Եթե Ադրբեջանը դուրս գա ԵԽ կազմից, մեր կյանքում ոչինչ չի փոխվի. Իլհամ Ալիեւ

05/10/2017 schedule13:18

Եվրոպայի խորհրդի քաղաքականության եւ անվտանգության կոմիտեի կազմում Ադրբեջան ժամանած ԵՄ-ում Գերմանիայի դեսպան Միխայիլ Ֆլյուգերն Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը խնդրել է դիրքորոշում հայտնել Եվրոպայի խորհրդի կազմից Ադրբեջանի դուրս գալու հարցով սկսված նախաձեռնության մասին:

«Մենք կարծում ենք, որ ԵԽ կազմից Ադրբեջանի դուրս գալը կվնասի եւ Ադրբեջանին, եւ ԵԽ-ին: Մենք հույս ունենք, որ դուք կուղղորդեք եւ այս դիրքորոշումը կվերանայվի: Մենք միանշանակ ցանկանում ենք, որ Ադրբեջանը մնա կառույցում»,- ասել է գերմանացի դիվանագետը:

Ալիեւը հայտարարել է, թե նման դիրքորոշում է տարածվել լրատվամիջոցներում, ոչ թե Ադրբեջանի պաշտոնյաների կողմից: «Ադրբեջանում հաշվի են առնում հասարակական կարծիքը եւ, ցավոք սրտի, հասարակական կարծիքն այս պահին Եվրոպայի խորհրդի հարցում դրական չէ: Եվ դա մի քանի պատճառներով է բացատրվում: Առաջին հերթին, երբ մենք կառույցի կազմի մեջ էինք մտնում, ակնկալում էինք, որ այն կաջակցի ԼՂ հակամարտության կարգավորմանը, բայց ԵԽ-ն այս հարցում հաջողություն չունեցավ:

Եվ երկրորդ` ես գլխավորում էի Ադրբեջանի պատվիրակությունը, երբ Ադրբեջանը ԵԽ կազմի մեջ էր մտնում: Այդ ժամանակ խորհրդարանի պատգամավոր էի եւ 2001-2003-ին գլխավորում էի ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակությունը: Այսինքն` սեփական փորձով գիտեմ, թե ինչ է այդ կազմակերպությունը եւ Ադրբեջանի նկատմամբ ինչ վերաբերմունք կա այնտեղ: Ադրբեջանը եւ Հայաստանը նույն օրն են կառույցի անդամ դարձել, բայց Հայաստանի համեմատ մենք բացասական վերաբերմունքի ենք արժանանում:

ԵԽԽՎ լոբբիստական խմբերը մշտապես հովանավորում են Հայաստանին, թեեւ այդ երկրում մշտապես ընտրություններ են կեղծվում, խորհրդարանում քաղաքական գործիչների են սպանում, իսկ ահաբեկչությունը պաշտոնական քաղաքականության մակարդակի է բարձրացվել: Այդ երկիրն օկուպացրել է հարեւանի հողերը եւ ռազմական հանցագործություն է գործել: Իսկ ահա Ադրբեջանը մշտապես հարձակումների է ենթարկվում: Ցավոք սրտի, վերջին շրջանում ԵԽ որոշ ներկայացուցիչներ Ադրբեջանի ուղղությամբ նոր հարձակում են կազմակերպել: Նրանք սպառնում են հեռացնել մեզ կազմակերպությունից եւ պատժամիջոցներ կիրառել: Բնական է, որ մեր պատգամավորները, քաղաքական գործիչները, լրագրողները եւ հասարակ քաղաքացիները ադեկվատ արձագանքում են:

Ես ձեզ անկեղծ եւ ընկերաբար կասեմ, եթե Ադրբեջանը դուրս գա ԵԽ-ից, ոչ ոք դրան ուշադրություն չի դարձնի եւ մեր կյանքում ոչինչ չի փոխվի: Դրանից մենք հարուստ կամ աղքատ չենք դառնա: Ժողովրդավարությունը եւ մարդու իրավունքները եւս ուշադրության կենտրոնում կմնան: Մենք մեր միջազգային պարտավորությունները կատարում ենք ոչ նրա համար, որ դուր գանք ԵԽ գլխավոր քարտուղարին, որը գխավորում է Ադրբեջանի դեմ անհիմն հարձակումները: Մենք դա անում ենք մեր երկրի զարգացման համար»,- ասել է Ալիեւը:

Ավելի վաղ՝ Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Էլման Նասիրովը հայտարարել էր, թե Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի Թյորբորն Յագլանդի քաղաքականությունը կարող է հանգեցնել այդ կառույցի հետ Ադրբեջանի հարաբերությունների վատթարացմանը: 

ԵԽ գլխավոր քարտուղարն էլ հայտարարել էր, որ վերջին օրերին Ադրբեջանում Եվրոպայի խորհրդի դեմ զանգվածային եւ լավ կազմակերպված արշավ է սկսվել՝ նաեւ իր վրա հարձակումներով: Յագլանդն ընդգծել է, որ նախկինում երբեք ԵԽ ընտրված գլխավոր քարտուղարի դեմ նման հարձակումներ չեն եղել անդամ երկրների կողմից:

Տպել
2137 դիտում

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին

«Դինամո»-ում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյել է ֆեդերացիայի նախագահին, ապա՝ ծեծի ենթարկել

Հայաստանն ու Չինաստանը համագործակցում են միջազգային հարթակներում. Հակոբ Արշակյան

Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով

16-ամյա տղան դանակահարել է 43-ամյա ոչ սթափ տղամարդուն. ձերբակալելիս պատանու մոտ թմրամիջոց է հայտնաբերվել

Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու

ԼՂ-ում տեղակայված ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնն ավարտում է իր գործունեությունը

ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային բաժինը նոր ղեկավար ունի

Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական