Եկեք զարգանանք արագ. Օսկանյանով տեղափոխենք մեր բեռները

05/10/2017 schedule16:25

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի հոկտեմբերի 5-ի համարում

Ռուս-վրացական սահմանի Վերին Լարս սահմանակետում իրավիճակը, բժշկական լեզվով ասած, կայուն ծանր է: Արդեն ուղիղ մեկ ամիս Հայաստանը եւ Ռուսաստանը կապող այս միակ գործող ավտոմոբիլային ճանապարհը իսպառ փակ է: Տարբեր տեղեկություններով՝ այնտեղ կուտակվել է 850-ից մինչեւ 1200 ավտոմեքենա: Մեքենաների կոնկրետ թվի մասին ավելի հստակ վիճակագրությունը բացակայում է: Ըստ ՌԴ-ում գործունեություն ծավալած տարբեր ընկերությունների հայտնած տեղեկությունների՝ սահմանին կանգնած են մոտ 350 բեռնատարներ, որոնցից 250-ը՝ բեռնված, իսկ 100-ը՝ դատարկ: Ավելի քան 510-ը «Արմենիա-Լադա» ընկերության կողմից գնված ՌԴ արտադրության բոլորովին նոր մեքենաներ են, որոնք ներկրվելու էին Հայաստան՝ վաճառքի նպատակով:

Մասնավոր մեքենաների թիվը որեւէ կերպ հաշվառել հնարավոր չէ, քանի որ դրանց տերերը սահմանի բացման հույսով արդեն մեկ ամիս դեգերում են Հյուսիսային Կովկասի քաղաքներով ու գյուղերով: Վիճակն իրոք ծանր է: Սահմանի անսպասելի փակումը դժվար կացության մեջ է դրել այն մարդկանց, ովքեր սեպտեմբերի սկզբին նախընտրել են Ռուսաստանից Հայաստան գալ ավտոբուսներով: Երկու երկրների միջեւ ուղեւորափոխադրումներ իրականացնող ընկերություններից ստացած տեղեկությունների համաձայն՝ այդ ուղեւորների մի մասը Հայաստան է եկել ինքնաթիռով, մի մասը որոշել է հետաձգել Հայաստան գալը, իսկ մի մասն էլ՝ ներկայումս Հյուսիսային Կովկասում է: Այս վերջին խմբի վիճակը առավել ծանր է: Խնդիրն այն է, որ ավտոբուսի տոմսը մի քանի անգամ էժան է ինքնաթիռի տոմսից, եւ մարդիկ դիմում են ավտոբուսային տարբերակին՝ փող չունենալու կամ եղած գումարը խնայելու նպատակով:

Թե վերջիններս ինչպես են իրենց գոյությունը քարշ տալիս այս օրերին Հյուսիսային Կովկասում, կարելի է միայն մոտավոր պատկերացնել: Որքան է նրանց թիվը՝ կրկին որեւէ հստակ տեղեկություն չկա: Ուղեորափոխադրումներ իրականացնող ընկերությունները, բնականաբար, վերադարձնում են բոլոր այն ուղեւորների տոմսերի գումարները, որոնց ուղեւորությունը խափանվել է, ու դրանով իսկ կրում են իրենց շրջանառության մասշտաբներով  հսկայական վնասներ: Ինչ վերաբերում է գործարարներին, ապա վերջիններիս շրջանում դժգոհությունը հետզհետե խորանում է, իսկ իրավիճակի անորոշությունը պարզապես նյարդայնացնում է: ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովի՝ անցած շաբաթ Երեւանում արած հայտարարությունը, թե ինքը վստահ է, որ ՀՀ ղեկավարությունը ընբռնումով է վերաբերվում սահմանի փակմանը, գործարարների համոզմամբ՝ ընդամենը ակնարկ է, որ սահմանը մոտ ժամանակներս չի բացվելու:

Իսկ շաբաթ օրը Քոչարյանի եւ Պուտինի հեռախոսազրույցի մասին տեղեկությունը, որը տարածել են ռուսական լրատվական գործակալությունները, ավելի է խորացրել այդ կասկածները:  Խնդիրն այն է, որ այդ տեղեկության մեջ ակնարկ անգամ չկա այն մասին, որ գոնե մոտավոր համաձայնություն է ձեռք բերվել Վերին Լարսի սահմանակետի բացման շուրջ: Սա եւս գործարարներին հուշել է, որ այդ սահմանի բացումը մոտալուտ օրերի, շաբաթների եւ նույնիսկ ամիսների գործ չէ: Եւ վերջիններս արդեն աշխատում են բեռնափոխադրման նոր ուղիներ մշակելու վրա: Ըստ Հայաստանի միջազգային բեռնափոխադրողների միության քարտուղար Հերբերտ Համբարձումյանի՝ ընտրությունը մեծ չէ:  Խոսքը  երկու ուղիների մասին է՝ Հայաստան - Վրաստան - Սեւ ծով - Ուկրաինա - Ռուսաստան եւ Հայաստան - Իրան - Կասպից ծով - Ռուսաստան:

Առաջին տարբերակին մենք արդեն անդրադարձել ենք եւ նշել, որ այդ տարբերակով բեռնափոխադրման գինը 40-50 տոկոսով ավելի թանկ է, քան Վերին Լարսով բեռների տեղափոխումը: Պարոն Համբարձումյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ արդեն մի քանի բեռնատարներ դեպի Ռուսաստան են ուղեւորվում նշված երկրորդ ճանապարհով՝ Իրանով: Բեռնատարները, Մեղրիում հատելով հայ-իրանական սահմանը, ուղեւորվում են դեպի Կասպից ծովի հարավում գտնվող Հենզելի նավահանգիստը, այնուհետեւ լաստանավով կտրելով ամբողջ Կասպից ծովը հարավից հյուսիս՝ հասնում են ռուսական Աստրախան նավահանգիստ: Այս ճանապարհը նույնպես թանկ է, բացի դրանից՝ մեկ ամսվա ընթացքում ընդամենը երեք անգամ է լաստանավը ծով դուրս գալիս:

Մի խոսքով, Հայաստանը Վերին Լարսին համարժեք այլընտրանք ըստ էության չունի, եւ ռուս-վրացական սահմանի փակումը հայկական բեռների առաջ, փաստորեն, ավտոմոբիլային շրջափակման մեջ է դրել Հայաստանը: Ընդամենը նշենք, որ Հայաստանի եւ Ռուսաստանի ապրանքաշրջանառությունը տարեկան կազմում է ավելի քան մեկ միլիոն տոննա: Այդ ծավալի մի զգալի մասը իրականացվում է բեռնատարներով: Եթե հաշվի առնենք, որ Ռուսաստանը Հայաստանի արտաքին առեւտրային ամենախոշոր գործընկերն է, ապա պարզ կդառնա թե ինչ է նշանակում Վերին Լարսով անցնող ճանապարհի փակումը Հայաստանի համար:

Հայկ Գեւորգյան

Տպել
1940 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում