկություններ չունի, իսկ մեր հարցին՝ Արտաշատի փոխքաղաքապետ Գագիկ Պողոսյանի հրաժարականը որքանո՞վ կապ ուներ թեկնածուի հարցում ՀՀԿ վերջնական դիրքորոշման հետ, պատասխանել էր, թե Պողոսյանի հրաժարականը հենց Պողոսյանի գործն է եւ ինքը տեղյակ չէ այդ հրաժարականից:

Այս ամբողջ «գլուխկոտրուկի» վերաբերյալ  ինչ-որ պարզաբանում ստանալու համար փորձեցինք կապ հաստատել հենց Արգամ Աբրահամյանի հետ, ինչը մեզ այդպես էլ չհաջողվեց: Փոխարենը, սեպտեմբերի 27-ին ԲՀԿ-ից մեզ ասացին, որ վերջնական որոշում չկա Արտաշատում թեկնածու ունենալ-չունենալու հարցում, բայց ավելի հավանական է, որ իրենք թեկնածու չեն ունենա:

Ու քանի որ բացի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր լինելուց, Արգամ Աբրահամյանին ԲՀԿ-ի հետ կապում է նաեւ Գագիկ Ծառուկյանի փեսան լինելու փաստը, եւ ենթադրվում էր, որ Աբրահամյանների թեկնածուի քաղաքական թիկունքը պետք է «Ծառուկյան» դաշինքը դառնար, սա կնշանակի, որ Աբրահամյանները, ամենայն հավանականությամբ, Արտաշատում իրենց թեկնածուն չեն ունենա:

Բացի դրանից, մեր աղբյուրներից տեղեկացանք, որ օրերս Ազգային Ժողովում հանդիպում ու առանձնազրույց են ունեցել ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արգամ Աբրահամյանն ու ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, կուսակցության Արարատի մարզային կառույցի ղեկավար Ալիկ Սարգսյանը: Թե ինչ թեմայով են նրանք խոսել, մեր աղբյուրը չգիտեր, բայց, ենթադրվում է, այդ խոսակցությունը եղել է Արտաշատի առաջիկա ընտրությունների թեմայով: Ուշագրավ է, որ հենց այդ զրույցից հետո  Գագիկ Պողոսյանը հրաժարականի դիմում ներկայացրեց, իսկ ՀՀԿ-ն արդեն վերջնական որոշեց, որ Արտաշատում ՀՀԿ թեկնածուն կլինի Կարեն Բենիամինյանը:

Ըստ ամենայնի, Աբրահամյաններն ու ՀՀԿ-ն իսկապես համաձայնության են եկել Արտաշատում քաղաքապետի թեկնածուի հարցում: Ամեն դեպքում, տարբեր հանրապետականների հետ շփումներից հասկանալի է՝ ՀՀԿ-ում վստահ են, որ Արտաշատում խնդիրներ չեն ունենալու: 

Տպել
6218 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին