ԱՄՆ-ն փորձելու է մոտեցնել կողմերի դիրքորոշումները. Ադրբեջանում ԱՄՆ դեսպան

Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ` Միացյալ Նահանգները շարունակելու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված գործունեությունը` կողմերի դիրքորոշումների մոտեցման միջոցով, հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Ամերիկացի դիվանագետի խոսքով, ԱՄՆ գործունեության հիմնական ուղղություններից մեկը բռնի տեղահանվածների կարիքների բավարարումը և նրանց իրավիճակի դրական փոփոխությունն է:

«ԱՄՆ դեսպանատունը Ադրբեջանի իշխանությունների հետ ջանքեր է գործադրելու բռնի տեղահանվածներին օգնելու համար: Այսօրվա դրությամբ Միացյալ Նահանգները նման ծրագրերի իրականացման համար հատկացրել են 115 միլիոն դոլար», - ասել է դիվանագետը:

Ավեի վաղ հայտնի էր դարձել, որ այս շաբաթ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շեֆերը կկատարի իր առաջին պաշտոնական այցը Երեւան եւ Բաքու՝ հանդիպելու տեղի պաշտոնատար անձանց եւ տեղում ծանոթանալու իրավիճակին: Տարածաշրջանում գտնվելու ընթացքում Շեֆերը Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ միասին նաեւ կմասնակցի բարձր մակարդակի հանդիպումների:

ԱՄՆ-ը պաշտպանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը եւ կշարունակի ակտիվորեն աշխատել կողմերի հետ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ: Պ-ն Շեֆերը որպես ԱՄՆ համանախագահ պաշտպանում է մեր վաղեմի քաղաքականությունը՝ ընդունված Մինսկի խմբի եռանախագահների շրջանում, այն է՝ արդարացի կարգավորումը պետք է հիմնվի միջազգային իրավունքի վրա, որը ներառում է Հելսինկյան եզրափակիչ ակտը եւ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ հավասար իրավունքների ու ինքնորոշման սկզբունքները:

Տպել
1660 դիտում

Ֆրանսիայի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ հակամարտությունը

Հայաստանի Հանրապետության նախագահները. ինչպես ընտրվեցին եւ ինչպես հեռացան

ԱԺ-ում անելիքները շատ են. Աշոտյանն ԱԳՆ տեղափոխվելու ցանկություն չունի

ԼՂ հակամարտության կարգավորումը ՄԱԿ-ի 2018 թվականի առաջնահերթություններից է. Գուտերեշ

Ադրբեջանը գնալու է կոնտակտային եւ ոչ կոնտակտային դիվերսիոն պատերազմի. հայացք Ստեփանակերտից

Օրվա կադրը. մոր եւ որդու գրկախառնությունը՝ սրտաճմլիկ տեսարան ձմեռային զորակոչից

Նախարարի մեկնաբանությունը կոշտ էր, պետք է պահել քաղաքավարությունը. Նահապետյան (տեսանյութ)

Թուրքիան ու ՌԴ-ն չեն ընդունում ԱՄՆ-ի կողմից Սիրիայում սահմանապահ զորքերի ստեղծման ծրագիրը

Հանրապետության որոշ ավտոճանապարհներին մերկասառույց է. Լարսը բաց է

Սերժ Սարգսյանի «գործիքներն» ու նրա «մտերիմների» անձեռնմխելիությունը. խմբագրական

Նսեմացնում է թուրքերին. Էրդողանը՝ ընդդիմադիր քեմալականների անդամի Եղեռնի մասին գրառմանը

Արագածոտնի մարզում ձյուն է տեղում, այլ մարզերում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ

Չարենցավանում վրաերթի հետեւանքով 13-ամյա երեխա է մահացել. դեպքը եղել է քրոջ աչքի առաջ

Իր հակապատկերը. Սերժ Սարգսյանի բնութագրած ՀՀ հաջորդ նախագահը շատ հեռու է իրենից

«Ընթացակարգեր կան». Սեյրան Օհանյանը` «գեներալական սխոդկայի» լուրերի մասին. Ժողովուրդ

ԱԳՆ-ում հայտնվելու ամենահավանական թեկնածուն համարվում է Արմեն Աշոտյանը. Հրապարակ

ԱԱԾ պաշտոնյան հանցագործ է. ներգրավված են նրա մայրն ու քույրը. Ժամանակ

Արգելափակված մեքենա ու ձորն ընկնելու վտանգ. տեղացած ձյունը՝ արտակարգ իրավիճակների պատճառ

3 օր տեղումներ կլինեն, այնուհետ ջերմաստիճանը կտրուկ կբարձրանա մինչեւ 13 աստիճան

Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է անում ՅՈՒՆԵՍԿՕ-ին միանալ Ղարաբաղում անցկացվելիք մոնիթորինգին