Ծառուկյանի ընկերություններում մեծածավալ հարկային ստուգումներ են. վարչապե՞տն է հրահանգել

Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության ղեկավար, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ընկերություններում մեծ թափով եւ ծավալով հարկային ստուգումներ են իրականացվում: Այս մասին armtimes.com-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր, «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով մամուլի այն հրապարակումներին, որ «Մուլտի գրուպ» կոնցեռնում հարկային ստուգումներ են սկսվել:

- Տիկին Տոնոյան, ճի՞շտ է, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ընկերություններում հարկային ստուգումներ են սկսվել:

- Տեղեկատվությունն այն մասին, որ «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող ձեռնարկություններում իրականացվում են հարկային ստուգումներ, համապատասխանում է իրականությանը: Մի շարք ձեռնարկություններում, որտեղ Գագիկ Ծառուկյանն ունի բաժնեմաս, արդեն մի քանի օր շարունակ իրականացվում են հարկային ստուգումներ: Տեխնիկական մանրամասներին չեմ կարող անդրադառնալ, թե քանի ձեռնարկությունում է, բայց դրանք մեկ, երկու կամ երեքը չեն, շատ ավելին են:

- Կոնցեռնի մեջ շա՞տ են ընկերությունները:

- Կոնցեռնի մեջ 3 տասնյակ ձեռնարկություն կա, դրանցից  մի շարք ընկերություններում մի քանի օր է ստուգումներ են ընթանում:

- Վերջին ժամանակահատվածում նման մասշտաբի ստուգումներ եղե՞լ են:

- Ստուգումները տարբեր ժամանակահատվածներում իրականացվել են, բայց վերջին ստուգումները կարող եմ ասել՝ մեծ թափով եւ մեծ ծավալով են իրականացվում:

- Մամուլում մինչ այս հրապարակումներ եղան, որ ձեր խմբակցության պատգամավորները սկսել են կառավարության ու կառավարության ղեկավարի գործունեությունը սուր քննադատության ենթարկել: Կապո՞ւմ եք այս ստուգումները քաղաքական գործունեության հետ, եւ հնարավոր է ստուգումները վարչապետի արձագանքն են այդ քննադատություններին: 

- Այդ հարցի մասով ես ձեռնպահ կմնամ գնահատական տալուց, պարզապես կասեմ, որ իմ գործընկերների քննադատությունները բացառապես հիմնված են փաստերի վրա, խիստ հիմնավորված են ներկայացվում: Ինչ վերաբերվում է հարկային ստուգումներին, ապա պարոն Ծառուկյանի անունից լիազորված եմ ասելու, որ բոլոր այն ձեռնարկությունները, որտեղ Գագիկ Ծառուկյանն ունի բաժնեմաս, որեւէ թաքցնելու բան չկա, որեւէ խնդիր չկա եւ հարկային մարմինները կարող են իրականացնել իրենց ստուգումները:

- Արտասովոր չեք համարո՞ւմ ստուգումները:

- Ես ձեռնպահ կմնամ գնահատական տալուց:

Տպել
7952 դիտում

Ուրախ եմ տեսնել Ձեզ, վարչապե՛տ Փաշինյան. Կանադայի վարչապետի գրառումը թվիթերում

Կստորագրվի համագործակցության նոր ծրագիր՝ ՀՀ-ի և Բուլղարիայի կառավարությունների միջև

Լավագույնս դրսևորվեց ժողովրդի բարձր քաղաքացիական գիտակցությունը. Հայ Ազգային Կոնգրեսը շնորհավորել է «Իմ քայլ»-ին

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նոր համերգաշրջանի մեկնարկը տալիս է նոր կարգավիճակում (տեսանյութ)

Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններում գրանցված խախտումների ամփոփագիր

ՎՏԲ Հայաստան Բանկը գործարկել է ինտերնետ էկվայրինգ ծառայություն

Քվեաթերթիկները լրացրել են քվեախցերից դուրս, խցում մի քանի անձ է եղել. «Անկախ դիտորդ»-ի եզրակացությունները

Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին

ՄԱԿ-ի կենտրոնակայանում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռուանդայի նախագահի հետ

Քաղաքական գործիչների տիկնայք չպետք է խորհուրդներ տան ամուսիններին. Աննա Հակոբյան

Այս անգամ չկային ՀՀԿ-ականների տասովշիկների բրիգադները, քրեական խավը ներգրավված չէր ընտրությունների մեջ. դիտորդներ

Վանաձորի ՀՀԿ-ական քաղաքապետն ու ավագանին շնորհավորել են Հայկ Մարությանին

Հայաստանի վարչապետն ու Կիպրոսի նախագահը Նյու Յորքում հանդիպել են. վարչապետը հրավիրվել է Կիպրոս

Ն. Փաշինյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ խոսել է ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին

Հայտնում ենք մեր պատրաստակամությունը՝ օգնել նոր քաղաքային իշխանություններին. Արարատ Զուրաբյան

ՖԻՖԱ-ն ու ՈՒԵՖԱ-ն իրենց աջակցությունը հայտնեցին ՀՖՖ նոր ղեկավարությանը

Թուրքիայի խորհրդարանի նախագահը Բաքվում անդրադարձել է Ղարաբաղի հարցին

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի Կիևյան և Սեբաստիայի փողոցների հետիոտնային հատվածում

Իր տաժանակիր գործի ընթացքում կհանի փողկապն ու ժամանակ կտրամադրի մշակույթին. դերասանները՝ նոր քաղաքապետի մասին

Քվեարկությունը տեղի ունեցավ խաղաղ ու առանց լարվածության. եղել է սպառնալիքների, վիրավորանքի աճ. ՄԻՊ զեկույցը