Պտտվիր, պտտվիր, կարուսել. ուլտիմատում՝ դաշնակցական ձեւով

04/10/2017 schedule14:40

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի հոկտեմբերի 2-ի համարում

Եթե մեկ նախադասությամբ ամփոփելու լինենք դաշնակցության երեկ հրավիրած ասուլիսը, ապա դա ուղղակի ուլտիմատում էր Ռոբերտ Քոչարյանին՝ իր շրջապատի որոշ ազդեցիկ պաշտոնյաներին պաշտոնանկ անելու պահանջով: «Վերջապես, մենք կարծում ենք, ժամանակն է, որպեսզի նախագահի շրջապատում գտնվող պատասխանատու կադրերը չփորձեն պատսպարվել նախագահի թիկունքում: Պետք է լինի ճիշտ հակառակը. նրանք՝ իրենց վարքով եւ աշխատանքով պետք է բարձրացնեն նախագահի վարկանիշը: Դժբախտաբար, պետք է արձանագրենք, որ ոմանք այսօր պահպանում են իրենց դիրքերը՝ լոկ նախագահի հեղինակության հաշվին»,- ասուլիսի կեսից ասուլիս հրավիրելու բուն դրդապատճառը բացահայտեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:

Եւ քանի որ ՀՅԴ-ն սիրում է նամյոկներով քաղաքական հարցեր լուծել, Արմեն Ռուստամյանի նախապես արած մեկ այլ հայտարարությունից էլ պարզ դարձավ, որ խոսքը նախագահի շրջապատի այն պատասխանատու կադրերի մասին է, որոնք պլուտոկրատ են. այսինքն՝ իշխանության են հասել փողով եւ իշխանությունը պահում են փողով: «Անհրաժեշտ է հստակ արձանագրել, որ երկրում ձեւավորվում է փողի եւ հարստության իշխանություն, եւ դեմոկրատիայի փոխարեն ավելի ու ավելի է հաստատվում պլուտոկրատիան՝ հարստության իշխանությունը, իր բոլոր արատավոր դրսեւորումներով եւ վտանգավոր հետեւանքներով: Իսկ պլուտոկրատիայի աստիճանն ուղիղ համեմատական է երկրում առկա կոռուպցիայի աստիճանին:

Մինչդեռ, մենք արդեն իսկ հայտարարել ենք, որ երկրում առկա կոռուպցիայի աստիճանն այլեւս վտանգում է երկրի քաղաքական կայունությունը»,- հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը: Որ նախագահի շրջապատում ինչ ասես կա, նաեւ՝ պլուտոկրատներ ու էլի ուրիշ բաներ, Արմեն Ռուստամյանն, իհարկե, այս հարցում չի սխալվում: Սակայն, այս էլ որերորդ անգամ ՀՅԴ բարձրաստիճան ներկայացուցիչներն անանուն ակնարկներ են անում ինչ-ինչ բարձրաստիճան պաշտոնյաների հասցեին ու այդպես էլ համարձակություն չեն ունենում հրապարակավ որեւէ անուն հնչեցնելու: Ուստի, երեկ մենք Արմեն Ռուստամյանին հարցրեցինք՝ դաշնակցությունը վախենո՞ւմ է տալ այն պաշտոնյաների անունները, ովքեր իրենց վարքով ու աշխատանքով վարկաբեկում են երկիրն ու, ըստ ՀՅԴ-ի, նաեւ  Քոչարյանին:

«Մենք ոչ մի բանից չենք վախենում: Պարզապես չենք կարծում, որ այս պահին այդ անունների հրապարակումը գործին կօգնի: Բայց, եթե տեսնենք, որ  այլեւս ոչ մի միջոց չի ազդում, ոչ միայն կտանք այդ անունները, այլ նաեւ համապատասխան փաստերով կդիմենք, որպեսզի նրանց հանդեպ թե՛ վարչական, թե՛ քրեական գործեր հարուցվեն»,- մեր հարցին ի պատասխան ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը:  Այդուհանդերձ, ինչո՞ւ էր երեկ, ՀՅԴ ԳՄ ժողովից առաջ, դաշնակցությունն ասուլիս հրավիրել, որի մասին ազդարարել է դեռեւս մեկ ամիս առաջ: Երեկ լրագրողները սպասում էին, որ դաշնակցության պատասխանատուները կխոսեն կոալիցիոն կառավարության սպառվածության եւ երկիրը գերեզմանային կայունության տանելուց, ինչի մասին մինչասուլիսյան հրապարակումներում բազմիցս ակնարկում էին դաշնակցության ներկայացուցիչները:

Սակայն, պարզվում է, ՀՅԴ-ի գործընկերները շատ ավելի լավ են ճանաչում իրենց դաշնակցին, եւ իզուր չէր, որ վերջիններս անտարբեր արձանագրում էին՝ ՀՅԴ-ի ուզածը մի քանի պաշտոն է, որոնց վրա դաշնակցությունը վաղուց աչք ունի: Եւ ինչպես սիրում է կրկնել ՀՀԿ խիստ բարձրաստիճան մի պաշտոնյա՝ եթե անգամ դաշնակներին ցախավելով էլ քշենք, նրանք կոալիցիայից դուրս եկողը չեն:

Եւ իրոք, եթե ՀՅԴ-ի մղումն իսկապես անկեղծ է, ու եթե իրոք կան բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնց վարքն ու աշխատանքը վարկաբեկիչ է երկրի հեղինակության համար, եւ դաշնակցությունն էլ հատորներով գործեր ունի այդ պաշտոնյաների կատարած ապօրինությունների եւ չարաշահումների վերաբերյալ, ապա այդ պաշտոնյաների անունները չհրապարակելը հավասազոր է հանցագործությունը պարտակելուն: Իսկ պարտակում են միայն այն դեպքում, եթե այդ ամենն ասվում է ոչ թե հանուն երկրի, այլ հանուն անձնական շահի: Այլապես, ստացվում է, «Հայ արիական միաբանության» նախագահի՝ արվամոլներին բացահայտելու սպառնալիքին զուգահեռ, ՀՅԴ-ն էլ իր մասով է քաղաքական դաշտ ներմուծում հանցագործ պաշտոնյաներին բացահայտելու սպառնալիքը:    

Ինչեւէ, ասուլիսի մնացած մասը ՀՅԴ ԳՄ անդամներ Արմեն Ռուստամյանն ու Լեւոն Մկրտչյանը նվիրեցին իրենց ներկայացրած հակակոռուպցիոն փաթեթի օրենսդրական նախաձեռնությունների վերլուծությանը եւ Ընտրական օրենսգրքին: Ու որպեսզի ասուլիսին ներկա լրագրողները լրիվ չհիասթափվեն չարդարացած սպասումներից, Արմեն Ռուստամյանը համենայնդեպս տեղեկացրեց, որ եթե իրենք դուրս գալու լինեն կոալիցիայից, դա կանեն շատ հանգիստ՝ առանց այդ մասին նախապես ամպագոռգոռ հայտարարություններ անելու:

Նաիրա Զոհրաբյան

Տպել
2065 դիտում

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը