Վենդետա՝ հայկական ձեւով. հարձակվե՞լ են, թե չեն հարձակվել Հակոբ Հակոբյանի տան վրա

05/10/2017 schedule16:20

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի հոկտեմբերի 5-ի համարում

Անցած շաբաթվանից հայ քաղաքական դաշտը զբաղված է «Օրինաց երկրի» եւ «Ժողպատգամավոր» խմբի անդամ Հակոբ Հակոբյանի միջեւ սկիզբ առած քաղաքական վենդետայի քննարկմամբ: Եւ քանի որ ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանի հասցեին Հակոբ Հակոբյանի հնչեցրած մեղադրանքը վերաբերում էր խիստ զգայուն եւ խոցելի ոլորտի (Հակոբյանը Շահգելդյանին արվամոլ էր անվանել-խմբ.), շատերն էին կանխատեսում, որ սույն միջադեպը լրագրողների ներկայությամբ արված փոխադարձ մեղադրանքներով չի ավարտվելու:

Ինչպես դեռ հինգշաբթի օրը, խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, զգուշացրել էր Մհեր Շահգելդյանը, այս հարցն այլեւս տեղափոխվել է տղամարդկային խոսակցության հարթություն եւ հենց այդ դաշտում էլ պետք է լուծվի: Իսկ արդեն շաբաթ առավոտյան Հակոբ Հակոբյանը մեզ տեղեկացրեց, որ ուրբաթ օրը, գիշերը ժամը երկուսի սահմաններում, զինված հարձակում է տեղի ունեցել Զվարթնոց գյուղում գտնվող իր տան վրա: Տեղի ունեցած միջադեպը Էջմիածնից ընտրված պատգամավորը մեզ ներկայացրեց հետեւյալ կերպ.

«Գիշերը ժամը երկուսի սահմաններում էր, որ մեր տան բակից լսվեցին ավտոմատի կրակահերթեր:  Կիսամերկ թռա տեղից, նայեցի պատուհանից ու նկատեցի, որ առանց պետհամարանիշների մի քանի մեքենա կանգնած է մեր տան բակում, ու մեքենաների միջից ավտոմատով կրակում են: Անմիջապես վերցրեցի իմ անձնական «Վինչեստր» տեսակի զենքս ու թռա դուրս: Մի պահ դարան մտա տան դարպասի մոտ՝ մտածելով, որ եթե գլուխս դուրս հանեմ՝ ուղիղ վրաս կկրակեն եւ ինքս էլ դարպասի արանքից սկսեցի կրակահերթ արձակել: Իմ կրակելուց հետո անհայտ անձինք նստեցին իրենց մեքենաներն ու փախան»:

Ըստ պատգամավորի՝ մինչեւ իր տան վրա գիշերային այդ հարձակումը, առանց պետհամարանիշի երկու սպիտակ «Նիվա», մեկ «09» եւ մեկ սեւ գույնի «24-10» ավտոմեքենաներով անձինք, դեռ ժամը 21-ից սկսած, ցուցադրաբար շրջել են իր տան փողոցով, այնուհետեւ կեսգիշերին մոտ ինչ-որ մարդիկ մտել են իրեն պատկանող «Զվարթնոց» ռեստորան, ու նրանցից մեկը, հարվածելով իր աշխատողին, պահանջել է ցույց տալ պատգամավորի տան տեղը: Ըստ Հակոբ Հակոբյանի՝ իր ռեստորանում է աշխատում նաեւ մի երիտասարդ մատուցող, որը «Զվարթնոց» ներխուժողների մեջ ճանաչել է Երեւանի «Ուրարտու» ռեստորանի տնօրենին, որի ռեստորանում ժամանակին աշխատել է:

«Այդ երիտասարդն ասաց, որ ներխուժողների մեջ էր նաեւ իր նախկին ղեկավարը, ու հենց այդ ջահելը, երբ արդեն  դեպքի վայր էին ժամանել մարզի դատախազն ու մարզի ոստիկանության  վարչության պետը, մեզ տարավ եւ ցույց տվեց «Ուրարտուի» սեփականատիրոջ տունը: Դատախազն ու վարչության պետը ինձ խնդրեցին ներս չմտնել, իրենք մտան այդ անձի տուն, նրան հրավիրեցին դատախազություն, եւ ըստ իմ ունեցած տեղեկության՝ այդ անձնավորությունն արդեն իսկ ցուցմունք է տվել եւ նշել, որ իրենց հետ է եղել նաեւ պատգամավոր Մհեր Շահգելդյանը: Ինձ նաեւ ասվել է, որ հարցաքննվել է նաեւ Մհեր Շահգելդյանը, որը եւս հաստատել է, որ ինքը նույնպես եղել է դեպքի վայրում, եւ կրակողներից մեկն էլ ինքն է եղել»,- ասում է Հակոբ Հակոբյանը:

Երեկ առավոտյան մենք դարձյալ զրուցեցինք Հակոբ Հակոբյանի հետ, որը հայտարարեց հետեւյալը. «Այս հարցը այլեւս դարձել է լուրջ քաղաքական հարց, եւ ես կարծում եմ, որ երկրի իշխանությունները լուրջ հետեւություն պետք է անեն. մի քաղաքական ուժ, որն իրեն օրինաց երկիր կառուցող է հռչակում եւ ավտոմատներով հարձակվում է ընտանիքի վրա, սա, կարծում եմ, պետք է մտահոգի երկրի իշխանություններին: Իսկ վտանգը, որ կարող է ողջ ընտանիքս վերացնեն, այնքան մեծ էր, որ 18-ամյա տղաս, զգալով, որ ողբերգություն կարող է տեղի ունենալ, տարել եւ փոքր տղայիս թաքցրել է, որպեսզի, եթե մեզ բոլորիս սպանեն, գոնե մեր ցեղը շարունակող լինի: Ես դեռ կսպասեմ քննչական մարմինների գործողություններին, բայց արդեն իսկ պաշտոնապես հայտարարում եմ՝ քանի որ հարձակվել են իմ տան վրա, ես գործ եմ ունենալու անձամբ «Օրինաց երկրի» գլավարի հետ. նա  իր արյամբ է պատասխան տալու: Ես նրա արյունը հանելու եւ քսելու եմ իր սեփական ճակատին»:

Ինչեւէ, շաբաթ օրն արդեն տեսակետներ էին հնչում, թե  «Ժողպատգամավոր» խմբի անդամ Հակոբ Հակոբյանն ինքն է կազմակերպել իր տան վրա այդ հարձակումը, որպեսզի «Օրինաց երկիր» կուսակցությանը «պադստավկա» անի: «Դե, եթե ես այնքան հզոր եմ, որ կարողացել եմ «Օրինաց երկրի» փոխնախագահ Մհեր Շահգելդյանին նստեցնել մեքենայի մեջ եւ ստիպել, որ նա մասնակցի իմ կազմակերպած ավանտյուրային, ուրեմն՝ այդ կուսակցությունը պետք է հրապարակավ ընդունի, որ ես եմ «Օրինաց երկրի» նախագահը: Այդ դեպքում ես էլ կընդունեմ, որ ես եմ կազմակերպել այդ հարձակումը»,- ասում է Հակոբ Հակոբյանը:

Տեղի ունեցածի իր մեկնաբանությունն ունի «Օրինաց երկրի» փոխնախագահ Մհեր Շահգելդյանը, որի ներկայացրածը տրամագծորեն տարբերվում է այն պատմությունից, ինչը մեզ ներկայացրել էր Հակոբ Հակոբյանը: «Որեւէ հարձակում Հակոբյանի տան վրա, ավտոմատային որեւէ կրակոց նրա տան վրա չի եղել. այդ ամենը պարզապես հերյուրանք է»-, ասում է Մհեր Շահգելդյանը՝ հերքելով, որ ինքը կանչվել է հարցաքննության եւ ցուցմունք տվել: Այլ բան Մհեր Շահգելդյանը հրաժարվեց ասել: Մինչդեռ, «Օրինաց երկրին» մերձ մեր աղբյուրների պնդմամբ, ուրբաթ երեկոյան իրենք մի քանի հոգով, որոնց մեջ եղել է նաեւ Մհեր Շահգելդյանը, իսկապես գնացել են Հակոբ Հակոբյանին պատկանող «Զվարթնոց» հյուրանոցա-ռեստորանային համալիր՝ վերջինիս հետ զրուցելու նպատակով: Սակայն, նրան այնտեղ չգտնելով, վերադարձել են Երեւան:

Իսկ ի՞նչ են ասում ՀՀ գլխավոր դատախազությունում. ըստ գլխավոր դատախազության  հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գուրգեն Ամբարյանի՝ հենց ուրբաթ գիշեր, Հակոբ Հակոբյանի բողոքի հիման վրա, Արագածոտնի մարզի դատախազությունում Քր.օրի 258 հոդվածի 4-րդ մասի, այն է՝ խուլիգանության հատկանիշներով, քրեական գործ է հարուցվել, իսկ արդեն շաբաթ օրը գործը տեղափոխվել է գլխավոր դատախազության վարույթ: Գուրգեն Ամբարյանը, նախաքննության շահերից ելնելով, հրաժարվեց ասել, թե ովքեր են հարցաքննվել: Նշեց միայն, որ  ձերբակալվածներ այս պահին չկան:  Այսպիսով, հայաստանյան քաղաքական դաշտը, քաղաքական գործընթացների իսպառ բացակայության պատճառով, ներսուզվել է անձնական բազարների եւ ռազբորկաների ոլորտ: Եւ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ թե՛ Հակոբ Հակոբյանը, թե՛ Արթուր Բաղդասարյանը հայտարարել են, որ իրենց պատիվը պահելու համար գնալու են մինչեւ վերջ, դրան գումարելով նաեւ այն, որ որոշ ուժեր եւ անհատներ կողքից պարբերաբար «յուղ» են լցնելու այս պատմության վրա, կարելի է վստահաբար ասել, որ ուրբաթ օրը տեղի ունեցածը սկիզբ առած վենդետայի միայն առաջին սերիան էր:

Նշենք նաեւ, որ  վերը նկարագրված զարգացումները տեղի են ունեցել «Օրինաց երկրի» եւ «Ժողպատգամավոր» խմբի ուրբաթ օրը սկսված բանակցություններից հետո: Մեր տեղեկություններով՝ Հակոբ Հակոբյանը այդ օրը համաձայնած է եղել հերքել Մհեր Շահգելդյանի մասին իր արած հայտարարությունները, եթե ՕԵԿ-ն էլ իր հերթին հրաժարվի Հակոբ Հակոբյանի հետ առնչվող քրեական գործերի մասին հայտարարությունից:

Հ.Գ. Երեկ մենք զրուցեցինք նաեւ «Ուրարտու» ռեստորանի սեփականատեր Աշոտ Երիցյանի հետ, որը, ըստ պատգամավոր Հակոբ Հակոբյանի, իր տան վրա հարձակվողներից մեկն է եղել: Աշոտ Երիցյանը մեզ հետ զրույցում ասաց հետեւյալը. «Ես իսկապես ուրբաթ երեկոյան գնացել եմ «Զվարթնոց» համալիր՝ Հակոբ Հակոբյանին տեսնելու եւ նրա հետ զրուցելու համար: Չգտնելով նրան՝ վերադարձել եմ քաղաք: Հակոբյանի ստահոդ տեղեկությունները, իբր՝ ավտոմատային կրակահերթերի եւ իր տան վրա հարձակման մասին, ստոր հերյուրանքներ են: Նման բան չի եղել: Փոխարենը, ինձ պարզապես ապշեցրեց մի հանգամանք. երբ տվյալ օրը լուսադեմին Էջմիածնի ոստիկանության բաժնի 15 աշխատակիցներ ներխուժեցին մեր տուն եւ ինձ բերման ենթարկեցին Էջմիածնի ոստիկանության բաժին, ես ականատես եղա ապշեցուցիչ մի տեսարանի, թե ինչպես էր Հակոբ Հակոբյանը ոստիկանության աշխատակիցներին կին եւ մայր հայհոյում, նրանց հրահանգներ տալիս, ու որեւէ մեկը նրա հայհոյանքներին չէր համարձակվում պատասխանել: Ու ցավալին այն է, որ այսօր ահա նման մարդիկ են երկրի քաղաքական դեմքը ներկայացնում»,- ասում է «Ուրարտու» ռեստորանի սեփականատեր Աշոտ Երիցյանը: Ի դեպ, վերջինս հրաժարվեց ասել, թե իր հետ «Զվարթնոց» օբյեկտ է՛լ ով է գնացել:

Նաիրա Զոհրաբյան

Տպել
2157 դիտում

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

2-6 ժամ լույս չի լինի Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել