Ինչ-որ մասով վերականգնել են, բայց քաղաքացիներն իրավացի են՝ անճոռնի է. Մինասյան (տեսանյութ)

04/10/2017 schedule16:45

Երեւան քաղաքի Շահումյան հրապարակում շուտով կբացեն նոր բիզնես կենտրոն, որը կոչվում է «Կամար»: Այդ շենքի արտաքին տեսքին նայելուց տեսանելի է, որ առաջին երեք հարկերը հին շենքի ճակատային մասն է, իսկ մնացած հարկերը նորակառույց են, ճարտարապետական տեսքն էապես փոփոխված է:

Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն armtimes.com-ի հետ զրույցում ասաց, որ ճարտարապետական արժեք ունեցող շենքերը ճիշտ չեն պահպանվում Հայաստանում: «Դա պահել չի, որ մենք պահպանում ենք: Նրա ամբողջական կերպարը կորավ, բայց ընդհանրապես ամբողջությամբ Շահումյան հրապարակը պուրակ է դարձել: Հրապարակն իր մասշտաբով փոխվել է, բոլորովին ուրիշ դիմակերպի մեջ է: Հիմա լավ է, թե՝ վատ, դա կերեւա հետագայում»,- ասաց Մկրտիչ Մինասյանը:

Դիտարկմանը, որ քաղաքացիները շենքի վերաբերյալ կարծիքներ են հայտնում, որ այն անճոռնի է եւ այլն, ճարտարապետների միության նախագահն արձագանքեց. «Գիտեք, անշուք, անճոռնի, դրանք ածականներ են, ինքն իր ֆունկցիան ունի, բայց նաեւ այդ ժամանակ տուժել է Բունիաթյանի շենքերի շարքը: Ճիշտ է ինչ-որ մի մասով վերականգնել են, բայց ամբողջական չի նայվում շենքը: Դրա համար էլ քաղաքացիներն իրավացի են»: Մկրտիչ Մինասյանի խոսքով, շենքերը պահպանելն այսօր այլ կերպ է ընկալվում: Մարդիկ պահպանում են շենքի ճակատի մի մասը եւ ստացվում է, որ իբր շենքը պահպանվում է:

«Շենքի կեսի վրա բարձրահարկով շենք է գնում: Ինչպես հիմա Պուշկինի փողոցի վրա Բրյուսովի ինստիտուտի նախկին շենքի վրա բարձրահարկ է բարձրանում: Այդ սխալ պրակտիկայից վերջիվերջո պետք է հրաժարվենք, որովհետեւ դրանով մենք ոչինչ չեն պահում»,- Ասաց Մկրտիչ Մինասյանը:

Վերջինս հիշում է, թե երբ է սկսվել նման մոտեցում կիրառվել: Դա 1999 թվականն էր, երբ եղած շենքերը պետք է պահպանեին, սակայն անտերության էին մատնված: Պետության եւ սեփականատերերի կողմից որոշվեց մի լուծում գտնել: «Որեւէ մեկը, եթե հնարավորություն ուներ դրանց համար ինչ-որ բան անելու, բնականաբար, պետք է ստանար շահ, եւ այդ շահերը բերեց նրան, որ առաջացան այդպիսի մոտեցումներ: Այսինքն՝ շենքի դիմացի պատը պահում են, մնացած մասը քանդում են եւ ասում են, որ շենքն իր տեսքով պահեցինք: Ճիշտն այն է, որ շենքն ես ամբողջ տեսքով պահում իր միջավայրում: Առաջ մենք այդ հնարավորությունները չկարողացանք ունենալ, պահպանել եւ հետեւողական լինել: Ամբողջ Եվրոպան միայն այդպես է լուծում իր խնդիրները: Պահպանում է շենքը, աշխատում է, որպեսզի շենքը նորից կյանք ստանա նոր տեխնոլոգիաներով, բայց երբեք չխաթարելով միջավայրը, շենքը»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

Նշենք, որ կառուցված բիզնես կենտրոնի տեղում նախկինում եղել է Գյուղատնտեսական բանկը: Գյուղատնտեսական բանկի շենքը կառուցված է այն ժամանակ ամենաթանկարժեք համարվող քարից՝ սև տուֆից՝ նեոկլասիկ ոճով։ Այն համահունչ էր 1930-ականներին տվյալ տարածքում գտնվող ռուսական տաճարի և հրապարակի ընդհանուր համալիրի տեսքին։ Հաստատված պլանով նախատեսվում էր Գյուղատնտեսական բանկի շենքի շինարարությունը սկսել 1925 թ. հոկտեմբերի 1-ին և շահագործել այն 1927 թ., սակայն մի շարք պատճառներով շինարարական աշխատանքներն ավարտվում են 1929 թ.։ Շենքի ճարտարապետն էր Նիկողայոս Բունիաթյանը:

Տպել
3878 դիտում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», բայց դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը