Երևան
6 °C
Ջավախքի հայկական Գումբուրդո գյուղում լարված իրավիճակները չեն հանդարտվում: Armtimes.com-ի հետ զրույցում «Վիրք» չգրանցված կուսակցության համանախագահ Դավիթ Ռստակյանը տեղեկացրեց, որ Վրաստանի ներքին գործերի նախարարի գյուղ այցից հետո որոշվեց, որ այս խնդիրը պետք է հոգեւորականները լուծեն: Վրացական իշխող «Երազանք» կուսակցության հայ պատգամավոր Սամվել Մանուկյանը գնացել է Թբիլիսի բանակցության, որպեսզի վերջնական որոշում կայացվի: Այսօր ուշ երեկոյան կամ վաղը կհստակեցվի, թե արդյո՞ք խաչքարը պետք է տեղադրել, թե՞ ոչ:
Դավիթ Ռստակյանը նաեւ տեղեկացնում է, որ այս եկեղեցու շուրջ առաքելական եւ ուղղափառ հավատավորները տարաձայնություններ վաղուց են ունեցել: Պատճառն այն է, որ ուղղափառները փորձում են եկեղեցին իրենցով անել:
«Վրաստանի մշակույթի նախարարությունը որոշում էր կայացրել, որ պետք է Գումբուրդոյի եկեղեցին վերանորոգի: Փորման աշխատանքների ժամանակ ոսկորներ էին գտնվել: Դա եղել է ոչ միայն հոգեւորականների գերեզմաններ, այլ նաեւ 18-րդ դարի հայ-թուրքական բախումների ժամանակ զոհված հերոսների գերեզմաններ: Մենք գիտեինք, թե նախարարությունն այդ եկեղեցին վերանորոգում է, որպես տուրիստական կենտրոն, բայց երբ ոսկորները ջրի երես դուրս եկավ, գյուղ եկան նաեւ ուղղափառ վրացական հոգեւորականները: Հասկացանք, որ նրանց նպատակն է իրենցով անեն եկեղեցին: Ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչներն աստիճանաբար սկսեցին իրենց լկտիաբար պահել: Այդ ոսկորները, որ գտնվել էր գյուղացիները հավաքեցին մի տեղ, եղբայրական գերեզմանոց սարքեցին եւ թաղեցին: Փորձեցինք խաչքարով մարդկանց հիշատակը հավերժացնել: Ուղղափառ եկեղեցու հոգեւորականները, քանի որ ապագայի հետ կապված պլաններ ունեին` սկսեցին արգելել այդ խաչքարի տեղադրումը: Ոստիկանության մեքենաներ բերեցին իբր թե կարգ ու կանոն են սահմանում»,- armtimes.com-ի հետ զրույցում ասաց Ռստակյանը:
Վերջինիս խոսքերով՝ այժմ եկեղեցի մտնելն անհնար է դարձել: Հատուկ ջոկատայինները խստացված հսկողություն են իրականացնում:
«Մեզ ներս չեն թողնում, քանի որ հիմա վերանորոգման աշխատանքներ է իրականցվում, բայց ես էլ մտածում եմ, որ վերանորգման փոխարեն ինչ-որ տեսք են փոխում, որ հետո ասեն, թե ինչ պատկանելիություն ունի եկեղեցին: Չեն թողնում մարդիկ մտնեն մոմ վառեն: Ոստիկանները ներս չեն թողնում, շղթայված կանգնած են եկեղեցու չորս բոլորը: Նրանք բերել են մասկաներով հատուկ ջոկատայինների, որոնք սնայպերներով, դուբինկաներով եկեղեցու բոլորը կանգնած են: Ինչ ասել է, որ քրիստոնիան իրավունք չունի իր եկեղեցում մոմ վառի եւ աղոթի»,- ասում է Ռստակայնը:
Այն հարցին, թե հայ իշխանությունների կողմից ձեռնարվում են քայլեր, որոնք թույլ չեն տալիս տեղի հայերի իրավունքների ոտնահարմանը եւ հետագայում խաչքարի տեղադրմանը, Դավիթ Ռստակյանն ասաց.
«Այս դեպքերը, որ չկանխվեց մեր կաթողիկոսի եւ սփյուռքի նախարարության կողմից աննորմալություն է, իրենց բացթողումն է: Այստեղ կարող էր արյուն թափվել, անվերահսկել է»,- նշեց նա:
Հայաստանը Իրանին է արտահանձնել իրանցի 8 բանտարկյալի
Տավուշի մարզը զարգացման մեծ հնարավորություններ ունի. Չինաստանի դեսպան
Ծովինար Վարդանյանն ընտրվել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Վալերի Լեոնտևը հայտարարել է բեմից հեռանալու մասին
Խոշոր ավտովթար Գեղարքունիքում. կա 5 տուժած, այդ թվում՝ երեխաներ
ՀՀ կենտրոնական բանկը պարզաբանում է տարածել «Միր» քարտերի շրջանառության վերաբերյալ
«Հանրային ձայն» խմբակցության անդամ Նանա Սարգսյանի լիազորությունները դադարեցվել են
Վարույթում է գտնվում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման 102 հայցադիմում՝ ավելի քան 400 միլիարդ դրամ պահանջով
Արձանագրվել է մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեպքերի աճ․ ամփոփվել է Դատախազության նախորդ տարվա աշխատանքը
Գեղարքունիքում տուն է փլուզվել. 92-ամյա բնակիչը դուրս է բերվել պատգարակով
ՀՀ-ում ԵՄ առաքելությանը կօժտեն լայն լիազորություններով և անձեռնմխելիությամբ. համաձայնագիրը մտել է ԱԺ օրակարգ
Իր ազդեցությունն ընդլայնելու ՆԱՏՕ-ի փորձերը դժվար թե կայունություն ավելացնեն Կովկասում. Պեսկով
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին
«Գորիս» ՔԿՀ պետն ազատվել է պաշտոնից և ծառայությունից
Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի Չինաստան
Ողջունում եմ ՀՀ համերաշխությունն Ուկրաինային և կոչ անում գործընկերներին անել հնարավորը, որ Պուտինը չհաղթի. Ստոլտենբերգ
Սյունիքում ավտովթարի և հրդեհի հետևանքով մահացածներն ընտանիքի անդամներ էին, նրանց թվում կա երեխա. մանրամասներ
Խոշոր ավտովթար Չարենցավանի կամրջի մոտ. 3 մարդ հոսպիտալացվել է
ՆԱՏՕ-ն աջակցում է ՀՀ ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանն ու խաղաղ ձգտումներին. Ստոլտենբերգ
Խոսքը հայկական գյուղերի մասին չէ. Աղազարյանը՝ Տավուշի 4 համայնքի մասին
МИР քարտերի սպասարկման դադարեցում․ IDBank
Հուսով ենք, որ ՀՀ-ՆԱՏՕ համագործակցության նոր ձևաչափը կհաստատվի. վարչապետ
Մարտի 21-ին Հայաստանին է մոտենալու հաջորդ սառը ցիկլոնը. սպասվում է առատ ձյուն, քամու ուժգնացում
Զախարովան արձագանքել է ՀՀ վարչապետի խոսքերին
Պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում (տեսանյութ)
Fly Arna-ի լիցենզիան կասեցված է. ՏԿԵ փոխնախարար
Իրանից ժամանած 7 բեռնատարում հայտնաբերվել է ցեմենտի մեջ թաքցված հսկայական քանակությամբ ծխախոտ (տեսանյութ)
ՀՀ վարչապետն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը
Տրոլեյբուսը հայտնվել է խրամուղում. շինարարը կտուգանվի (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին
Վարչապետի որոշմամբ՝ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ է նշանակվել
Մենք դավաճան, հող ծախող չենք, ձեր թիկունքում ոչ մի բան չենք անելու, թողեք այս ճանապարհով գնանք. Փաշինյանը՝ տավուշցիներին
«Երևան Սիթին» տուգանվել է 10 միլիոն, «Հայփոստ»-ը՝ 2,6 միլիոն դրամով
Առանձնապես խոշոր չափի «Մեթամֆետամինի» ապօրինի շրջանառություն երիտասարդ կնոջ և տղամարդու կողմից. նրանք կալանավորվել են
Նիկոլ Փաշինյանը «TikTok»-ում նոր շարք է սկսել (տեսանյութ)
Ընդդիմությունն ասում է՝ Տավուշի գյուղերն ուզում է տա, Խրեմլուի ղեկավարը ո՞վ է. Փաշինյան
Պակիստանում երկրաշարժ է գրանցվել
Փետրվարին 150 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. հայտնի է տուգանքի չափը
Կոտայքում միմյանց բախվելուց հետո մեքենաներից մեկը գլխիվայր շրջվել է. կա տուժած
Մի քանի ժամ լույս չի լինի Երևանի և 7 մարզի մի շարք հասցեներում
© 2024 Հայկական ժամանակ