Այսօր վերջին անգամ փորձելու եմ հարսի զգեստը. Արիանա Քաոլի

Քանի դեռ հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը Թբիլիսիում  պայքարում էր աշխարհի գավաթի խաղարկությունում, նրա ընտրյալը՝ Արիանա Քաոլին, պատրաստվում էր իրենց հարսանիքին: Մոտ օրերս նրանք հավերժ սիրո խոստում են տալու միմյանց: Armtimes.com-ի հետ զրույցում Արիանան նշեց, որ գործի մեծ մասն արդեն արել է:

«Հարսանիքի հետ կապված գրեթե ամեն ինչ պատրաստ է: Գուցե որոշ բաներ մնացել են, այսօր վերջին անգամ փորձելու եմ հարսի զգեստս»,- ասաց նա:

Արոնյանը հարսանիքի նախապատրաստությանը չի խառնվել: Ամեն ինչով հիմնականում զբաղվել է Արիանան: Նա նշում է, որ այդպիսով փորձել է օգնել սիրելիին, որպեսզի նա չշեղվի մարզական կարեւոր նպատակից:

«Ես շատ բան չեմ արել, որպեսզի հարսանիքի հետ կապված ոգեւորությունը չխանգարի նրան: Լեւը հոգեբանորեն շատ ուժեղ է, եւ դու պետք է հոգեբանորեն ուժեղ լինես, եթե պատրաստվում ես լավագույնը լինել շախմատում: Նա ու նրա թիմը մեծ աշխատանք կատարեցին: Միակ բանը, որ ես փորձել եմ անել, նրան հարսանիքի հետ կապված սթրեսներից հեռու պահելն էր: Նրան ասացի, որ ամեն ինչ կանեմ, իսկ ինքը թող կենտրոնանա մրցաշարի վրա»,- ասաց նա:

Արիանան ու Լեւոնը հարսանիքին հյուրեր են ունենալու աշխարհի տարբեր երկրներից: Ժամանելու են Արիանայի ընկերները, մտերիմները, բարեկամները: Նա  անհամբերությամբ սպասում է՝ երբ է նրանց ցույց տալու իր սիրելի Հայաստանը:

«Եթե անկեղծ լինեմ, հարսանիքից առաջ այդքան էլ շատ զգացողություններ չունեմ (ծիծաղում է): Ուրախ եմ, որ ընկերներս ու բարեկամներս տարբեր երկրներից գալու են Հայաստան, եւ նրանց ցույց եմ տալու այն երկիրը, որին սիրահարվել եմ: Դա է մեծագույն զգացությունը, որն այս պահին ունեմ՝ հպարտություն, որ նրանց ցույց եմ տալու Հայաստանը: 2-րդ մեծ զգացողությունը կապված է Լեւոնի հետ: Նա հաղթեց աշխարհի գավաթի խաղարկությունում՝ լինելով այսքան մեծ ճնշման տակ, շատ հպարտ եմ նրանով»,- ասաց նա:

Հարսանիքի կարեւոր հյուրերից մեկը Սերժ Սարգսյանն է: Նա լինելու է զույգի քավորը: Արիանան բնական է համարում սա, քանի որ Սարգսյանը միշտ Արոնյանի կողքին է եղել եւ օգնել է նրան հաջողությունների հասնել:

«Նա միշտ աջակցել է Լեւին, եւ նա սիրում է շախմատը: Սա եղել է դեռ մինչեւ նրա՝ նախագահ դառնալը: Նա եւ Լեւոնը շատ կապված են, շախմատը կապում է նրանց: Հետեւաբար կարծում եմ՝ բնական է, որ նա է քավորը»,- ասաց նա:

Արիանայի եւ Լեւոնի հարսանիքը կայանալու է առաջիկա հանգստյան օրերին՝ սեպտեմբերի 30-ին:

Տպել
2917 դիտում

Իլ դը Ֆրանսի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

ՀՀ ոստիկանության պատվիրակությունը Դուբայում մասնակցում է Ինտերպոլի 87-րդ Գլխավոր Ասամբլեային

Վերին Լարս տանող ճանապարհահատվածը բացվել է մարդատար ավտոմեքենաների համար. դեսպանություն

Առաջիկա օրերին տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Ես աշխատող, գործ անող պատգամավոր եմ. Նաիրա Զոհրաբյանը Սյունիքում է, շրջում է գյուղերում (տեսանյութ)

ՀՀ նախագահը իտալական ռազմաարդյունաբերական ընկերության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունը

Հրդեհ բնակարանում, կա տուժած. հայտարարվել է բարդության ԲԻՍ-1 աստիճան

Հանդիպել են Հայաստանի և Իտալիայի նախագահները

Հրադադարի պահպանման ռեժիմն այս շաբաթ խախտվել է 80 անգամ, արձակվել է 700 կրակոց

Կադաստրի գրասենյակները Երևանում կաշխատեն նաև շաբաթ-կիրակի, մարզերում՝ առանց ընդմիջման

Գյուղերում տուն կառուցելու համար նոր փոխառություն կտրվի. խորհրդակցություն Կարմիր շուկայում

Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը փակ է. ռուսական կողմում կա 435 բեռնատար և 172 մարդատար ավտոմեքենա

Թուրքիայում Աթաթուրքի արձանը պղծելու համար պատանիներ են ձերբակալվել

Լարսում խցանման մեջ հայտնված վարորդների համար սնունդ, տաք ջուր, դեղորայք է ապահովվել. Փամբուխչյան

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին

Գոռ Վարդանյանն այդ օրը փրկել է ինձ. Մարինա Խաչատրյանը՝ քաղաքապետարանի հայտնի միջադեպի մասին

Լարսը շարունակում է փակ մնալ. ռուսական կողմում 400 մարդատար և 150 բեռնատար ավտոմեքենա է մնացել

Գյումրիում ավտոլվացման կետ է այրվել. մեկ մարդ հոսպիտալացվել է տարբեր աստիճանի այրվածքներով

Մարուքյան, Թանդիլյան, Բաբաջանյան, Գորգիսյան. «Լուսավոր Հայաստան»-ի 157 հոգանոց համամասնական ցուցակը

Շոկային սկիզբը, Յուրայի պոկերը ու ՀՀ ֆուտբոլի հավաքականի ջախջախիչ հաղթանակը