Մտահոգություն. կոմպլեմենտար խորամանկություն

29/09/2017 schedule16:20

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի սեպտեմբերի 29-ի համարում

Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը համոզված է, որ եթե ի վերջո Հայաստանի իշխանություններին հաջողվի Իրաք զորաջոկատ ուղարկել, դրա հետեւանքների պատասխանատվությունը կընկնի ոչ միայն իշխանությունների, այլեւ բոլոր նրանց վրա, ովքեր հենց այսօր իրենց բողոքի ձայնը չեն բարձրացնում նման մտադրության դեմ: Ավետիք Իշխանյանն ասում է, որ իր ղեկավարած կազմակերպությունը Հայաստանի այլ հասարակական կազմակերպությունների հետ քննարկում է բողոքի միասնական ակցիաների անցկացման մի նախագիծ, որը կխոչընդոտի իշխանությունների այդ ցանկության իրականացմանը: Իշխանյանը իրենց դիրքորոշումը բացատրում է այսպես. «Անձամբ ես կողմ եմ, որ Հայաստանը լինի Հյուսիսատլանտյան անվտանգության համակարգում, որը իրոք երաշխավորում է անդամ երկրների անվտանգությունը:

Սակայն, այսօր Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի անդամ է, այսինքն՝ գտնվում է Ռուսաստանի անվտանգության համակարգում, որն էլ դեմ է Իրաքում ԱՄՆ-ի կողմից իրականացվող միջոցառումներին: Այսինքն, Հայաստանի իշխանությունները դիմում են կոմպլեմենտար խորամանկության եւ ուզում են ԱՄՆ-ին ցույց տալ, որ իրենք ոչ միայն նրանց հետ են, այլ նաեւ իրենց հետ են»: Բայց եթե անգամ Հայաստանը լիներ ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ, ապա այդ դեպքում եւս Իրաք զինվորներ ուղարկելը արդարացված չէր լինի: «Ի վերջո, ՆԱՏՕ-ի անդամ բազմաթիվ երկրներ հենց սկզբից քաղաքական պատճառներով հրաժարվել են զինվորներ ուղարկել Իրաք: Իսպանիան իր հասարակության ճնշման տակ ստիպված եղավ իր զորքերը հանել այնտեղից, իսկ մնացած երկրները ուղղակի առիթ են փնտրում նույնը անելու համար:

Եւ այս պայմաններում Հայաստանի որոշումը ուղղակի անհեթեթ է»,- բացատրում է պարոն Իշխանյանը: Նա եւս շատերի նման համոզված է, որ Իրաք զինվորներ ուղարկելը կարող է բացասաբար անդրադառնալ Իրաքի եւ արաբական մյուս երկրների հայկական համայնքների վրա: Սակայն մեր այն հարցին, թե ԱՄՆ-ի հայկական համայնքի թիվը անհամեմատ ավելի մեծ է արաբական աշխարհում գտնվող հայկական համայնքների ընդհանուր թվից, եւ արդյոք զորք չուղարկելու որոշումը չի՞ կարող բացասաբար անդրադառնալ ԱՄՆ-ի հայկական համայնքի վրա, Իշխանյանը պատասխանում է. «Մի՞թե դուք կարծում եք, որ դրանք նույն բաներն են: Հայկական զորաջոկատ է մեկնել նաեւ Կոսովո, եւ ալբանացիներն էլ պակաս ահաբեկիչ չեն: Բայց մենք գիտենք Եվրոպայի, ԱՄՆ-ի եւ արաբական աշխարհի միջեւ գոյություն ունեցող տարբերությունները:

Մեխանիկորեն հայտարարել, որ ամեն տեղ էլ հայկական համայնք կա, եւ բոլորի մասին էլ պետք է մտածել՝ ճիշտ չէ: Եթե հարց դրվեր ռուսական զորքերի կազմում ԱՄՆ հայկական զորախումբ ուղարկելու մասին, այստեղ դուք ճիշտ կլինեիք, մինչդեռ այժմ խոսքն ԱՄՆ-ին հաճոյանալու համար Իրաք զորք ուղարկելու մասին է: Իսկ հաճոյանալը քաղաքական կատեգորիա չէ»: Ըստ պարոն Իշխանյանի՝ Իրաք զորք ուղարկելու որոշումը վտանգում է նաեւ Հայաստանի Հանրապետության անվտանգությունը: «Եթե Իսպանիայի նման երկիրը չկարողացավ իրեն ապահովել ահաբեկիչներից, էլ ուր մնաց Հայաստանը, որը բացարձակ անպաշտպան է»,- ասում է մեր զրուցակիցը: Մենք պարոն Իշխանյանին հիշեցրինք, որ այլ երկրներ, որոնք զորք չեն ուղարկել Իրաք, միեւնույն է՝ նրանց քաղաքացիները ենթարկվել են ահաբեկիչների հարձակմանը:

«Իհարկե, որեւէ երաշխիք գոյություն չունի բայց երբ դու ոչինչ չես անում, քիչ հավանական է, որ քո նկատմամբ ահաբեկչություն կիրառվի: Այսինքն, մենք կողմ ենք, որ ահաբեկիչներին չդրդենք Հայաստանի նկատմամբ ահաբեկչության»,- բացատրում է պարոն Իշխանյանը: Արդյոք նման դիրքորոշումը չի՞ նշանակում համագործակցություն ահաբեկիչների հետ, նրանց կողմից պարտադրվող խաղի կանոներն ընդունելու պատրաստակամություն: «Այդ մասին թող մտածեն գերտերությունները, իսկ Հայաստանը, որը ապահովված չէ անգամ ներքին ահաբեկչություններից, ավելի լավ կլինի, եթե պայքարի հենց այդ ուղղությամբ»,- ասում է Ավետիք Իշխանյանը եւ խոստանում իրենց կողմից իրականացվելիք միջոցառումների մասին տեղյակ պահել մոտ ապագայում:

Ավետիս Բաբաջանյան

Տպել
2535 դիտում

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն