Հորս ծնունդով, մորս կնունքով.... Թորոսյանի Հայաստանն ուրիշ է

29/09/2017 schedule16:25

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի սեպտեմբերի 29-ի համարում

Կոալիցիայի բարձրաստիճան մի ներկայացուցիչ, ուսումնասիրելով վերջին շրջանում երկրի կայունության ամրապնդմանն ուղղված քաղաքական գործիչների ջաքները, հանգել է այն եզրակացության, որ մեր երկրի կայունության հիմնական երաշխավորը, բացի Ալրաղացի Լյովից, ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանն է: Սույն պաշտոնյայի նման եզրահանգման պատճառը Տիգրան Թորոսյանի տիտանական ջանքերն են՝ թաքցնելու այն ամեն բացասականը, ինչը միջազգային ատյաններում հնչում է Հայաստանի հասցեին: Սակայն, ծանոթանալով Տիգրան Թորոսյանի ստորագրությամբ հունիսի 16-ին ԵԽԽՎ ուղարկված մի փաստաթղթի, համոզվում ես, որ այս քաղաքական գործիչը շատ հեռուն կգնա: Բոլորս էլ հիշում ենք, որ ապրիլյան թիվ 1374 խայտառակ բանաձեւից հետո Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ Հայաստանի իշխանությունները որոշակի առարկություններ ունեն նշյալ բանաձեւի որոշ դրույթների վերաբերյալ, եւ առաջիկայում գրավոր փաստաթուղթ կուղարկվի ԵԽԽՎ:

Դեռեւս հունիսին այդ փաստաթուղթը, Տիգրան Թորոսյանի ստորագրությամբ, ուղարկվել է ԵԽԽՎ, որին ծանոթանալով՝ սկսում ես լրջորեն կասկածել, թե ԵԽԽՎ-ում մեր պատվիրակության ղեկավարն այդ ինչ Հայաստանի մասին է գրել: Մասնավորապես, ԵԽԽՎ-ին ուղարկած նամակում Տիգրան Թորոսյանը գրում է, որ չի եղել որեւէ դեպք, բացի ապրիլի 12-ի հանրահավաքից, երբ իշխանությունների կողմից որեւէ միջամտություն եղած լինի ընդդիմության հանրահավաքներին: Տիգրան Թորոսյանը նույնպիսի անմիջականությամբ գրում է, որ չի եղել որեւէ գործողություն, որեւէ հրահանգ, որը խոչընդոտեր մարդկանց ազատ տեղաշարժը, եւ նման դրույթի ներառումը թիվ 1374 բանաձեւում՝ պարզապես ընդդիմության կողմից ԵԽԽՎ-ին տրամադրված սխալ ինֆորմացիայի արդյունք է:

Հաջորդ անպատմելի սուտը, որը ԵԽԽՎ-ին ներկայացրել է ԵԽԽՎ-ում մեր պատվիրակության ղեկավարը, հետեւյալն է՝ չի եղել որեւէ դեպք, երբ մարդուն հանրահավաքից տանեն ու ոստիկանությունում երեք ժամից ավելի պահեն: Ինչպես նաեւ, պարզվում է, չի եղել որեւէ դեպք, երբ հանրահավաքին մասնակցելու համար մարդու նկատմամբ քրեական գործ հարուցեն: Ի դեպ, ԵԽԽՎ-ին Տիգրան Թորոսյանը մի ուշագրավ սուտ եւս ներկայացրել է. պարզվում է՝ ինչ-որ մեկը մոնիտորինգ է արել ու հայտնաբերել, որ հանրապետությունում սփռվող ալիքներով քաղաքական հաղորդումների 35 տոկոսը տրամադրված է եղել ընդդիմությանը, ընդդիմադիր գործիչների առաջ որեւէ հեռուստատեսություն փակ չի եղել, իսկ  կառավարությանը, ԱԺ-ին, գիտության եւ մշակույթի գործիչներին միասին վերցրած՝ տրամադրվել է ընդամենը 70 տոկոս եթերաժամ:

Ահա այսպիսի ստեր: Այնպես որ, այսքանից հետո մեզ մնում է պարզել մեկ հարց՝ այդ ո՞ր Հայաստանի մասին է նման վարդագույն պատկեր ներկայացրել Տիգրան Թորոսյանը: Միգուցե կա՞ մեկ այլ Հայաստան, որում ապրում են մեր երկրի կայունության երաշխավորներն ու նրանց հետ միասին՝ նաեւ ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը: Ի դեպ, անհասկանալի է նաեւ, որ եթե Տիգրան Թորոսյանը նման իդեալական Հայաստան է հայտնաբերել, ինչո՞ւ է այդպես համառորեն կրծքով պահպանում ԵԽԽՎ-ին հղած իր գեղարվեստական շարադրությունն ու մինչ օրս ոչ մեկին ցույց չի տալիս:     

Ավետիս Բաբաջանյան

Տպել
2853 դիտում

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն