Դուք լենինիզմից խոսեք, Արդահանի հետ ինչ գործ ունեք. Փաշինյանն ու Գեղամյանը ԱԺ-ում վիճեցին

Աժ-ում կարծիքների փոխանակման ժամանակ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով այն փաստաթղթերին, որով Ռուսաստանն իրավունք է վերապահում ստուգել Հայաստանին տրամադրվող զենքերի նպատակային օգտագործումը, ասաց.

«Տիկնայք ու պարոնայք, շատ պրոֆեսիոնալ ղումարբազներ են լինում, որ գլուխ գովալու ժամանակ ասում են՝ մեկ մեշոկ ցորեն ունենաս ձեռքիցդ հատիկ-հատիկ կտանեմ: Վերջին 25 տարվա ընթացքում նման պայմանագրերով Ռուսաստանը մեր իշխանությունը մեր ձեռքից հատիկ-հատիկ տանում է: Ինչ է նշանակում այս համաձայնագիրը, որ Ռուսաստանը պետք է գա ու վերահսկի, թե մեզ մատակարարված իսկանդերը տեղու՞մ է, թե՞ չէ: Սա մի մեխանիզմ է, որի ժամանակ իսկանդերը օգտագործելիս պետք է մի հատ զանգես, ճշտես, հա կասեն, թե՝ չէ: Մենք մինչեւ հիմա ապացույց չունեցանք, որ նման վերահսկողություն Ռուսաստանն ունի նաեւ Ադրբեջանում: Այստեղ կարծիքներ են հնչում, որ էլ ասելու չէ: Արտաշես Գեղամյանը կոմունիստական կուսակցության եւ ազգային միաբանության անդամ, ասում է՝ Արաքսն անցնենք, մտնենք Մուշ, Արդահան: Պարոն Գեղամյան, դա դաշնակցության խոսքերն է, ինչ գործ ունեք Արդահանի հետ, դուք խոսեք լենինիզմի, մարքսիզմի մասին»,- ասաց պատգամավորը:

Փաշինյանի այս խոսքերից բռնկվեց Արտաշես Գեղամյանը. «Չափդ մի կորցրու», բղավե նա: Փաշինյանն արձագանքեց. «Այ քեզ բան, ես էսքան զահլա չունեմ, րոպես պահեք»:

Տպել
3957 դիտում

Մանվել Բադեյանը հետ է կանչվել. Սարմեն Բաղդասարյանը նշանակվել է Քուվեյթում ՀՀ դեսպան

Գեղամ Ղարիբջանյանը հետ է կանչվել Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպանի պաշտոնից

Իրանը մերժում է հանդիպում անցկացնելու Թրամփի առաջարկը

Ընտրությունը ցույց տվեց, որ հակահեղափոխություն չի լինելու, մնացել է մեկ ճանապարհ՝ հեղաշրջումը. քաղաքագետ

Համաշխարհային ֆուտբոլում էլ է իրավիճակ փոխվել. Մոդրիչը՝ տարվա լավագույն ֆուտբոլիստ

«Կանայք հանուն խաղաղության» գաղափարը տարածվում է. Աննա Հակոբյանը Պետերբուրգում էր

Որդիս չի ենթարկվել բռնության, նա շատ գոհ էր. թուրք սահմանահատի հայրը Հայաստանում է

Սպան ասաց՝ մի հատ թուրք բեր, օտպուսկ կտամ. հետաքննության պահանջով գյումրեցի Ժ. Գալստյանը դիմում է Նիկոլ Փաշինյանին

Դե Բիազին ՀՀ-ում է. կարող է գլխավորել ՀՀ ֆուտբոլի հավաքականը

Կարող ենք արձանագրել, որ վարչապետի ազդեցությունը բացարձակ էր. Դավիթ Խաժակյան

Սոցապում թափուր աշխատատեղերը չեն համալրվում. պատճառը ցածր աշխատավա՞րձն է

Տարեվերջին 113 միկրոավտոբուս շահագործումից պետք է դուրս գա

Զարկ տալով ընտանեկան գինեգործական ավանդույթներին. գյուղնախարարը Էջմիածին քաղաքում էր

Պայթյուն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ում. թթվածնի արտադրամասի օպերատորը մահացել է

Գյուղատնտեսական հարցերի մասին բարձրաձայնում են շահագրգիռ անձիք. հանդիպում է եղել նաև գյուղատնտեսության նախարարի հետ

Ո՞ւր են հոսել Կեչուտի ջրամբարի ջրերը. հաղորդում իրավապահ եւ պետական մարմիններին. ՀԲՃ

Լեւոն Երանոսյանը կասկածյալի կարգավիճակ ունի. նա ապրիլին լուսաձայնային նռնակ կիրառելու իրավասություն չի ունեցել

ԵԱՏՄ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի հաջորդ նիստն անցկացվելու է Հայաստանում. ՊԵԿ

Ծառուկյանը փորձում է վերահսկողություն իրակացնել բոլոր ֆեդերացիաների վրա. Արթուր Գեւորգյան

ԼՂ հիմնախնդրի շուրջ քննարկումներն այլ հարթակներ տեղափոխելու փորձերը վնասում են տարածաշրջանում կայունությանը. ԱԳՆ