Մսի գնաճը նախարարների տանը. Ամիրյանները սկսել են քիչ ուտել, Առաքելյանները շատ դժգոհ են

Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխանի օրն է: Ազգային ժողով ժամանած նախարարներից armtimes.com-ը հետաքրքրվեց, թե արդյո՞ք սննդամթերքի շուկայում սկսված եւ կանգ չառնող գնաճն ազդում է իրենց ընտանեկան բյուջեի վրա: Օրինակ, ինչպես հայտնի է, տավարի մսի  մեկ կիլոգրամն արժե 2790 դրամ, ոչխարի միսը՝ 3190, խոզի միսը՝ 3900 դրամ:

ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը, թեեւ առկա գնաճին, կառավարության աշխատանքը բարձր է գնահատում:

«Բարձր եմ գնահատում զուտ այն պատճառով, որովհետեւ ես աշխատում եմ այդ կառավարությունում»,- ասաց նախարարը եւ անդրադառնալով կարագի, մսի թակացումներին ասաց.

«Դժվարանում եմ ասել, որ թանկացումներ կան: Ես գնումներով չեմ զբաղվում»,- ասաց Տոնոյանը:

Պարզվում է Մշակույթի նախարար Ամիրյանի ընտանիքում էլ չեն զգում գնաճն այն պատճառով, որ քիչ են ուտում:

«Ես գնումներ չեմ անում, ժամանակ չունեմ, մենք աշխատում ենք քիչ ուտել»,- armtimes.com-ին ասաց Ամիրյանը:

Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը armtimes.com-ի հարցին, թե գնաճն ազդում է ընտանեկան բյուջեի վրա, ասաց. «Շատ է ազդում»:

Նախարարը կարծում է, որ մսի շուկայում թանկացումները պայմանավորված են պահանջարկով։

«Շուկայի պահանջարկը ձեւավորում է գինը»,- ասաց նախարարը։

Լրագրողի դիտարկմանը, թե մարդիկ սկսել են շա՞տ միս ուտել, նախարարն արձագանքեց.

«Բոլոր դեպքերում շուկան է որոշում գինը, շատ-քիչ ուտելը ուրիշ հարց է»։

Նախարարն ասաց, որ երաշտի հետևանքով անասնագլխաքանակը չի պակասել և դա չէր կարող ազդել մսի գնի բարձրացման վրա։ Հարցին, թե հնարավո՞ր է՝ անասնագլխաքանակ է արտահանվում, ինչն էլ թանկացման պատճառ է դարձել, Առաքելյանը պատասխանեց.

«Կա արտահանում, որը կազմել է լրացուցիչ 12 հազար գլխաքանակ և դա չէր կարող ազդել մսի գնի վրա։ Բայց դա կարող էր մի իրավիճակ ստեղծել, որի հետևանքով մսի գինը բարձրանա, ասենք՝ վաճառողը մտածի, քանի որ կա պահանջարկ, գինը բարձրացնեմ»,- եզրափակեց գյուղնախարարը։

Տպել
3724 դիտում

Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է անում ՅՈՒՆԵՍԿՕ-ին միանալ Ղարաբաղում անցկացվելիք մոնիթորինգին

Ֆրանկոֆոնիայի Բուխարեստի գրասենյակում քննարկվել է ՀՀ-ում անցկացվելիք գագաթնաժողովի ընթացքը

ՀՀ-ն ընգրկվել Է ՄԱԿ-ի Պատվո ցանկում՝ մոտ 146 000 դոլար անդամավճարը պարտաճանաչ տալու համար

Մոսկվայի քաղաքապետը պարգեւատրել է լրագրողներին, պարգեւ է ստացել նաեւ Արթուր Գասպարյանը

Երեւանցի 19-ամյա աղջիկն արդեն 21 օր է՝ համարվում է անհետ կորած

Ծնվել է Քարդաշյան-Ուեսթ զույգի երրորդ երեխան

Հայաստանի մի մասում ձյուն է տեղում, որոշ ճանապարհների առկա է մառախուղ ու մերկասառույց

Ապագա նախագահը քաղաքականության մեջ երբեւէ չեղած անկուսակցական պետք է լինի. Սերժ Սարգսյան

Ավտովթար Լոռիում. վիրավորներից 2-ը երեխաներ են (լուսանկարներ)

Անհատ ձեռներեցները տաքսու լիցենզիա այլեւս չեն ստանա. նոր նախագիծ է մշակվում

Փաստաբանի ահազանգից հետո Հովհաննես Հարությունյանը ենթարկվել է վնասվածքաբանի հետազոտության

Վրաստանում հարձակման ենթարկված հայաստանցի գործարարը դուրս է գրվել, գտնվում է տանը

Սերժ Սարգսյանը Հովհաննես Չեքիջյանին հանձնել է Հայրենիքի շքանշանը (լուսանկարներ)

Հարկերի հավաքագրումը հնարավոր է նաեւ առանց հարկային բեռի մեծացման

Սերժ Սարգսյանին զեկուցելուց հետո դատախազությունը զեկուցում է հասարակությանը

Շամիրամ գյուղի սգո սրահում անցյալ տարվա օգոստոսին կատարված սպանդի քննությունն ավարտվել է

Այս գիշեր Արցախում մահացած զինծառայողը ընտանեկան խնդիրների պատճառո՞վ է ինքնասպան եղել

Վստա՞հ եք, որ ինքն է գրել, ես Վիգեն Սարգսյանի ձեռագիրը լավ գիտեմ. Շ. Պետրոսյան (տեսանյութ)

Սրտանոթային հիվանդները լավ կանեն պաշտպանվեն սուր շնչառական վարակներից. ՀՀ գլխավոր սրտաբան

Թանկացումներ Հայաստանում. օլիգարխիան կարող է ընդվզել իշխանության դեմ