«Խավարումը» ցուցահանդեսը պետք է լիներ պետականության կայացման առաջին օրերին. Տ. Մանսուրյան

29/09/2017 schedule19:20

Սա պետք է լիներ պետականության կայացման առաջին օրերին, թե ինչու առաջին հանրապետությունը փլուզվեց, ովքեր էին դրա ջատագովները, ում ջանքերով դա եղավ: Թումանյանի թանգարանում բացված, հետո արգելված «Խավարումը» ցուցահանդեսի մասին Կոմիտաս թանգարան-ինստիտուտում լրագրողների հետ զրույցում ասաց կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, գրում է Tert.am-ը:

«Թումանյանի ծննդյան օրը, դեռ այն ժամանակ, չեմ հիշում՝ որ թիվն էր, մեր գրչի մեծերը, մեր մշակույթի մեծերը նույն դպրոցական, դասարանական շարադրանքն էին ներկայացնում, թե Անուշն այսպես եղավ, Թումանյանն այսպես մեծ է, ես ասացի՝ եղբայր, էլի այս խոսակցություննե՞րը, որ եղել են դպրոցական հանդիսությունների մակարդակով։ Բա չասե՞նք, Թումանյան, քո Չարենցը՝ քո շարունակությունը, 40 տարեկանում բանտում զոհվեց, քո Սեւակը, անհասկանալի է՝ ինչու 46-47 տարեկանում այդպես անհասկանալի ձեւով գնաց: Բա չասե՞նք Թումանյանի օրը, իրեն այս գիտակցությունը չվերադարձնե՞նք, որ մաքրվենք այս ցավից, չէ՞»,-հիշեց Տիգրան Մանսուրյանը:

Նրա խոսքով, դա չեղավ, մենք թաքցրինք, աշխատում ենք թաքցնել: Մաեստրոն ասաց, որ ինքը հարգում է այն մարդկանց, ովքեր խորհրդային իշխանության տարիների մեր ձեռքբերումները գնահատել գիտեն եւ չեն ուզում այս գնահատականը մերժել: Հասկանալի է, բայց իրողությունը նույնպես պետք է ասվի: 

«Հարգելով այս մարդկանց ձեռքբերումները՝ կան այդպիսի մարդիկ, ես նրանց չեմ կարող մեղադրել, էլի հայ են, էլի մենք ենք, էլի միասին ենք, բայց ցավից պետք է ազատվել, այո: Իհարկե, քիչ չեն եղել պատեհապաշտների այդ արարքները, ստոր արարքները: Բա Չարենցի պես մարդուն կտանեն այդպես ոռնալով վերջը կդնե՞ն: Այնպես չէ, որ ուրիշ ազգերի մեծերի մեջ չեն եղել այդպիսի բաներ: Սա մարդկային ցավ է: Մեզ էլ է հասել այդ ցավը, մենք էլ պիտի ցավենք, ոչ միայն այդպես տուն-թանգարան սարքելու համար, այլ նաեւ գիտակցելով, որ մենք հանցանք ենք գործել, եւ դա պետք է բարձրաձայնվի, իհարկե, ինչո՞ւ չէ»,-ասաց նա։

Կոմպոզիտորի գնահատմամբ՝ Թումանյանի անվան թանգարանի տնօրենը՝ Նարինե Թուխիկյանը, լավ աշխատանք է անում, շուտ պետք է արվեր դա: Տիգրան Մանսուրյանի կարծիքով՝ շատ վաղուց պետք է «Խավարումը» ցուցադրվեր, եւ այսօր այդ խնդիրը չէր լինի:

«Այսօր մենք ունենք Արցախի հարց, ունենք ահավոր լարված ժամանակաշրջան, շատ լուրջ հոգսերով՝ տնտեսական, էմիգրացիոն, պատերազմական եւ այլն, եւ այլն: Հսկայական հոգսերի մեջ սա պետք է մաքրված լիներ: Սա պիտի այսօր չլիներ, բայց եթե համընկել է, թող լինի ու անցնի»,-եզրափակեց Տիգրան Մանսուրյանը:

Տպել
1502 դիտում

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները