ՀՀԿ-ի գյուղապետերը՝ ընդդեմ Մարալիկի ՀՀԿ-ական քաղաքապետի. սատարելու են ՀՅԴ-ի թեկնածուին

ՀՀ կառավարության մայիսի 18-ի նիստում հաստատվել է համայնքների խոշորացման հերթական ծրագիրը: Ըստ այդմ, հանրապետության 361 համայնքի միավորման արդյունքում ձեւավորվելու է 30 համայնք: Շիրակի մարզում խոշորացման արդյունքում ձեւավորվելու է երեք համայնք՝ Անի, Մարմաշեն եւ Ախուրյան:

Անի համայնքը ձեւավորվելու է 17 գյուղերի միավորումից: Դրանք են՝ Մարալիկ, Աղին, Անիավան, Անիպեմզա, Բագրավան, Գուսանագյուղ, Իսահակյան, Լանջիկ, Լուսաղբյուր, Հայկաձոր, Ձիթհանքով, Ձորակապ, Շիրակավան, Ջրափի, Սառնաղբյուր, Սարակապ, Քարաբերդ: Նոյեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններից հետո պարզ կլինի, թե ով է մասնավորապես ղեկավարելու Անի համայնքը:

Armtimes.com-ին տեղեկություններով, դեռ հուլիս-օգոստոս ամիսներին Անիի մաս կազմող համայնքների գյուղապետերն ակտիվացել են, համախմբվել եւ որոշել են պայքարել Մարալիկի ՀՀԿ-ական քաղաքապետ Արտակ Գեւորգյանի դեմ: Նույն տեղեկություններով, գյուղապետերը որոշել են սատարել Ձիթհանքովի գործող գյուղապետ, ՀՅԴ-ական  Հովիկ  Պողոսյանին: 

Armtimes.com-ի հետ զրույցում Պողոսյանը չհերքեց, որ վճռական է տրամադրված եւ  ընտրություններին պարտադիր մասնակցելու է:

«Պատրաստվում եմ ընտրություններին: Բնական է, որ ես դեմ եմ, որ Մարալիկը լինի խոշորացված համայնքի կենտրոն: Ձիթհանքովը տարածաշրջանի ամենախոշոր համայնքն է: Վճռական եմ տրամադրված ընտրություններին»,- ասաց Պողոսյանը եւ չհերքեց մեր այն տեղեկությունը, որ հավանական թեկնածուները նա եւ Մարալիկի քաղաքապետ Արտակ Գեւորգյանն են:

ՀՅԴ-ական գյուղապետը ՀՀԿ-ական գործընկերների կողմից աջակցություն ստանալու մասին ասաց. «Քաղաքական պրոցեսներն արդեն գնում են, իսկ թե ով ում կսատարի, քարոզարշավի ժամանակ պարզ կդառնա: Ես իմ հույսը բնակիչների վրա եմ դնում»:

Armtimes.com-ի հետ զրույցում Արտակ Գեւորգյանն իր առաջադրվելու հետ կապված ասաց, որ երբ ժամանակը գա, այդ մասին կխոսի: Գեւորգյանի դանդաղումը հավանաբար կապված է այն բանի հետ, որ Մարալիկից այլ ՀՀԿ-ական եւս ցանկանում է առաջադրվել որպես համայնքապետի թեկնածու: Վերջինս մասնագիտությամբ մանկավարժ է: Թեեւ համարվում է, որ Գեւորգյանը Մարալիկում լավ «թիկունք» ունի, բացի դրանից, որ նա ՀՀԿ-ական է, նրա քեռին ՀԷՑ-ի Մարալիկի մասնաճյուղի պետն է:

Վերոնշյալ անձանցից զատ, խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնին հավակնում են նաեւ Սառնաղբյուրի նախկին գյուղապետը: Բացի այդ, շրջանառվող լուրերի համաձայն, Մարալիկի սնանկացած կարի ֆաբրիկայի նախկին սեփականատեր Հակոբ Աղաբեկյանը եւս ուզում է իշխել այս համայնքում: Նա ԱԺ ընտրություններին առաջադրվել էր «Ծառուկյան» դաշինքի ցուցակով: 

Հետաքրքիրն այն է, որ Աղաբեկյանը նեղացած է Սերժ Սարգսյանից: Բանն այն է, որ 2012 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ Սերժ Սարգսյանն այցելել է Աղաբեկյանի կարի ֆաբրիկա եւ, որպես նախընտրական խոստում, օգնել է 250 մլն դրամ վարկ վերցնել, բիզնես ծաղկեցնելու համար: Աղաբեկյանին երկարաժամկետ վարկ են տվել Սերժ Սարգսյանի կարգադրությամբ, սակայն լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Սերժ Սարգսյանի ընտրվելուց հետո վարկի 11 տոկոսը դարձել է 23 տոկոս:  Աղաբեկյանը չի կարողացել վճարել վարկի տոկոսները եւ պարտքեր է կուտակել: Նա վերջերս ստիպված վաճառեց Մարալիկում գտնվող իր կարի արտադրամասը:

Տպել
7840 դիտում

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ