Քաղաքացին 7 տարվա պայքարից հետո ՄԻԵԴ կդիմի. դատարանները երկակի ստանդարտ են կիրառում

Armtimes.com-ն ավելի վաղ հրապարակել էր «Դատախազությունը չի կատարում դատարանի որոշումը» վերտառությամբ հոդված, որտեղ ներկայացրել էինք մի փոխառության պայմանագրից ծագած վեճը, որից հետո քրեական գործեր էր հարուցվել, սակայն փոխառություն տված քաղաքացին այդպես էլ չէր կարողացել ստանալ իր գումարը:

Քաղաքացի Արմեն Հակոբյանը 2006 թվականին ավելի քան 33 միլիոն դրամ գումար էր տվել իր ծանոթ Ահարոն Կիրակոսյանին, որպեսզի արտադրական ձեռնարկություն հիմնի եւ իրեն դարձնի բաժնետեր: Ահարոն Կիրակոսյանը փոխառության գումարը չվճարած՝ երշիկի արտադրամասը նախ բաժանել էր իր եղբայրների միջեւ՝ հիմքում դնելով նրանց հետ կնքած համաձայնագիրը, իսկ արտադրամասի գույքը գրավադրել էր իր եւ իր եղբոր զոքանչների անուններով, որպեսզի միտումնավոր գնա սնանկության եւ չվճարեր Արմեն Հակոբյանից պայմանագրով վերցրած 33 միլիոն դրամը:

Արմեն Հակոբյանն այսօր մեր զրույցում ասաց, որ 2012 թվականին դատարանը վճռել էր Ահարոն Կիրակոսյանից բռնագանձել փոխառության գումարը, սակայն ԴԱՀԿ-ն պարզել էր, որ արտադրամասի գույքը գրավադրված է այլ անձանց կողմից 12 տարի ժամկետով: Այդ անձանցից մեկը Ահարոն Կիրակոսյանի զոքանչ Էլմիրա Պետրոսյանն է, որը 2012 թվականին ցուցմունք է տվել, որ դատարան է դիմել փեսայի հետ ունեցած  պայմանավորվածության արդյունքում, որպեսզի վերջինս սնանկ ճանաչվի: Գույքի մյուս մասը Ահարոն Կիրակոսյանի եղբոր զոքանչի՝ Գրետա Սահակյանի անունով է գրավադրվել: Վերջինս էլ հարուցված քրեական գործի շրջանակներում հայտարարել է, որ ինքը գումար չի տվել Ահարոն Կիրակոսյանին, պարզապես իրեն խնդրել են ձեւական ստորագրել փոխառության փաստաթղթերը: Երկու դեպքում էլ միտումնավոր փորձ է արվել Ահարոն Կիրակոսյանին դարձնել ունեզուրկ:

Արմեն Հակոբյանի խոսքով՝ Գրետա Սարգսյանը քննչականում ցուցմունք է տվել, որ ինքը Ահարոն Կիրակոսյանին գումար չի տվել, սակայն դիմել է դատարան, որպեսզի Ահարոն Կիրակոսյանին սնանկ ճանաչեն: Այս կերպ Ահարոն Կիրակոսյանը փորձել է սնանկ ճանաչվել, որպեսզի չվճարի Արմեն Հակոբյանից ստացած փոխառության գումարը:

Արմեն Հակոբյանը նշեց, որ 2014 թվականին Գրետա Սահակյանի շահերի պաշտպանը դատարանում ստացական է ներկայացնում, որը թվագրված է եղել 2009 թվականի նոյեմբերի 20-ով: Հակոբյանը դատարանում հայտարարել է, որ ստացականը կեղծ է եւ միջնորդել են կրկնակի փորձաքննության ենթարկել: Եզրակացությամբ՝ անհնար է եղել փաստաթղթի վաղեմության ժամանակը ճշգրիտ որոշել, բայց արձանագրվել է, որ փաստաթուղթը ենթարկվել է ագրեսիվ ջերմային մշակման, որի արդյունքում ներկանյութը մոխրացել է:

«Փորձագետը դատարանում ասաց, որ բնական պայմաններում թուղթը չէր կարող այս տեսքը ստանար»,- ասաց Արմեն Հակոբյանը՝ նշելով, որ Գրետա Սահակյանը 2017 թվականին էլ ցուցմունք է տվել, որ այս փաստաթուղթը պահել է բարի մեջ: Այս քրգործով դատաքննության ավարտից հետո դատարանն արդարացրել է ամբաստանյալ Ահարոն Կիրակոսյանին եւ չի անդրադարձել ապացույց ստացականի կեղծ լինելուն: «Դատարանը գտել է, որ եթե փաստաթուղթը կառավարական մարմիններին ուղղված չի, ապա պաշտոնական չի»,- ասաց Արմեն Հակոբյանը եւ մեջբերեց ՄԻԵԴ-ի վճիռներից մեկը: «Մարտիրոսյանն ընդդեմ Հայաստանի» գործով (2006 թ.) նման փաստաթուղթը համարվում է պաշտոնական:

Արմեն Հակոբյանը նշեց, որ արդեն 7 տարի է դատաքննություն իրականացնող մարմինների հետ առնչվում է: Դատախազության, քննչական մարմինների, դատարանների նկատմամբ բացասական գնահատական ունի: Հակոբյանը պատրաստվում դիմել վերաքննիչ դատարան՝ հիմքում դնելով ՄԻԵԴ-ի որոշումը:

Այս ստացականի գործից բացի Արմեն Հակոբյանը Վճռաբեկ դատարանում էլ վիճարկում է Հատուկ քննչական ծառայության որոշումը, որով էլ Ահարոն Կիրակոսյանի եւ նրա եղբայրների միջեւ կնքված համաձայնագիրը կեղծ լինելու փաստին պատշաճ ընթացք չի տրվել:

«Հայաստանի դատարանները միշտ կրկնակի ստանդարտներ են կիրառում, երբ պետք է խնդիրը տեսնում են, երբ պետք չի՝ չեն տեսում: Վերջին հաշվով մեր խնդիրը 7 տարի պայքարից հետո պետք է տեղափոխվի Եվրոպական դատարան»,- ընդգծեց Արմեն Հակոբյանը:

Տպել
2655 դիտում

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները