Ղարաբաղ այցելած թուրք 4 մտավորականներին շուտով կարտահանձնեն Ադրբեջանին. Հուսեյնով

Հայաստանի տարածքով Արցախ այցելած գրող Սայիթ Չեթինօղլուի, քաղաքական գործիչ Ուֆուք Ուրասի, լրագրողներ Ալի Բայրամօղլուի եւ Էրոլ Քաթըրջըօղլուի քայլը «դավաճանություն է ոչ միայն եղբայրական Ադրբեջանի, այլեւ Թուրքիայի հանդեպ», հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Այդըն Հուսեյնովը: 

Հուսեյնովը հույս է հայտնել, որ Թուրքիան կարճ ժամանակահատվածում թուրք մտավորականներին կարտահանձնի Բաքվին. «Նրանց այս քայլն անհասկանալի է: Թուրքիան եւ Ադրբեջանը եղբայրական պետություններ են: Վստահ եմ՝ շուտով նրանց կարտահանձնեն Ադրբեջանին»: 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ադրբեջանում հետաքննություն է սկսվել Արցախ այցելած 4 թուրք մտավորականների դեմ: 

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը Թուրքիայի քաղաքացիներ գրող Սայիթ Չեթինօղլուին, քաղաքական գործիչ Ուֆուք Ուրասին, լրագրողներ Ալի Բայրամօղլուին եւ Էրոլ Քաթըրջըօղլուին կալանավորելու որոշում է կայացրել եւ նրանց ձերբակալելու հարցով դիմել Թուրքիայի իրավապահ մարմիններին:

Սեպտեմբերի 22-ին Հայաստանի տարածքով Արցախ այցելած թուրք մտավորականները մեղադրվում են «Ադրբեջանի պետական սահմանն ապօրինի կերպով հատելու» հոդվածով: Նրանց նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում: 

Տպել
24657 դիտում

Սահմանամերձ Ջիլիզայի դպրոցում ընդամենը 12 աշակերտ է սովորում

Երազանք էր, որն իրականացավ. Մխիթարյանի 1-ին հարցազրույցը որպես «Արսենալի» խաղացող

Թուրքիայի պատերազմական գործողությունները չեն սահմանափակվելու միայն սիրիական Աֆրինով

Լեւոն Արոնյանը Հայաստանը կներկայացնի Ջիբրալթարի շախմատային փառատոնում

Հայաստանը 3 օլիմպիական ուղեգիր ունի դահուկասպորտից. ֆեդերացիայում կորոշեն՝ ում ուղարկել

Մխիթարյանը պաշտոնապես «Արսենալի» խաղացող է. (լուսանկարներ)

Բաթումիում տեղի է ունեցել Բաքվի ջարդերի 28-րդ տարելիցին նվիրված միջոցառում

Թեհրանի հարաբերությունները Եվրոպայի հետ զարգանում են՝ անկախ ԱՄՆ-ի դիրքորոշումից. Քասեմի

Թումանյանում ակտիվացել է սողանքը. ԱԻ նախարարությունում առաջարկում են բնակիչներին տարհանել

Խոսում ենք Ս. Սարգսյանի և նրա թիմի կողմից կազմակերպված հանցավոր խմբավորման մասին.Փաշինյան

Հարկադիր ծառայությունում ոմանց պարգեւատրել են, ոմանց՝ խրախուսել ու ամփոփել անցած տարին

Կիեւում հայկական Եկեղեցու ներկայացուցիչները մասնակցել են քրիստոնյաների միասնության աղոթքին

Շուկայում հայտնաբերվել է սուրճ առանց պիտանելիության ժամկետի

«ՄՏՍ Հայաստան» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը կվաճառվեն

«Ուժերի զարթոնք». «ՀԺ»-ն կտպագրի հատվածներ Միխեիլ Սահակաշվիլու ինքնակենսագրականից

Եկեք բիզնեսով զբաղվեք Հայաստանում. վարչապետը՝ շվեյցարացի գործարարներին (լուսանկարներ)

Իտալիայի երիտասարդական հավաքականի մասնագետն աշխատել է «Փյունիկի» հետ

Սերժ Սարգսյանը հանդիպել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ (լուսանկարներ)

Հունվարի 23-ից փետրվարի 4-ը Երևանի կենդանաբանական այգին փակ կլինի այցելուների համար

Աշնանը Արմեն Սարգսյանի դեմ հարվածներ կսկսվեն. ո՞վ է լինելու ՀՀ առաջին տիկինը