Գործ են անում. կոռուպցիայի դեմ պայքարի գծում

30/09/2017 schedule13:50

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի սեպտեմբերի 30-ի համարում

Այս տարվա ապրիլի 30-ին ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հրամանով գլխավոր դատախազությունում կոռուպցիայի դեմ բաժին ստեղծվեց: Բաժինը 5 աշխատակից ունի, պետը գյումրեցի է՝ Միհրան Մինասյանը: Փաստ է, որ կոռուպցիան մեր հասարակության զարգացման ճանապարհին լուրջ խոչընդոտ է դարձել, եւ դրա դեմ պայքարը այլեւս համապետական նշանակության խնդիր է: Միհրան Մինասյանը, սակայն, այս հարցում բավական պրագմատիկ է. նա կարծում է, որ մեկ առանձին վերցրած բաժին չի կարող այդ չարիքի դեմն առնել: Մանավանդ՝ երեւույթը լատենտային է, քողարկված եւ ի հայտ է գալիս ամենաանսպասելի տեղերում: Հինգ ամիսը նոր բաժնի կայանալու համար ոչ քիչ է, ոչ շատ, միաժամանակ՝ բաժինը 5 ամիսների ընթացքում  հասցրել է բազմաթիվ նյութեր ուսումնասիրել, ստուգումներ կատարել, քրգործեր հարուցել: Ընդհանրապես՝ բաժնի գործունեությունը երկու եղանակով է ընթանում՝ քաղաքացիների դիմում-բողոքների ուսումնասիրություն եւ գլխավոր դատախազի հանձնարարականների կատարում:

5 ամսում 50-ի չափ գրավոր բողոքներ են ստացել քաղաքացիներից, իսկ ընդունելությունն անսահմանափակ է եղել՝ ոչ մեկին չեն մերժել, չեն ասել, որ ընդունելության օրը չի կամ ժամը չի: Մարդիկ, որպես կանոն, այստեղ են դիմում հույսներն արդարություն գտնելուց կորցրած, դատական երեք ատյաններից մերժված: Շատ դժվար է լինում բացատրել, որ դատախազության կոռուպցիայի դեմ պայքարի բաժինը կարող է զբաղվել միայն այն փաստերով, որտեղ կա պետական շահի ոտնահարում (դատախազության մասին օրենքի համաձայն): Սակայն պրն Մինասյանը կարծում է, որ իրենք կարող են հաջողության հասնել միայն այն դեպքում, երբ քաղաքացիների աջակցությունն ու վստահությունն ունենան, եւ նրանք չխուսափեն փաստեր ներկայացնելուց, որպես վկա ներկայանալուց: Փոխարենը՝ նա խոստանում է ապահովել վկաների անվտանգությունը, երաշխավորել, որ նրանք պաշտպանված կլինեն:

Ինչ վերաբերում է բաժնի արդեն բացահայտած գործերին՝ ամենակարեւորը Հյուսիսային պողոտայի հետ կապված չարաշահումների գործն է: Ահռելի աշխատանք է կատարվել՝ ստուգվել եւ ստուգվում է պողոտային առնչվող ողջ գործընթացը՝ աճուրդներ, հատկացումներ, դատական որոշումներ: Մոտ 500-ի չափ փոխհատուցումներ են վճարվել տարածքի նախկին բնակիչներին: Բաժնի պետը ցավով նշում է, որ այսօր պողոտայի շինարարությունը ճեղքվածք ունի՝ գումարները չեն բավարարում շինարարությունը շարունակելու համար, ուստի ապօրինի վճարված գումարների վերականգնումը պետական նշանակության խնդիր է: Այս մեծ գործի շրջանակներում արդեն կան կոնկրետ հարուցված քրգործ եւ կալանավորված անձ: 1950թ. ծնված Ամալյա Ադամյանին մեղադրանք է առաջադրվել խոշոր չափերի հափշտակություն կատարելու, դատարանին կեղծ փաստաթղթեր ներկայացնելու հոդվածներով:

Նա 64 հազար դոլար է ստացել իր տան՝ գոյություն չունեցող երկրորդ հարկի դիմաց: Այդ հարկը նա օրինականացրել է՝ դիմելով Կենտրոն, Նորք-Մարաշ դատարան, դատարանի նախագահ Ժ. Վարդանյանը, հիմք ընդունելով ներկայացված կեղծ փաստաթղթերը, նրա օգտին վճիռ է կայացրել, որի հիման վրա էլ նա 64 հազարի փոխհատուցում է ստացել: Քրգործ հարուցելուց հետո կոռուպցիայի բաժինը սպասել է, որ Ադամյանը կվերականգնի պետությանը պատճառած վնասը, սակայն վերջինս հրաժարվել է, ուստի խափանման միջոց են ընտրել կալանքը եւ 54-ամյա կնոջը տեղափոխել Աբովյանի գաղութ: Մինչեւ քրգործի հարուցումը նա բացատրություն է տվել, որ ստացած գումարից կաշառք է տվել մի քանի պաշտոնյաների (հետագայում հրաժարվել է այս բացատրությունից), ինչը նշանակում է, որ մեղադրանքներ կարող են առաջադրվել նաեւ այս պաշտոնյաներին: 

Դեպքի առիթով քրգործ է հարուցվել նաեւ ակնհայտ ապօրինի դատավճիռ արձակելու հոդվածով: Հավանաբար քրգործեր կհարուցվեն նաեւ կեղծ տեղեկանքներ տված պաշտոնյաների նկատմամբ, նաեւ՝ հարկադիր կատարողների, քանի որ երբ դատարանը բեկանել է Ադամյանի գործով վճիռը (սեփականության վկայականի մասով) եւ փոխհատուցումը վերադարձնելու որոշում կայացրել, ԴԱՀԿ-ն, առանց ստուգելու՝ մեղադրյալը սեփականություն ունի, թե ոչ, վճռի կատարումը անհնարին է համարել՝ գույքի բացակայության պատճառով: Իրականում պարզվել է, որ վերջինս Աբովյանում գույք ունի՝ տուն, մեքենաներ, որոնք պետք է բռնագանձվեին: Այս գործով հետաքրքիր վիճակ է ստեղծվել նաեւ Ադամյանի շահերի ներկայացուցչի՝ փաստաբան Կարեն Մեջլումյանի հետ կապված:

Կոռուպցիայի դեմ պայքարի բաժինը վերջինիս հրավիրում է հարցաքննության՝ որպես վկա, սակայն Մեջլումյանը հրաժարվում է ներկայանալ՝ պատճառաբանելով, որ կա «փաստաբանական գաղտնիք» հասկացություն, եւ օրենքն արգելում է իրեն՝ ցուցմունք տալ այդ մասով: Կոռուպցիայի բաժնի պետը համարում է, որ փաստաբանական գաղտնիքի խնդիր չկա, քանի որ  Մեջլումյանը որպես փաստաբան գործին ներգրավվել է բավական ուշ, իսկ իրենք նրան պատրաստվում են հարցաքննել մինչեւ մասնագիտական օգնություն ցույց տալու մասին պայմանագիր կնքելը կատարած գործողությունների կապակցությամբ: Հյուսիսային պողոտայի հետ կապված ստուգումները շարունակվում են՝ կոռուպցիայի դեմ պայքարի բաժինը դա իրականացնում է ֆինանսների նախարարության վերահսկողության բաժնի եւ կադաստրի հետ համատեղ:

Դատախազությունում կարծում են, որ այս ստուգումները եւս անարդյունավետ չեն լինի, քանի որ կան դեպքեր, երբ մարդը փոխհատուցում է ստացել, ասենք, 1980-ին վաճառած բնակարանի դիմաց (քանի որ գրանցումից դուրս եկած չի եղել): Բաժինը մեծ թվով բողոքներ է ստանում՝ կապված մասնավորեցման, սեփականաշնորհման, սնանկացման գործընթացների, դատարանների, մանավանդ՝ քաղաքացիական գործերով վճռաբեկ դատարանի վճիռների հետ: Այդ բոլորը ստուգվում են: Հատկապես՝ մասնավորեցման գործերը: Պրն Մինասյանը փակագծերը չբացեց, բայց նշեց, որ Երեւանի կենտրոնում մեկ քառակուսի մետրը 36 դրամով տարածք են մասնավորեցրել, եւ այդտեղ չի կարող կոռուպցիա չլինել: Միհրան Մինասյանը մեր զրույցն ավարտեց բնակչությանն ուղղված կոչով. «Պատերի տակ դժգոհելու փոխարեն դիմեք մեզ, օգնեք մեզ, որ կոռուպցիոն երեւույթները բացահայտենք. եթե չենք արդարացնի ձեր վստահությունը՝ նոր բողոքեք»:

Արմինե Օհանյան

Տպել
3302 դիտում

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա