Ձեր կայքը գրում է, որ շատ եմ բացակայում ԱԺ-ից. Աշոտյանը սրտնեղում է, Փաշինյանը՝ կատակում

Armtimes.com-ը հղում անելով «Parliament monitoring» հասարակական կազմակերպության տվյալներին տեղեկություններ էր հրապարակել այն մասին, որ պատգամավորներ Գագիկ Ծառուկյանը եւ Արմեն Աշոտյանն ամենաշատն են բացակայել նիստերից: Արմեն Աշոտյանը բացակայել է 43 անգամ:

Քիչ առաջ Արմեն Աշոտյանը ԱԺ ամբիոնից անդրադառնալով armtimes.com-ի նշյալ հրապարակմանը եւ դիմելով «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին ասաց.

«Պարոն Փաշինյան, ձեր կայքում գրված է, որ ես Գագիկ Ծառուկյանի հետ շատ եմ բացակայել, նիստերին չեմ եկել, բայց ես գործուղման եմ եղել»,- ասաց Աշոտյանը:

Արմեն Աշոտյանի համար հատուկ նշենք, որ «Parliament monitoring» հասարակական կազմակերպությունը չի հիմնավորում, թե ինչու է պատգամավորը բացակայում նիստերից: Թեեւ, armtimes.com-ն այսօր Արմեն Աշոտյանից հետաքրքրվելու էր, թե որն է իր բացակայությունների պատճառը:

«Փաստորեն մենք վայելում ենք Արմեն Աշոտյանի կարճաժամկետ աշխատանքային այցը Հայաստանի Հանրապետություն, քանի որ նա միշտ գործուղումների մեջ է»,- ավելի ուշ իր ելույթում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Աշոտյանի մտահոգությանը:

Տպել
3576 դիտում

Ռոբերտ Քոչարյանը Սիլվա Համբարձումյանից նաեւ 2 միլիոն է պահանջում. դատավորի անունը հայտնի է

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 11 քաղաքական ուժ

ՀՀ նախագահի հրամանագրով Երեւան քաղաքի առաջին ատյանի դատարանը նոր դատավոր ունի

ԲՀԿ համապետական ցուցակի առաջին տասնյակը. այն գլխավորում է Գագիկ Ծառուկյանը

ՀՅԴ համապետական ցուցակը ամբողջությամբ. այն գլխավորում է Արմեն Ռուստամյանը

6-րդ գումարման ԱԺ-ի հարցուպատասխանը եզրափակվեց փոխադարձ կոմպլիմենտներով. Փաշինյանն ու Բաբլոյանը հին օրերն էին հիշել

Վթարի ենթարկված բալետի 23-ամյա արտիստի մոտ դրական դինամիկա է նկատվում

Որոշում եմ կայացրել չմասնակցել գալիք խորհրդարանական ընտրություններին. Արգամ Աբրահամյան

Առաջին համարը Վարուժան Ավետիսյանն է. «Սասնա Ծռեր»-ը ներկայացնում է առաջին 33 համարները

Մարտուն Գրիգորյանը չի մասնակցի խորհրդարանական արտահերթ ընտրություններին

ԿԳ փոխնախարարը պատասխանել է ՀՊՏՀ-ի ուսանողների բաց նամակին

Նախկին ԱԺ-ի դեպքում մտքիս ծայրով չէի անցկացնի գործել այնտեղ. Արսեն Ջուլֆալակյան

Նորաստեղծ «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախընտրական ցուցակի առաջին տասնյակը

Ներողն ո՞վ է՝ Նիկոլ Փաշինյան կոչեցյա՞լը. թքած ունեմ համաներման վրա. «Սասնա ծռեր» խմբի անդամ Սմբատ Բարսեղյան

Էդմոն Մարուքյան, Մանե Թանդիլյան, Արման Բաբաջանյան եւ այլք. «Լուսավոր Հայաստան»-ի տասնյակը

Գյումրու թիվ 18 դպրոցը չի ջեռուցվում. ծնողները խոստանում են բողոքի ցույց անել

Եթե արտագաղթեմ՝ կգտնվեն հայ լրագրողներ, ովքեր կասեն ՝ չե՞ք կարծում, որ ԽԾԲ-ի շնորհիվ եք վիզա ստացել. պատգամավոր

Բերեզովսկու, Ռոհնի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համատեղ համերգով ամփոփվեց Խաչատրյանի 6-րդ միջազգային փառատոնը

Ժողովրդին համազգային «ղումարբազության» մեջ ներքաշելը անարգանք է. տոտոների եւ վիվառոների հարցն՝ ԱԺ-ում

Հրաժարական է տվել Իսրայելում ադրբեջանցիների հիմնական լոբբիստը․ պատմական պահ է ՀՀ-ի համար