Աշխարհի ամենաարդար դատարանը. իտալացու արկածները Հայաստանում

03/10/2017 schedule15:40

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի հոկտեմբերի 1-ի համարում

Քրեական հետապնդումների ճանապարհով հարցեր լուծելը Հայաստանում դարձել է սովորական երեւույթ: Պատմությունը, որն ուզում ենք ներկայացնել՝ արտառոց է նրանով, որ քրեական հետապնդման է ենթարկվել օտարերկրյա քաղաքացին, ով Հայաստան է ժամանել երկրաշարժից անմիջապես հետո՝ աղետից տուժած մարդկանց օգնություն ցույց տալու նպատակով եւ, կապվելով Հայաստանին, մնացել է այստեղ: 52-ամյա իտալացի Անտոնիո Մոնտալտոն այժմ էլ է հասարակական-բարեգործական գործունեությամբ զբաղվում: Նա այս տարիներին մշտական բնակություն է հաստատել Հայաստանում, անգամ տուն է գնել, իսկ այժմ ոմանց թեթեւ ձեռքով նաեւ «հանցագործ» է դարձել: 2004-ի փետրվարի 28-ին, վերադառնալով Բաղրամյան 26 շենքի վերջին՝ 4-րդ հարկում գտնվող իր բնակարանը, նա վերեւից ուժեղ ձայներ է լսել՝ տանիքում բուռն շինարարություն էր ընթանում:

Եւ քանի որ իրեն տանիքում շինարարություն կատարելու թույլտվություն էին տվել, ուստի բնական էր իտալացու զարմանքը եւ զայրույթը, թե՝ ով է ինքնակոչը: Նա վեր է բարձրացել եւ պարզել, որ երրորդ հարկում բնակվող հարեւանը ձեղնահարկը սեփականաշնորհել է, փոխել դուռը եւ շինարարություն սկսել: Գուցե իտալացու տաք խառնվածքի պատճառով վեճն անցել է թույլատրելիի սահմանները, եւ նա չափը մի փոքր անցել է՝ երկաթե դռանը մի քանի հարվածներ հասցնելով, սակայն ո՞վ կսպասեր, որ այս միջադեպը կարող էր դառնալ քրեական հետապնդման առիթ: Իտալացու դեմ քրեական գործ է հարուցվել 185 հոդվածի 1-ին մասով՝ գույքը դիտավորությամբ վնասելու համար (ազատազրկում՝ մինչեւ 2 տարի ժամանակով): Փորձագետները բնականաբար վնասի չափն ուռճացրել են՝ հասցրել 76 հազար դրամի՝ նշելով, որ վնասվել են դռան երկաթյա մասը եւ փականը:

Գործը քննվել է Արաբկիրի քննչական բաժանմունքում, ուղարկվել է դատարան, եւ այժմ Կենտրոն, Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը՝ Պ.Օհանյանի նախագահությամբ ամենայն լրջությամբ քննում է գործը: Այս ամենը կարող է զարմանք պատճառել՝ եթե անգամ նյութական վնաս է հասցվել, մի՞թե հնարավոր չէր քաղաքացիական կարգով լուծել հարցը (վնասի փոխհատուցում՝ թեկուզ կրկնակին ստանալով): Մի՞թե իտալացու՝ այս տարիներին ծավալած բարեգործությունը բավարար պատճառ չէր, որ այս պատմությունը չքրեականացվեր եւ դատարան չհասներ: Նման կերպ մտածողները պարզապես չգիտեն, թե ով է գործով անցնող մյուս անձը, այսպես կոչված՝ տուժողը, ում դուռն ու փականը վնասել է իտալացին:

Երրորդ հարկի հարեւանը, որը թաքուն սեփականացրել է իտալացու գլխավերեւի ձեղնահարկը, քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի դատավոր Վարդան Ավանեսյանն է: Այս դատավորը հասարակությանը հայտնի է «Ա1+»-ի հայցը մերժելու հերոսությամբ: Փաստորեն Վ.Ավանեսյանի երկրորդ հայտնությունը հասարակությանը՝ նշանավորվեց իտալացի Անտոնիոյին դատելու փաստով: Սակայն նախաքննության մարմինը սեփականատեր-դատավորին տուժող չի ճանաչել, տուժող է ճանաչվել նրա կինը՝ Բաղրամյան 26 շենքի 30 բնակարանի համասեփականատեր Աննման Միքայելյանը, որը մասնագիտությամբ փաստաբան է: 2 օր առաջ դատարանը սկսեց քննել այս քրգործը: Իտալիայի դեսպանատնից թարգմանիչ էին ուղարկել դատարան, Մոնտալտոն 2 պաշտպան ուներ:

Մեղադրողը գլխավոր դատախազության վարչության պետ Աշրաֆյանի աղջիկն էր՝ Նելլի Աշրաֆյանը: Բնականաբար, առաջին ատյանի դատավոր Օհանյանը կաշկանդված էր՝ չէ՞ որ իր կայացրած վճիռները հետո գնում են վերաքննիչ դատարան, որտեղ նաեւ Վ.Ավանեսյանն է աշխատում: Եթե Օհանյանը իտալացուն չդատի՝ նրա կայացրած ոչ մի վճիռ Ավանեսյանի եւ ընդհանրապես վերաքննիչի միջով «անփորձանք» չի անցնի. դրանք հաստատ կբեկանվեն: Ուստի բնական էր դատավորի բարյացակամությունը տուժողի՝ Ավանեսյանի կնոջ նկատմամբ: Այդ կաշկանդվածությունն էր պատճառը, որ դատարանը խուսափում էր քննության նյութ դարձնել ձեղնահարկի հարցը՝ շարունակ կրկնելով, որ դա քննության առարկայի հետ կապ չունի:

Իրականում՝ ձեղնահարկից է սկսվել վեճը, եւ հարկավոր է նախ պարզել, թե ինչպես է դատավորը շենքի ընդհանուր տանիքին տեր դարձել: Մանավանդ որ քաղաքացիական օրենսգրքի 224 հոդվածն ասում է, որ բազմաբնակարան շենքերում ընդհանուր տարածքները ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում են շենքի բոլոր սեփականատերերին: Այսինքն՝ իտալացին, դատավորը եւ մյուս բնակիչները ձեղնահարկի համասեփականատերերն են, եւ դա չի կարող մյուսներից թաքուն սեփականացնել մեկը: Բացի այդ՝ իտալացին տանիքում ալեհավաք ունի եւ այնտեղ է բարձրանում նաեւ այդ պատճառով: Հետաքրքիր է նաեւ այն, որ իտալացուն դռանը հարվածելիս ոչ ոք չի տեսել:

Տուժող Աննման Միքայելյանը դատարանում պատմեց, որ Անտոնիո Մոնտալտոն 4 հոգու հետ բարձրացել է վերեւ, եւ ինքը 3-րդ հարկից լսել է, թե ինչպես են դռանը հարվածում՝ «սակայն ինքը համոզված է, որ հարվածողը իտալացին է եղել»: Չենք կարծում, որ տուժողի համոզմունքները քրեական գործում լավագույն ապացույցն են: Զարմանալի է, որ օրենքի նման չիմացություն են դրսեւորում փաստաբանն ու իր դատավոր ամուսինը: Այս քրգործը ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ պաշտոնական դիրքի չարաշահում: Սա հաստատապես չէր հարուցվի կամ դատարան չէր հասնի, եթե տուժողի եւ գործի պատվիրատուի դերում հանդես չգար վերաքննիչ դատարանի դատավորը, ում մեջ տվյալ դեպքում պարզապես մանր սեփականատիրական կրքերն են խոսել:  

Արմինե Օհանյան

Տպել
1444 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին