Արկադի Վարդանյանի անվտանգության խնդիր կա՞, ինչու նրա պահման ռեժիմը չի փոխվում

04/10/2017 schedule18:56

Քաղաքագետ Արկադի Վարդանյանի պատժի կրման տեսակի փոփոխման հարցը անընդհատ ձգձգվում է, ներկայացված դիմումը՝ մերժվում: 4 տարի առաջ Արկադի Վարդանյանը անազատության մեջ է հայտնվել ընկերոջ հորը թունավորելու փորձի համար: 2013 թվականին քաղաքագիտության դոկտոր, հրապարակախոս Արկադի Վարդանյանը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման:

Կիրառված համաներման արդյունքում նրա պատժաչափը նվազել է: Մեր զրույցում Արկադի Վարդանյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ իր պաշտպանյալը պահվում է կիսափակ ռեժիմով, սակայն ՀՀ քրեակատարողական օրենսգրքի համաձայն նրա պահման ռեժիմը պետք է փոփոխվեր կիսաբաց ռեժիմով: Երկու ռեժիմների տարբերությունն այն է, որ կիսափակ ռեժիմը խցիկային ռեժիմ է, իսկ կիսաբաց ռեժիմը խցիկային չէ: Այսինքն` Արկադի Վարդանյանը պատիժը կկրի ՔԿՀ-ի պատերի ներսում, բայց ոչ խցում:

Բաղդասարյանի խոսքով՝ պատժի կեսը կրելուց հետո իր պաշտպանյալը իրավունք ուներ դիմելու, որպեսզի իր ռեժիմը փոխեն, ինչն էլ՝ արել է: «Օրենքով նախատեսված են այն բացառությունները, երբ պատժի կրման ռեժիմը պետական մարմինները չեն կարող փոխել: Օրենքով նման կարգավորում տրվել է, որպեսզի բացառեն կոռուպցիոն ռիսկերը: Այսինքն՝ պետությունը հայեցողական լիազորությամբ չի օժտված այս հարցում, այլ եթե կա ստույգ փաստ, որ այդ բացառությունը առկա է՝ չեն փոխում, չկա ստույգ փաստ՝ պետք է փոխեն: Փոփոխությունը ռեժիմի բացառապես պայմանավորված է դատապարտյալի վարքագծով, եւ չի կարող պայմանավորված լինել քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձանց համոզմունքով»,- ասաց Բաղդասարյանը:

Վերջինիս խոսքով՝ ժամկետը լրանալուց հետո Արկադի Վարդանյանը դիմում է ներկայացրել «Արմավիր» ՔԿՀ-ին կիսաբաց ռեժիմ տեղափոխելու վերաբերյալ, հիմնարկն էլ դիմումը բավարարել է եւ գրավոր միջնորդագիր է ուղարկել ՀՀ քրեակատարողական վարչության համապատասխան հանձնաժողովին: Սակայն վարչությունը ներկայացված միջնորդագիրը տեխնիկական սխալի պատճառով ետ է վերադարձրել, այնինչ պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանի պնդմամբ, որեւէ տեխնիկական սխալ միջնորդագրում չի եղել, ինչը հաստատեց դատարանում «Արմավիր» ՔԿՀ-ի ներկայացուցիչը: Ուստի պաշտպանական կողմը դիմել է դատարան՝ համարելով, որ միջնորդագիրն անօրինական են մերժել, եւ միջնորդել է միջնորդագիրը մերժած պաշտոնատար անձին հրավիրել դատարան, որը դատարանը բավարարել է: Սակայն անսպասելիորեն ՀՀ քրեակատարողական վարչությունից դատավորը ստանում է նամակ, որ պաշտոնատար անձը չի ցանկանում գալ դատարան եւ տալ բացատրություն, այսպես ասած, առանց իր բացատրության տալու առաջարկում է դատարանին «յոլա գնալ»:

Ըստ պաշտպանի, դատարանը փոխանակ ձեռնարկի միջոցներ, որպեսզի ի կատար ածվի իր որոշումը, նոր որոշում է կայացնում՝  չհարցաքննել ՀՀ քրեակատարողական վարչության ներկայացուցչին: Նիկոլայ Բաղդասարյանի խոսքով՝ դատարան դիմելուց հետո «Արմավիր» ՔԿՀ-ն Արկադի Վարդանյանի անձնական գործում ավելացրել է մի փաստաթուղթ, ըստ որի՝ նրա անձնական կյանքի անվտանգությանը սպառնալիք կսպառնա, եթե բավարարվի իր դիմումը: «Նախ «Արմավիր» ՔԿՀ-ում Արկադի Վարդանյանը չի կարող պահվել կիսաբաց ռեժիով, քանի որ այնտեղ նման ռեժիմով պահվում են միայն «սպասարկող» դատապարտյալները, իսկ Արկադի Վարդանյանն իր առողջական խնդիրներով չի կարող նման աշխատանք կատարել»: Հետեւաբար՝  Նիկոլայ Բաղդասարյանը գտնում է, որ այդ հիմնավորումը մտացածին է: «Ես բացառում եմ, որ ՀՀ քրեակատարողական որեւէ հիմնարկում չկարողանան նրա անվտանգությունն ապահովել: Այս քայլով նրանք փորձում են արդարացնել ՀՀ քրեակատարողական վարչության թույլ տված անօրինականությունը»,- ասաց Արկադի Վարդանյանի պաշտպանը:

Բացի այդ, Վարդանյանն առողջական խնդիրներ ունի, իրականում այդ ռեժիմում նրան պահելն ազդում է առողջական վիճակի վրա: Մեր հարցին, թե, այնումենայնիվ, ո՞րն է պատճառը՝ դիմումը չբավարարելու արդյո՞ք քաղաքական ենթատեքստ կա, թե՞ ոչ, Նիկոլայ Բաղդասարյանը պատասխանեց. «Իմ պաշտպանյալը քաղաքական է համարում: Ես կարծում եմ պատճառը պաշտոնատար անձանց անփութությունն է: Կարելի էր միջնորդագիրը բավարարել, անձին տեղափոխել կիսաբաց ռեժիմ եւ դրանով ամեն ինչ ավարտել»,- մեր զրույցում եզրափակեց Նիկոլայ Բաղդասարյանը:

Հիշեցնենք, որ 2014 թվականին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով՝ հոր սպանությունը նախապատրաստելու մեջ մեղադրվող Արսեն Ավետյանը դատապարտվել է 11 տարվա, իսկ քաղաքագիտության դոկտոր, ՌԴ քաղաքացի Արկադի Վարդանյանը՝ նույն մարդու թունավորման փորձի համար՝ 10 տարվա ազատազրկման: Արկադի Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, որում և ճանաչվել է մեղավոր:

Տպել
3531 դիտում

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա

Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տղաները այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն

Մի քանի լայքի համար 7-8 տարեկան երեխայի մոտ ոհմակի նման հարձակվողներ, մի՞թե դուք եք սգացողը, բարոյականը. Հակոբյան

Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախավորողները զերծ են ամեն տեսակ սրբություններից. Չախոյան

Նոյեմբերյանում տեղի ունեցած բախումների և ԵԿՄ մեքենայով միջադեպի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել. կա 5 ձերբակալված

Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ

Աննա Հակոբյանի Ծիծեռնակաբերդ այցի ժամանակ «Ազգային ժողովրդական բևեռի» անդամները սանձարձակ վարք են դրսևորել

Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ

Քանի մարդ է ձերբակալվել Բագրատաշենի մոտ ցուցարարների ու ոստիկանների միջև բախման ընթացքում

Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են

Շոյգուի տեղեկալը կալանավորվել և ուղարկվել է քննչական մեկուսարան. ինչով է նա հայտնի և ինչում է մեղադրվում

Անդադար աշխատել եմ՝ հասնելու նրան, որ պարոն Ալիևի հանդեպ գործողություններ և պատժամիջոցներ կիրառվեն. ֆրանսիացի պատգամավոր

Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին. ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

Հայոց ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր

Մեր ազգը ենթարկվեց զանգվածային կոտորածների, ցավոք, սա չի դադարում լինել առօրյա մարտահրավերներից մեկը. Ալեն Սիմոնյան

ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Միմյանց բախվելուց հետո ավտոմեքենաները հրդեհվել են՝ վերածվելով մոխրակույտի. խոշոր վթար Գյումրիում (լուսանկարներ)

Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը

Քաղաքացիների իրավունքների ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականցվում․ ՄԻՊ-ը՝ Տավուշի դեպքերի մասին

Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ են նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար. ՀՀ նախագահ

Ոճրագործությունների չդատապարտումը հանգեցնում է ավելի բացասական երևույթների, ինչպես ԼՂ բնակիչների տեղահանումն էր․ ՀՀ ՄԻՊ