Գեղամյանի խուլիգանական պահվածքի հարցով ԵԼՔ-ը կդիմի էթիկայի հանձնաժողով

05/10/2017 schedule13:28

Ազգային Ժողովում հոկտեմբերի 5-ին «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի ու ՀՀԿ խմբակցության անդամ Արտաշես Գեղամյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի մասին հայտարարություն արեց Նիկոլ Փաշինյանը։ «Ելք» խմբակցության ղեկավարը նշեց, որ ԱԺ միջանցքում ՀՀԿ խմբակցության անդամ Արտաշես Գեղամյանը, խուլիգանի նման, բռունցնքերով հարձակվել է իր վրա, եւ հետաքրքիրն այն է, որ նա հիմա մամուլում հերքում է․

«Ես ուզում եմ ասել, որ եղել են վկաներ՝ ե՛ւ ԱԺ պատգամավոր, ե՛ւ լրագրող, ե՛ւ ԱԺ անվտանգության աշխատակիցներ։ Ասածս այն է, որ մենք պարզաբանում ենք պահանջում տեղի ունեցածի կապակցությամբ ԱԺ ՀՀԿ խմբակցությունից եւ պետք է շատ հստակ պարզաբանվի, թե այս խուլիգանական արարաքն ինչ կապ ունի ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի ոչ հեռավոր անցյալում արած այն մտքի հետ, թե ձեր պադյեզդները զգույշ մտեք, կարող է ինչ-որ բաներ տեղի ունենան։ Սա շատ լուրջ հարց է, եւ մենք պետք է մինչեւ վերջ հետամուտ լինենք, որպեսզի հետեւությունները անենք մեր այստեղ աշխատելու հետագա ոճի վերաբերյալ»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանի այս հայատարարությանն արձագանքեց նիստը վարող, ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը եւ նշեց, թե՝ իսկապես բոլորն իրենց մտահոգություններն են հայտնում ցավալի դեպքի կապակցությամբ։

«Եվ իհարկե, անպայման բոլորիս պարտքն է, որ լինեն եւ պարզաբանումներ, եւ գնահատականներ, որպեսզի Ազգային Ժողովում պառլամենտարիզմի ոգուն հարիր գործընթացներ գնան»,- հայտարարեց Միքայել Մելքումյանը։

Այդ պահին ամբիոնից ելույթ ունեցող Արմեն Աշոտյանը նշեց, թե ինքը տեղյակ չէ միջադեպից, քանի որ քիչ առաջա եվրոպական պատվիրակությանն էին ընդունում։

«Բոլոր դեպքերում դատապարտելի է քաղաքական մշակույթում ցանկացած միջանձնային հարաբերությունները ոչ քաղաքական գործիքակազմով լուծելու փորձ։ Ինձ վերաբերում է, թե ինչ է եղել իրականում ու ոնց, կարծում եմ, որ դեռ ժամանակ կլինի, ու թե՛ դուք, թե՛ պարոն Գեղամյանը, թե՛ ձեր խմբակցությունը, թե՛ մեր խմբակցությունն այդ հարցին կանդրադառնանք։ Վերադառնալով սնդիկի թեմային, քաղաքական միջավայրում որոշակի էկոլոգիական խնդիրներ կան, որոնք միասին պետք է լուծենք»,- նշեց Արմեն Աշոտյանը։

Ելույթ ունեցավ նաեւ «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը, որը նշելով, որ իրավիճակը դառնում է վտանգավոր ու նման երեւույթն անթույլատրելի է, շեշտեց՝ «Երբ որ դեմքի մտահոգ արտահայտությամբ խոսում ենք, որ Գարո Փայլանին ծեծի են ենթարկում թուրքական պառլամենտում, ուրեմն մենք պետք է ամեն ինչ անենք՝ չնմանվելու։ Եւ այս իմաստով ես ակնկալում եմ, գոնե դատապարտող հայտարարություններ հանրապետական խմբակցությունից։

Արմեն Աշոտյանը «Ելք»-ի պատգամավորներին խնդրեց չշտապել ու այսքան շուտ հետեւություններ չանել։

«Պրոյեկտում եք, գնահատականներ եք տալիս, ֆրակցիային եք կպնում, մեր գործընկերներին եք կպնում, կուսակցությանն եք կպնում։ Մի շտապեք, հարգարժան Ելքի գործընկերներ, մի շտապեք գնահատականներ տալուց, ես հավատացնում եմ, որ գնահատականներ կլինեն խնդրի մեջ խորամուխ լինելուց հետո, եւ այդ գնահատականներն այդքան արագ չեն լինի, պետք է հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել»,- ասաց Աշոտյանը։

Այնուհետեւ «Ելք» խմբակցության ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը հայտարարեց, որ «Ելք» խմբակցությունը այս հարցը քննելու համար էթիկայի հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ հանդես կգա ու հույս հայտնեց, որ այդ նախաձեռնությունը չի արժանանա իրենց խմբակցության մյուս նախաձեռնությունների ճակատագրին։

Վերջում Արմեն Աշոտյանը առաջարկեց՝ «իջեցրեք հռետորաբանության աստիճանը՝ գրադուսն իջեցնենք, որովհետեւ այդուհանդերձ, որովհետեւ եթե անգամ միջադեպը եղել է, դա հարիր չէ ու բնորոշ չե այս խորհրդարանական ոչ էլ նախորդ խորհրդարանական ձեւաչափին»։

Տպել
3957 դիտում

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները