Այս տարի առաջին դասարան է ընդունվել շուրջ 38 հազար երեխա՝ շուրջ 43 հազար 500-ի փոխարեն

2017 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ հայաստանյան դպրոցների առաջին դասարաններ ընդունվել է 37 հազար 901 երեխա: Տվյալը մեր հարցմանն ի պատասխան տրամադրեցին կրթության եւ գիտության նախարարությունից:

Այդ թիվը փոքր է նախորդ տարվա առաջին դասարանցիների թվից, որը կազմել է 39 հազար 514: Փոքր է նաեւ 2011 թվականին ծնվածների համեմատությամբ, որոնք էլ այս տարի պետք է հաճախեին հանրակրթական հաստատություններ: Տվյալ տարում, ըստ Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական տեղեկատվության, մեր երկրում ծնվել է 43 հազար 447 երեխա:

Առաջին դասարանցիների վերաբերյալ առանձին տվյալներ մենք ձեռք բերեցինք նաեւ գրեթե բոլոր մարզերից:

Ըստ այդմ, Լոռու մարզում այս տարի առաջին դասարան է ընդունվել 3 հազար 118 առաջին դասարանցի: Անցյալ տարի այդ թիվը կազմել է 3 հազար 223:

Հյուսիսային այս մարզում կան համայնքներ, որտեղ առաջին դասարան չի ձեւավորվել: Դրանք են՝ Բովաձորի, Սարալանջի, Շիրակամուտի, Խնկոյանի եւ Վահագնաձորի դպրոցները:

Ու չնայած առաջին դասարանցիների թիվն այս տարի այստեղ նվազել է, մարզպետարանի կրթության բաժնից ընդգծեցին, որ աշակերտների ընդհանուր թիվն աճել է: Եթե նախորդ ուսումնական տարում Լոռու մարզում դպրոց է հաճախել 26 հազար 435 աշակերտ, այժմ նրանց թիվը 26 հազար 751 է:

Արագածոտնի մարզում սույն թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ հրամանագրվել է 1 հազար 822 առաջին դասարանցի: Նախորդ տարի այդ թիվը փոքր-ինչ ավելի է եղել: Առաջին դասարան չի ձեւավորվել Դաշտադեմի, Գառնահովիտի եւ Մեծաձոր համայնքների դպրոցներում:

Արարատի մարզում այս տարի առաջին անգամ դպրոց է հաճախել 3 հազար 611 երեխա՝ անցյալ տարվա 3 հազար 776-ի փոխարեն: Առաջին դասարան չկա միայն մեկ՝ Լանջառի համայնքում:

Ամենափոքր մարզում՝ Վայոց ձորում, առաջին դասարանցիների թիվը նույնպես ամենափոքրն է: Նոր ուսումնական տարում առաջին դասարան է հաճախել 663 երեխա: Անցյալ տարի այդ թիվը եղել է 632: Առաջին դասարան չկա միայն Մոզրովում:

Արմավիրի մարզում այս տարի առաջին դասարան է հաճախել 3 հազար 664 երեխա: Մոտավորապես նույն թիվն է եղել նաեւ նախորդ տարի: Ինչպես այս, այնպես էլ անցյալ տարի մարզում առաջին դասարան չունեցող դպրոցներ չեն եղել:

Տավուշի մարզում այս տարի առաջին դասարան է հաճախել 1 հազար 553 երեխա, անցյալ տարի՝ 1 հազար 669: Ամենացածր՝ առաջին դասարան չի բացվել Բարեկամավան եւ Աճարկուտ համայնքներում:

Կոտայքում այս տարի առաջին դասարան է հաճախել 3 հազար 788 երեխա, անցյալ տարի՝ 3 հազար 889ը:  

Տպել
1674 դիտում

Ռուսական կողմում կուտակված 279 բեռնատարներ դեռ սպասում են Լարսի ճանապարհի բացմանը

Սահմանամերձ Ջիլիզայի դպրոցում ընդամենը 12 աշակերտ է սովորում

Երազանք էր, որն իրականացավ. Մխիթարյանի 1-ին հարցազրույցը որպես «Արսենալի» խաղացող

Թուրքիայի պատերազմական գործողությունները չեն սահմանափակվելու միայն սիրիական Աֆրինով

Լեւոն Արոնյանը Հայաստանը կներկայացնի Ջիբրալթարի շախմատային փառատոնում

Հայաստանը 3 օլիմպիական ուղեգիր ունի դահուկասպորտից. ֆեդերացիայում կորոշեն՝ ում ուղարկել

Մխիթարյանը պաշտոնապես «Արսենալի» խաղացող է. (լուսանկարներ)

Բաթումիում տեղի է ունեցել Բաքվի ջարդերի 28-րդ տարելիցին նվիրված միջոցառում

Թեհրանի հարաբերությունները Եվրոպայի հետ զարգանում են՝ անկախ ԱՄՆ-ի դիրքորոշումից. Քասեմի

Թումանյանում ակտիվացել է սողանքը. ԱԻ նախարարությունում առաջարկում են բնակիչներին տարհանել

Խոսում ենք Ս. Սարգսյանի և նրա թիմի կողմից կազմակերպված հանցավոր խմբավորման մասին.Փաշինյան

Հարկադիր ծառայությունում ոմանց պարգեւատրել են, ոմանց՝ խրախուսել ու ամփոփել անցած տարին

Կիեւում հայկական Եկեղեցու ներկայացուցիչները մասնակցել են քրիստոնյաների միասնության աղոթքին

Շուկայում հայտնաբերվել է սուրճ առանց պիտանելիության ժամկետի

«ՄՏՍ Հայաստան» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը կվաճառվեն

«Ուժերի զարթոնք». «ՀԺ»-ն կտպագրի հատվածներ Միխեիլ Սահակաշվիլու ինքնակենսագրականից

Եկեք բիզնեսով զբաղվեք Հայաստանում. վարչապետը՝ շվեյցարացի գործարարներին (լուսանկարներ)

Իտալիայի երիտասարդական հավաքականի մասնագետն աշխատել է «Փյունիկի» հետ

Սերժ Սարգսյանը հանդիպել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ (լուսանկարներ)

Հունվարի 23-ից փետրվարի 4-ը Երևանի կենդանաբանական այգին փակ կլինի այցելուների համար