Դինքի սպանության գործով դատավարությանը վկա լրագրողը նոր փաստերի մասին է խոսել

03/10/2017 schedule12:31

Թուրքական պետական կառույցները նախապես տեղյակ են եղել Դինքի սպանության օրը նրան սպանած Օգյուն Սամասթի շարժի մասին եւ ունեցել են նրա անձնական տվյալները, «Ակօսի» հիմնադիր եւ նախկին խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով հերթական դատական նիստի ժամանակ հայտարարել է վկաներից թուրք լրագրող Մուամմեր Այը: 

Այը ցուցմունք տալիս նշել է, որ Դինքի սպանության մասին տեղեկացել է հեռուստացույցից, ապա իրեն զանգահարել են Ստամբուլի ոստիկանության կենտրոնական շտաբից: «Միանգամից ասացին, որ մարդասպանի անունը Օգյուն Սամասթ է, նաեւ, որ նա Տրապիզոնից է եւ կարող է փախչել Սամսուն: Ասացին, որ եթե ոստիկանությունը գործողություն ձեռնարկի՝ պատրաստ լինենք ռեպորտաժ պատրաստելու համար»,- ասել է լրագրողը: 

Նա հավելել է, որ հարցազրույց ունի այն ավտոբուսի վարորդի հետ, որով փախել է մարդասպանը: Նրա փախուստից 4 ժամ առաջ ոստիկանությունը վարորդին եւս զգուշացրել էր: 

Հրանտ Դինքը սպանվել է 2007-ի հունվարի 19-ին` Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակօսի» խմբագրատան առջեւ: Մարդասպանը՝ թուրք ազգայնական Օգյուն Սամասթն այն ժամանակ 16 տարեկան էր: Դատավարությունը ձգվում է արդեն 10 տարի: Մեղադրյալների թիվը հասել է 86-ի եւ նրանցից 30-ը կալանքի տակ են: 

Տպել
28457 դիտում

Չի տեսնում. ԼՂ հարցի կարգավորումը հեռու է

Կոմիտասի պողոտայի երթեւեկելի մասի վրա լուսացույցներ կդրվեն. ոստիկանություն

Գյումրու քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնին կախարդական փայտիկ է պետք

Միհրան Հարությունյանը ժամանակից շուտ հաղթանակ տարավ MMA-ում իր 2-րդ մենամարտում

Ոստիկանության 5 ծառայողի շնորհվել է ոստիկանության լեյտենանտի կոչում (տեսանյութ)

Լարսի ճանապարհը բաց է. ձյուն, բուք, մերկասառույց, մառախուղ, դժվարանցանելի ճանապարհներ՝ ՀՀ-ում

Հայկ Դեմոյանը նշանակվել է «Ավրորա» նախաձեռնության գործառնությունների գծով տնօրեն

Արցախի նախագահն ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին. ինչ են քննարկել

Վերաքննիչը գտել է, որ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի չէ

Քաղաքավարությունը շփոթում են թուլության հետ. Փաշինյանը՝ Գարեգին Բ-ին

Մենք արդեն դադարեցրել ենք կենդանիների սպանդի ամոթալի պրակտիկան. Հայկ Մարության

ԱԺ ընտրություններին 442 ենթադրյալ հանցագործության դեպքերից 6-ով քրգործեր են հարուցվել. դատախազություն

ՃՈ-ն որոշ ցուցանակներ ձմռանը կփակի ծածկոցներով, կդադարեցվեն դրանց ազդեցությունը

Ադրբեջան գալու համար պետք է ճանաչեք մեր տարածքային ամբողջականությունը. Ալիևի դուստրը՝ ռուս կանանց

Երեւանում պատրաստված 368,6 կգ քաշով գաթան պաշտոնապես գրանցվել է Գինեսի գրքում

Հնարավոր է՝ առաջիկայում հայ բժիշկները վերապատրաստվեն Շվեյցարիայում. Աննա Հակոբյանը պայմանավորվածություն է ձեռք բերել

Հայաստանը Լիխտենշտեյն է ուղարկել առաջին դեսպանին

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Թուրքիան կշարունակի աջակցել Ադրբեջանին. Ալիեւն ու Չավուշօղլուն քննարկել են արցախյան խնդիրը

Էդմոն Մարուքյանի կամանդի ոսկե հովանավորը. Ուրիխանյանը ուշագրավ մանրամասներ է հայտնելու