Կինս դեռ չի զեկուցել, որ թանկացում կա. ՀՀԿ-ական պատգամավորներն անտեղյակ են գնաճից

Armtimes.com-ը գրել էր, որ երեւանյան խանութներում թանկացել է տավարի միսը, ոչխարի միսը եւ կարագը: «Երեւան սիթի» սուպերմարկետների ցանցում, օրինակ, տավարի մեկ կիլոգրամ միսն արժե 2790 դրամ, ոչխարի միսը՝ 3190, խոզի միսը՝ 3900 դրամ: Ազգային վիճակագրական ծառայության նախորդ տարի այս ժամանակահատվածի համար հրապարակած տվյալների համաձայն, Երեւան քաղաքում տավարի մսի մեկ կիլոգրամի միջին գինը կազմել է 2478 դրամ, ոչխարի միսը՝ 2700 դրամ, իսկ խոզի միսը՝ 2660 դրամ: Այսինքն՝ տավարի միսը թանկացել է ավելի քան 300 դրամով, ոչխարի միսը՝ 500 դրամով, իսկ խոզի միսը՝ 1240 դրամով:

Armtimes.com-ն ԱԺ-ում որոշ ՀՀԿ-ական պատգամավորներից հետաքրքրվեց, թե ինչով են պայմանավորված թանկացումները: Պարզվեց, որ վերջիններս տեղյակ չէին այս գնաճից: Մասնավորապես՝ ՀՀԿ-ական պատգամավորներ Հակոբ Բեգլարյանը եւ Ռոբերտ Սարգսյանը նշեցին, որ տեղյակ չեն, թե գնաճ կա:

Նախկին ոստիկանապետ, ՀՀԿ-ական Ալիկ Սարգսյանն էլ նշեց, թե իրենց տանը կինն է գնումներ կատարում եւ ինքը թանկացումներից տեղյակ չէ:

«Ես չգիտեմ, որ թանկացում է եղել: Մեր տանը կինս է գնումներն անում, դեռ չի հասցրել զեկուցի, որ թանկացում է եղել: Տեղյակ չեմ, չեմ կարող ասել, թե ինչու են թանկացումներ լինում: Մի գուցե կես դրամ է թանկացել»,- ասաց նա:

Տպել
7467 դիտում

Ար. Միրզոյանն ու Ս. Միքայելյանը ոստիկանության Շենգավիթի բաժնում են, Ն. Փաշինյանից լուր չկա

Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը, Արարատ Միրզոյանը ուժով հեռացվել են հավաքի վայրից

Գյումրիում լարված իրավիճակ է, ցույցին են միացել առեւտրականները.տեսանյութն ավելի ուշ

Նիկոլ Փաշինյանին ուժայինները տարան, ցույցը ցրելու հատուկ միջոցներ են կիրառում. թարմացվող

Հայաստանի նոր նախագահը հանդիպել է ցուցարարների հետ. BBC-ի անդրադարձը

Եթե Սարգսյանը հրաժարական չտա՝ ժողովուրդը չի դադարեցնի գործողությունները. Սերժ Թանկյան

Վանաձորում բերման ենթարկվածներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց (լուսանկարներ)

«Դուք մարտի 1-ից դասեր չեք քաղել, ժողովրդի անունից մի խոսեք». ասաց Ս. Սարգսյանն ու հեռացավ

Ձերբակալել են ՄերժիրՍերժին նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանին

Գյումրի.«Նիկոլ, դուխով, հավեսով». պայքարը նոր թափ է հավաքում, ոտքի է կանգնել ողջ Գյումրին

Գյումրիում լարված իրավիճակ է, ցույցերի մասնակիցներին բերման են ենթարկում, տանում Երեւան

Հրատապ. Վաղը Նիկոլ Փաշինյանն ու Սերժ Սարգյանը բանակցելու են վարչապետի հրաժարականի շուրջ

Արմեն Սարգսյանը հանդիպել է Սերժ Սարգսյանին

Յուրաքանչյուրը պետք է զիջումների գնա, որպեսզի պահպանի ազգի միասնությունը. Շառլ Ազնավուր

ԹԻՀԿ-ի հայտարարությունը` Լեւոն Բարսեղյանի և Արմեն Գրիգորյանի բերման ենթարկվելու մասին

Վանաձորում ցույցերը շարունակվում են. դարձյալ բերման ենթարկվածներ կան

ՀՀ ԱԻՆ-ի կոչը քաղաքացիներին` լինել զգոն, խուսափել հանրային անվտանգության խաթարումից

Փաշինյանը կբանակցի Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո, բայց ոչ կառավարական շենքերում

Արցախա-ադրբեջանական շփման գծում հակառակորդի կողմից խախտվել է հրադադարի ռեժիմը. ԱՀ ՊՆ

Ոստիկանները Վանաձորում փորձեցին ցրել ցույցը, սակայն չհաջողվեց