Ձեւավորենք նոր ուժ. Ժիրայր Սեֆիլյանը պատրաստ է նախաձեռնել

30/09/2017 schedule13:55

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի սեպտեմբերի 30-ի համարում

«Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնության ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը համոզված է, որ ղարաբաղյան խնդրի կարգավորման գործում վերջին շրջանում նոր սպառնալիքներ կամ երեւույթներ ի հայտ չեն եկել: «Երեք տարի առաջ ինչ վտանգ տեսել ենք, նույնը շարունակվում է այսօր», - երեկ Մամուլի ազգային ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց պարոն Սեֆիլյանը: Ըստ նրա՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ նույնիսկ Թուրքիայի համար էական նշանակություն չունի՝ Աղդամը վերահսկում են հայերը, թե ադրբեջանցիները, քանի որ հիմնական պայքարը ընթանում է Արաքսի հովտի վերահսկողության համար: Ինչպես Ռոբերտ Քոչարյանի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Գառնիկ Իսագուլյանը՝ Ժիրայր Սեֆիլյանը եւս համոզված է, որ այդ պայքարում Հայաստանը կարող է հաղթել, եթե մեր երկրում ազգային միասնություն լինի:

Սակայն, ի տարբերություն Իսագուլյանի, որը պնդում է, թե ներկա իշխանությունները հաղթողական քաղաքականություն են վարում, իսկ ՀՀՇ-ական իշխանությունները վարում էին պարտվողական քաղաքականություն եւ ամեն ինչ անում էին Ղարաբաղը Ադրբեջանին հանձնելու համար, Սեֆիլյանը կարծում է, որ նախորդ եւ ներկա իշխանությունների միջեւ ոչ մի տարբերություն չկա: «Մեր իշխանությունները` ոչ նախորդ, ոչ էլ այսօրվա, գաղափարախոսություն չունեն: Նաեւ ընդդիմությունում չկա: Կան անհատական շահեր: Կան քաղաքական գործիչներ, որոնց մտահոգությունը միայն իրենց գրպանն է, եւ մտել են քաղաքական դաշտ միայն առեւտրի համար՝ փող աշխատելու: Այսօր գաղափարական հակասություն իշխանության եւ ընդդիմության միջեւ չկա», - հայտարարեց Սեֆիլյանը:

Նրա ամենահամոզիչ ապացույցն այն էր, որ նախորդ իշխանությունների օրոք, երբ Հայաստանից որեւէ մեկը հայտնվում էր Ադրբեջանում, այսօր իշխանություն դարձած այն ժամանակվա ընդդիմադիրները վայնասուն էին բարձրացնում, իսկ այսօրվա իշխանությունները, նույնը շարունակելով, կողմնակից են հայ-թուրքական սահմանը բացելուն, տասնյակ պատվիրակություններ են գնում Ադրբեջան, եւ ոչ ոք ձայն չի հանում: Սեֆիլյանն ասում է, որ նույն վիճակն է ղարաբաղյան հարցում: «Ովքեր փորձում են ցույց տալ, որ ներկա իշխանությունները տարբերվում են նախորդից՝ սխալվում են: Տարբերությունը մեկն է, որ նախորդ իշխանությունները ինչ-որ իրենց մտքում կար՝ հստակ ասում էին ժողովրդին: Հստակ ասում էին, որ կողմնակից են զիջելու, իսկ սրանք զիջում են, բայց իրենց ձեռքում ազգայնական դրոշ են բարձրացրել՝ իբր թե ազգայնական կազմակերպություններով կոալիցիա են կազմում: Դա սխալ է, սուտ է: Սա է վտանգավորը», - բացատրում է Սեֆիլյանը:

Այս վիճակը փոխելու համար Սեֆիլյանն առաջարկում է փոխել մեր «տխմար քաղաքական ղեկավարությանը»: Նա պահանջում է, որ ամենակարճ ժամանակում Հայաստանի քաղաքական վերնախավում արմատական փոփոխություններ լինեն, քանի որ այդ դաշտում չկա ժողովրդի շահերը պաշտպանող որեւէ կուսակցություն: «Ամեն մի կազմակերպություն սպասարկում է ինչ-որ մի պետության շահերը», - ասում է Լիբանանի քաղաքացի, «Ազատագրված տարածքների պաշտպանություն» կազմակերպության ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը, որից լավ՝ որեւէ մեկը դժվար թե դա իմանա: Սակայն նա կարծում է, որ այդ փոփոխությունը պետք է կատարվի ոչ թե առկա ուժերով, այլ միայն այն դեպքում, երբ Հայաստանում կձեւավորվի նոր քաղաքական ուժ: Ավելին՝ գաղափարական ուղղվածությամբ, որի անդամները պատրաստ կլինեն տալու, ոչ թե առնելու, պատրաստ կլինեն զոհողության:

Մեր այն հարցին, թե քանի դեռ այդ ուժը չի ձեւավորվել, ներկա իշխանությունները պետք է շարունակեն պաշտոնավարե՞լ, Սեֆիլյանն ըստ էության տվեց դրական պատասխան. «Մի օր առաջ եթե գնան՝ օգուտ է, բայց եթե եկողը որակական փոփոխություն չպետք է մտցնի` ոչ մի օգուտ»: Սեֆիլյանը վստահեցնում է նաեւ, որ այդ նոր քաղաքական ուժը ձեւավորելու հարցում ինքն անպայման որոշակի դերակատարում ունենալու է. «Արդեն հասունացած է վիճակը, եւ մենք այլեւս ձեռքներս ծալած երկար չենք կարող նստել: Մեր երկրի ղեկը պետք է լինի առողջ մարդկանց, բարոյականի տեր մարդկանց ձեռքում: Այդ պրոցեսին անպայման մասնակցելու եմ, եթե հարկ լինի՝ անպայման նախաձեռնելու եմ»:

Ավետիս Բաբաջանյան

Տպել
3289 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին