Հայաստանը 37 երկրների հետ կարող է հակաահաբեկչական կոալիցիա կազմել. ասել է խմբի պարագլուխը

29/09/2017 schedule14:04

2015 թվականին ԱԱԾ-ի կողմից մեծ աղմուկով վնասազերծված զինված խմբի գործով նիստի ժամանակ այսօր ցուցմունք տվեց վկա Իշխան Քիշմիրյանը:

Նա ամբաստանյալներից ճանաչում էր զինված խմբի ղեկավար Արթուր Վարդանյանին եւ Արա Պողոսյանին, հետո պարզվեց, որ ճանաչում է նաեւ Հայր Անտոն Թութունջյանին, ինչպես նաեւ՝ ազատամարտիկ Էդվարդ Ներսիսյանին (Ապար):

Իշխան Քիշմիրյանը դատարանին պատմեց, որ  ցանկացել է  ֆիլմ նկարահանել Արեւմտյան Հայաստանում «Ազգային դիվանագիտության պատմության» մասին եւ ֆինանսավորում է փնտրել ֆիլմը նկարահանելու համար. այն նկարահանելու համար 20 հազար եվրո է հարկավոր եղել: Ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով ծանոթացել է ամբաստանյալ Արա Պողոսյանի հետ, որն էլ  նրան խոստացել է ծանոթացնել մարդկանց հետ, ովքեր կարող են ֆինանսավորել: «Արա Պողոսյանն աշխատում էր Սահմանադրական հանրաքվեի նախագծի դեմ եւ այն կարծիքին էր, որ դա չի կարելի ընդունել: Նա ասաց, որ ֆիլմի ֆինանսավորման համար կծանոթացնի Արթուր Վարդանյանի հետ»,- ասաց նա:  Այպիսով, վկան ծանոթացել է Արթուր Վարդանյանի հետ:  Ֆինանսավորում նա չի ստացել, բայց հանդիպումներ ու զրույցներ է ունեցել թե՛ Արթուր Վարդանյանի, թե՛ Արա Պողոսյանի հետ:«Հանդիպումների ժամանակ Արթուր Վարդանյանը ասել է, որ անհրաժեշտ է հանրաքվե անցկացնել Արցախը Հայաստանին միացնելու վերաբերյալ: Նա ասել է, թե Արցախը եւ Սփյուռքը սպասում են դրան ու դրական կարձագանքեն»: Մեղադրողի հարցին պատասխանելով՝ վկան ասաց, որ Արթուր Վարդանյանը դժգոհել է իշխանություններից եւ նրանց վարած քաղաքականությունից:

Արթուր Վարդանյանն ասել է, թե Հայաստանին անհրաժեշտ է իշխանափոխություն, բայց խոսք է եղել Սփյուռքի ճնշման տակ, խաղաղ ճանապարհով իշխանափոխության մասին: Վարդանյանը ասել է նաեւ, թե այլ երկրներում Հայաստանի դեսպանատները զբաղված են կոռուպցիայով, դա դիվանագիտություն չէ, եւ որ մեր դեսպանատաները չեն ծառայում Հայաստանի Հանրապետությանը: Նա առաջարկել է, որ ստեղծվի պատանի երիտասարդների դիվանագետների ակումբ, նոր դիվանագիտական կադրեր պատրաստելու համար, որը չի ստեղծվել:

Վկան ասաց, թե ինքն այն կարծիքին է, որ մեր իշխանավորները բոլորը մաքուր են, կոռուպցիայի մասին փաստեր չունի, իսկ Արթուր Վարդանյանին լսել է՝ ասածները համարելով նրա կարծիքի արտահայտություն:

Արթուր Վարդանյանը ասել է նաեւ, որ  Հայաստանը 37 երկրների հետ կարող է հակաահաբեկչական կոալիցիա կազմել: Սկզբում կոալիցիան պետք է պայքարեր Սիրիայում, հետո՝ Թուրքիայի դեմ, բայց քանի որ ներկա իշխանությունները դրան չեն գնում, դրա համար էլ էր պետք իշխանափոխություն: «Ինքը համոզված էր, որ դեկտեմբերի 7-ին լինելու է Արցախը Հայաստանին միացնելու հանրաքվե: Այս խոսակցությանը մասնակցել են Ապարը, Արան, ես, Արմանը: Մնացածին չեմ հիշում: Արյան գնով իշխանափոխության հասնելու հայտարարություն չի հնչել նրա կողմից, նման բառեր չեն եղել: Եղել է խոսակցություն, որ հնարավոր է նոր կառավարություն ձեւավորվի, բայց դա հնարավոր էր Սփյուռքի ճնշման տակ: Ասում էր, որ Սփյուռքը ճնշելու է, եւ այս իշխանություններին մնացել է մեկ շաբաթվա կյանք»,- ասաց նա: Մեղադրողի հարցին պատասխանելով՝ Իշխան Քիշմիրյանն ասաց,որ Արթուր Վարդանյանը վիրավորական արտահայտություններ է հնչեցրել իշխանությունների հասցեին, սակայն թե մասնավորապես ինչեր է ասել, վկան չհիշեց: Նա նաեւ ասաց, որ  հանդիպել է Հայր Անտոնի հետ՝ Նկարիչների միության շենքում, սակայն չեն զրուցել:

Ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանի հարցին, թե ֆիլմի սցենարում նշված եղե՞լ է ֆիլմի ժամանակ օգտագործել ոստիկանության կամ այդ համազգեստով անձանց դերեր, կամ զենքով մարդիկ լինելո՞ւ էին, թե՝ ոչ,  վկան, ըստ էության, դրական պատասխան տվեց:  Պաշտպան Ինեսա Պետրոսյանի հարցին, թե նրան պաշտոն առաջարկվելո՞ւ էր իշխանափոխությունից հետո, վկան ասաց, որ նման առաջարկ չի եղել, այնինչ նախաքննական ցուցմունքում վկան ասել է, որ Արա Պողոսյանի եւ իր խոսակցություններից մեկի ժամանակ Պողոսյանն ասել է, որ նրան պատկերացնում է արտաքին քաղաքականության ոլորտում՝ նախարար, կամ՝ որեւէ երկրում որպես դեսպան: Ցուցմունքի հրապարակումից հետո սակայն վկան ասաց, որ դա արդեն առաջարկ չի եղել, այլ ուղղակի խոսակցություն, որին ինքը լուրջ չի վերաբերվել:

Արա Պողոսյանը վկային առաջարկել է մասնակցել ազգային ճակատի ստեղծմանը, բայց «ճակատ» բառը վկայի արժեհամակարգին չէր համապատասխանում, եւ նա չի համաձայնել:

Նրա խոսքով, ֆիլմի շրջանակներում անդրադարձ էր կատարվելու մինչեւ 1921 թվականը կնքված Հայաստանին վերաբերող մի շարք պայմանագրերի, այդ թվում՝ Կարսի պայմանագրին:

Տպել
2766 դիտում

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել