Թուրքիայի հայկական դպրոցների աշակերտների թիվը նվազել է ազգայնական հարձակումների պատճառով

29/09/2017 schedule19:54

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP)  կրոնական խորհրդի հայազգի անդամ Մուրաթ Մըհչըն  հայտարարել է, որ Թուրքիայի հայկական դպրոցների աշակերտների թիվը նվազել է, եւ պատճառն այն է, որ վերջին ժամանակներս Թուրքիայում աճել է դպրոցների վրա խտրականության հողի վրա գործած հարձակումները, գրում է ermenihaber.am-ը:

Նրա խոսքով, նախորդ տարվա համեմատ այս տարի Թուրքիայի հայկական դպրոցներում աշակերտների թիվը նվազել է 10 տոկոսով: Մըհչըն հիշեցրել է, որ հայկական դպրոցներն այժմ ղեկավարվում  են հիմնադրամների միջոցով, որոնց գույքը անցյալում բռնագրավվել է հայերից: Մըհչըն տեղեկացրել է, որ պատմության, սոցիոլոգիա առարկաների ուսուցիչները նշանակվում են Թուրքիայի ազգային կրթության նախարարության կողմից, որը, ըստ նրա, բացասական երեւույթ է:

«Մարդիկ այս երկրում շարունակում են ապրել աղավնու վախով: Հանրաքվեից հետո (հայերը-խմբ.) գաղթականությունը դեպի Հայաստան եւ Եվրոպա աճեց»,-ասել է քրդամետ կուսակցության անդամը:

Վերջինս, համեմատություն անցկացնելով  Թուրքիայի հայկական դպրոցների ներկայիս եւ հին խնդիրների միջեւ, ասել է, որ նախկինում էլ դժվարություններ կային. «Դրանցից առաջինն այն էր, որ հայկական դպրոց ընդունվելու համար, թե՛ երեխայի մայրը, թե՛ հայրը պետք է հայ լինեին: Երկրորդ հանգամանքն այն էր, որ դպրոց ընդունվելու համար պետք է ծնողները նույն կրոնական համայնքից (քրիստոնյա-խմբ.) լինեին»:

Իսկ այժմ, ըստ Մըհչըի, մի շարք բաներ փոխվել են: Ներկայումս հայկական դպրոց ընդունվելու համար բավարար է միայն ծնողներից մեկի հայ լինելը:

Մըհչըի դիտարկմամբ, այժմ Թուրքիայի հայերը կարծում են, որ եթե իրենց երեխաները լավ իմանան մայրենի լեզուն, ապա  իրենց ճանապարհին կհանդիպեն մի շարք խտրական դրսեւորումների: Այդ իսկ պատճառով, կամ երեխաների չեն ուղարկում հայկական դպրոցներ, կամ էլ ուղարկում են Եվրոպա:

Այս  ամենի գլխավոր պատճառը Մըհչըն համարում է Թուրքիայում տիրող անկայուն եւ լարված քաղաքական իրավիճակը: 

Տպել
23328 դիտում

Ռուսական կողմում կուտակված 279 բեռնատարներ դեռ սպասում են Լարսի ճանապարհի բացմանը

Սահմանամերձ Ջիլիզայի դպրոցում ընդամենը 12 աշակերտ է սովորում

Երազանք էր, որն իրականացավ. Մխիթարյանի 1-ին հարցազրույցը որպես «Արսենալի» խաղացող

Թուրքիայի պատերազմական գործողությունները չեն սահմանափակվելու միայն սիրիական Աֆրինով

Լեւոն Արոնյանը Հայաստանը կներկայացնի Ջիբրալթարի շախմատային փառատոնում

Հայաստանը 3 օլիմպիական ուղեգիր ունի դահուկասպորտից. ֆեդերացիայում կորոշեն՝ ում ուղարկել

Մխիթարյանը պաշտոնապես «Արսենալի» խաղացող է. (լուսանկարներ)

Բաթումիում տեղի է ունեցել Բաքվի ջարդերի 28-րդ տարելիցին նվիրված միջոցառում

Թեհրանի հարաբերությունները Եվրոպայի հետ զարգանում են՝ անկախ ԱՄՆ-ի դիրքորոշումից. Քասեմի

Թումանյանում ակտիվացել է սողանքը. ԱԻ նախարարությունում առաջարկում են բնակիչներին տարհանել

Խոսում ենք Ս. Սարգսյանի և նրա թիմի կողմից կազմակերպված հանցավոր խմբավորման մասին.Փաշինյան

Հարկադիր ծառայությունում ոմանց պարգեւատրել են, ոմանց՝ խրախուսել ու ամփոփել անցած տարին

Կիեւում հայկական Եկեղեցու ներկայացուցիչները մասնակցել են քրիստոնյաների միասնության աղոթքին

Շուկայում հայտնաբերվել է սուրճ առանց պիտանելիության ժամկետի

«ՄՏՍ Հայաստան» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը կվաճառվեն

«Ուժերի զարթոնք». «ՀԺ»-ն կտպագրի հատվածներ Միխեիլ Սահակաշվիլու ինքնակենսագրականից

Եկեք բիզնեսով զբաղվեք Հայաստանում. վարչապետը՝ շվեյցարացի գործարարներին (լուսանկարներ)

Իտալիայի երիտասարդական հավաքականի մասնագետն աշխատել է «Փյունիկի» հետ

Սերժ Սարգսյանը հանդիպել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ (լուսանկարներ)

Հունվարի 23-ից փետրվարի 4-ը Երևանի կենդանաբանական այգին փակ կլինի այցելուների համար