Թանկացումը քաղաքացիների համար վատ է, բայց բյուջեով սահմանված թույլատրելի սահմանը չի անցել

03/10/2017 schedule19:43

Armtimes.com-ը գրել էր, որ տավարի միսը խանութներում արդեն թանկացել է 8 տոկոսի չափով, եւ դա պայմանավորված է Հայաստանից մեծաքանակ խոշոր եւ մանր եղջերավոր անասունների արտահանմամբ՝ հիմնականում Իրաք եւ Քաթար: Պարզել էինք նաեւ, որ երեւանյան խանութներում թանկացել է ոչ միայն տավարի, այլ նաեւ ոչխարի, խոզի միսը եւ կարագը: Բացի դա, թանկացել է նաեւ «Մասիս տաբակի» արտադրած «Գառնի» տեսակի ծխախոտը եւ այլն:

Հաշվի առնելով ազգաբնակչության սոցիալ-տնտեսական վիճակը, որ մեր երկրում, համաձայն վիճակագրական տվյալների, յուրաքանչյուր երրորդ մարդը համարվում է աղքատ, ի՞նչ սոցիալական հետեւանքներ կարող են ունենալ նման թանկացումները հասարակության վրա: Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը այս հարցի կապակցությամբ  armtimes.com-ին ասաց, թե այն թանկացումները, որոնք վերաբերվում են Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ապրանքներին, մենք պետք է կառավարության միջոցով ու այլ ճանապարհներով օգնենք, որ մարդիկ պարզապես շատ արտադրեն ու լինի էժանացում: Իսկ այն ապրանքները, որոնք մենք ներկրում ենք դրսից, նշեց Հակոբ Հակոբյանը, պետք է ներկրումը հնարավորինս կրճատել, իսկ եթե հնարավոր չէ, ապա հայկական կողմն այստեղ անելիք չունի:

Պարզ է՝ մինչեւ «ամեն ինչ անենք», որ գյուղացին կամ տնտեսվարողը սկսեն արտադրել ավելի, քան հիմա, կպահանջվի որոշակի ժամանակ, իսկ այս պահին արդեն թանկացում կա, ի՞նչ անի քաղաքացին: Առավել եւս, որ ֆինանսների նախարարն էլ հայտարարեց՝ կենսաթոշակների ու աշխատավարձերի բարձրացում հաջորդ տարվա բյուջեով նախատեսված չէ

«Այս պահին մենք 2017 թվականի պետական բյուջեում ունենք ցուցիչներ. ունենք կենսաթոշակի միջին չափ եւ ունենք գնաճի թույլատրելի սահմաններ: Մենք դեռ գնաճի այդ մակարդակը չենք անցել, ու ես չեմ կարծում, որ կանցնենք՝ այս տարվա համար, որպեսզի կարողանանք վերանայել, կամ որը կլինի վտանգավոր՝ հասարակության կենսամակարդակի առումով: Ընդհանրապես թանկացումը վատ բան է, որովհետեւ նույն բանի համար դու վճարում ես ավելի, քան վճարում էիր առաջ, իսկ դա շատ վատ բան է: Դրա համար ունենք Կենտրոնական բանկ, որն իրեն օրենքով վերապահված իրավասությունների սահմանում զբաղվում է գնաճով».- մեր զրույցում ասաց Հակոբ Հակոբյանը:

Իսկ ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը նշեց, թե պետք է ուսումնասիրել, թե ինչով են այդ թանկացումները պայմանավորված:

«Սոցիալական խնդիրների մասով՝ ցանկացած թանկացում, իհարկե, քաղաքացիների համար տհաճ է, բայց մենք ունենք բյուջեի նախագծով հաստատված գնաճի չափանիշ: Երկու տարի շարունակ մենք ոչ թե գնաճ ենք ունեցել, այլ գնանկում: Այս տարի ես կարծում եմ, ինչ էլ ուզում է լինի, չենք անցնի գնաճի այն սահմանը, որը բյուջեով նախատեսված է»,- եզրափակեց Գագիկ Մինասյանը:

Տպել
1757 դիտում

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն