Վիճակն անմխիթար է. դրական տեղաշարժ առայժմ չկա

04/10/2017 schedule14:35

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի հոկտեմբերի 2-ի համարում

Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը 7 ամսվա կենսագրություն ունի: Ապրիլի 1-ից այս պաշտոնում աշխատող Լարիսա Ալավերդյանը, դատելով երեկվա ասուլիսից, լուրջ ճանապարհ է անցել: Առաջին ամիսների լավատեսությունն ու իշխանամետությունն իրենց տեղը զիջել են զուսպ եւ առավել իրատեսական գնահատականներին: Ըստ ամենայնի, մարդու իրավունքների ոլորտին ծանոթանալուն զուգընթաց, տիկին Ալավերդյանը հասկացել է, որ այստեղ վիճակն ավելի քան անմխիթար է, եւ իշխանություններին գովերգելու պատճառ պարզապես չկա:

Երեկ նա արդեն ոչ թե դրական գույներով էր ներկայացնում հայ իրականությունը, այլ բավական խիստ որակումներ էր տալիս: Մասնավորապես, նրա կարծիքով, ՀՀ-ում այսօր ունեցվածքի վերաբաշխում է կատարվում՝ հարուստ կամ կայացած խավը սնանկացման է հասցնում չքավոր կամ մարգինալ խավին: Ավելին, եթե մինչ այժմ խոսում էինք սոցիալական, տնտեսական բեւեռացման մասին, ապա այսօր կարող ենք խոսել իրավական բեւեռացման մասին՝ երբ սոցիալապես բարվոք վիճակում գտնվող խավի եւ առավել անապահով խավի իրավունքները տարբեր կերպ են պաշտպանվում, եւ այդ խավերը հավասար չեն օրենքի առաջ: Օմբուդսմենը, օգտագործելով ասուլիսի առիթը, լրատվամիջոցներով դիմեց բոլոր պաշտոնյաներին՝ կոչ անելով, որ նրանց կայացրած ցանկացած որոշում եւ օրենք բխի աղքատության հաղթահարման խնդրից:

Նրա դիտարկումներով՝ աղքատ խավի շահերը մեզանում չեն պաշտպանվում, եւ պատճառը անցումային շրջանը կամ մյուս օբյեկտիվ դժվարությունները չեն: Լ.Ալավերդյանը կարծում է, որ մարդու իրավունքների պաշտպանվածության տեսանկյունից մենք դեռ հեռու ենք այն մակարդակից, որը օբյեկտիվորեն կարող էր առկա լինել մեր տիպի երկրում՝ մեր օրենսդրական դաշտի պարագայում: «Դատական համակարգի անկախությունը խնդիրների խնդիրն է»,- հայտարարեց Լ.Ալավերդյանը՝ նշելով, որ իրենց դիմումների մեծ մասը բողոքներ են այդ համակարգի գործունեությունից, եւ անձամբ ինքն այս համակարգում դրական տեղաշարժ չի տեսնում: Եւ քանի որ «Օմբուդսմենի մասին» օրենքն իրեն արգելում է անմիջականորեն միջամտել դատական վարույթներին, ուստի հաճախ մերժվում կամ ընդհանրապես քննության չեն արժանանում դատարանների գործողություններից բողոքող քաղաքացիների դիմումները:

Այս մասով, ըստ օմբուդսմենի, օրենսդրական փոփոխության եւ իր լիազորությունների մեծացման խնդիր կա: Բողոքների մյուս մասը վերաբերում է հարկադիր ակտերի կատարման ծառայությանը, տեղական ինքնակառավարման եւ պետական ապարատին: Ընդ որում, վատ վարչարարության զոհ են դառնում ոչ միայն հասարակ քաղաքացիները, այլեւ ինքը՝ օմբուդսմենը: Եղել է դեպք, որ դիմել են մի պաշտոնյայի եւ 100 օր սպասել իրենց նամակի պատասխանին, քիչ չեն նաեւ անհեթեթ պատասխանները: Նման օրինակների հիման վրա էլ Լ.Ալավերդյանը եզրակացրել է. «Շատ չինովնիկներ չգիտեն, չեն կարող կամ չեն ուզում կիրառել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքը»:

Ինչ վերաբերում է կոնկրետ գործերին՝ կան դրական լուծում ստացածներ, կան նաեւ գործեր, որտեղ իրենք անհաջողության են մատնվել: Վերջին երեք ամսում օմբուդսմենի ապարատը 40 գործով դրական լուծման է հասել: Դեռ որեւէ արդյունքի չեն հասել, բայց շարունակելու են զբաղվել Գրիշա Վիրաբյանի գործով, որը Լ.Ալավերդյանը համարում է «ոստիկանության դաժան վերաբերմունքի ապացուցված գործ»: Իրենց չի դիմել Արտակ Գաբրիելյանը, սակայն իրենք հետեւել են դատավարությանը եւ այն կարծիքի են, որ թռուցիկ բաժանելու համար չպետք է նման մեղադրանք առաջադրվեր՝ դատական սխալ է տեղի ունեցել:

Օմբուդսմենը նույն օրն եւեթ արձագանքել է Ծաղկաձորում լրագրողների վրա հարձակման միջադեպին, ազատ արձակելուց մեկ շաբաթ առաջ հանդիպել է Սամվել Բաբայանին, սերտ համագործակցում է դատախազության, քրեակատարողական համակարգի հետ: Հյուսիսային պողոտայի եւ Դալմայի այգիների կապակցությամբ դիմել է Երեւանի քաղաքապետին, եւ եթե իրենց դիմումներին դրական չարձագանքեն՝ դիմելու են դատարան: Իրենց են դիմում նաեւ աշխատանքից կրճատված եւ աշխատավարձ չստացած անձինք: Այժմ զբաղվում են «Նաիրիտ», Քիմռեակտիվների գործարանների, «Դվին» հյուրանոցի աշխատակիցների աշխատավարձերի հարցով: Ընդհանուր առմամբ՝ 1162 դիմում-բողոք են ստացել, որից 389-ը՝ մարզերից:

Ասուլիսը օմբուդսմենին վայել միայն իրավական մտահոգություններից կազմված միջոցառում կլիներ, եթե վերջում Լ.Ալավերդյանը անցում չկատարեր ղարաբաղյան թեմային ու քաղաքականությանը՝ անդրադառնալով Վարդան Օսկանյանի աշխարհացունց մտքերին: Լարիսա Ալավերդյանը նաեւ իշխանություններին հաճո համեմատություններ անցկացրեց մեր եւ այլ երկրների իրավիճակների միջեւ՝ նշելով Հայաստանի առավելությունները: Օրինակ, նրա կարծիքով, մեր օրենսդրական դաշտը, խոսքի ազատությունը առաջ են որոշ երկրներից: Մեր կալանավայրերը հասարակական կազմակերպությունները հսկում են՝ մոնիտորինգի խումբ է ստեղծվել, օմբուդսմենը ցանկացած պահի կարող է այցելել ցանկացած հաստատություն: Իսկ նման իրավունք ոչ բոլոր երկրների օմբուդսմեններն ունեն:

Արմինե Օհանյան

Տպել
1365 դիտում

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ