Բռունցքներով հարցեր լուծելը չեմ ընդունում. Շարմազանովը հանդիպել է Փաշինյանին եւ Գեղամյանին

ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը քիչ առաջ «Ելք» խմբակցությունում հանդիպել է խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հետ, իսկ ՀՀԿ խմբակցությունում՝ Արտաշես Գեղամյանի: Շարմազանովն անդրադառնալով Փաշինյանի եւ Գեղամյանի վիճաբանությանը՝ նշեց.

«Ցանկացած ոչ կոռեկտ պահվածք խորհրդարանում՝ դահլիճից ներս կամ դուրս անընդունելի եմ համարում: Անկախ նրանից ընդդիմադիր են, թե իշխանական չեմ ընդունում բռունցքներով հարցեր լուծելը, անձնական վիրավորանք հնչեցնելը»,- ասաց Շարմազանովը եւ հրաժարվեց մեկնաբանել, թե Փաշինյանի եւ Գեղամյանի հետ ինչ հարցեր են քննարկել:

Հարցին, թե Նիկոլ Փաշինյանի եւ Արտաշես Գեղամյանի միջեւ տեղի ունեցած միջադեպին ականատեսներ են եղել եւ տեսել են, թե ինչպես է Գեղամյանը հարվածում Փաշինյանին, Շարմազանովն ասաց.

«Ես չգիտեմ կռվել են, թե՝ ոչ: Երկու հասուն մարդիկ զրուցել են: Ես դատավոր չեմ եւ չեմ պատրաստվում հրապարակել այն ինչը խոսել եմ պարոն Փաշինյանի եւ պարոն Գեղամյանի հետ: Յուրաքանչյուր խմբակցություն իրավունք ունի դիմելու էթիկայի հանձնաժողով ստեղծելուն: Դա իրենց իրավունքն է, չեմ մեկնաբանում»,- նշեց Շարմազանովը, երբ տեղեկացավ, որ «Ելքը» պատրաստվում է այս միջադեպով դիմելու են էթիկայի հանձնաժողով ստեղծելուն:

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը չի ընդունում լրագրողների այն դիտարկումը, թե սկանդալների կենտրոնում միշտ ՀՀԿ պատգամավորներն են: Վերջինս նշեց, որ որոշ դրվագներ չի կարելի վերագրել բոլորին:

Տպել
4125 դիտում

Նիդերլանդներից ուղարկված ծրարի մեջ թմրանյութի նմանվող զանգված է հայտնաբերվել

Օրբելյանին պաշտոնից ազատելու լուրը Մակունցը չի մեկնաբանում, Օրբելյանը ասուլիսով հանդես կգա

Գուցե անցած խաղում մրցակիցը մեզ թերագնահատեց. Աշոտ Բարսեղյան

Թեղուտ ու Հաղարծին գյուղերի բնակիչները հարձակվել են անտառը հսկող բնապահպանների խմբի վրա

Վարչապետը միջազգային փորձագետների հետ քննարկել է արդարադատության բարեփոխումների հարցեր

Յուրի Խաչատուրովը որպես կարիքավոր ՊՆ-ից երկու բնակարան է ստացել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիա-Արցախ բարեկամական խմբի նախագահին

24-ամյա «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ»-ը ձեռք է բերել ավելի քան 130 հազար հավատարիմ հաճախորդ

Կկառուցվի տարածաշրջանի ամենախոշոր պղնձաձուլարաններից մեկը. ծրագիրը կառավարությունում է

Պարգեւատրվել են անտառային հրդեհների մարման աշխատանքներին ակտիվ մասնակցած փրկարարները

39-ամյա տղամարդու կողմից կատարվել են սեքսուալ գործողություններ՝ 13-ամյա երեխայի նկատմամբ

Արմեն Սարգսյանի հրամանագրերով մարզերի դատարանների նախագահներ են նշանակվել

Ինչպես է հանգուցալուծվելու Մայր աթոռի շուրջ ստեղծված սկանդալը. զիջումների չեն գնում

Մեր զորքի մարտունակությունը գաղտնիություն է պարունակում, հրապարակման ենթակա չէ. Հակոբյան

Միրզոյանի գրասենյակի նախկին ղեկավարի ոտքը կառավարությունից կտրել չի լինում. ինչ է անում

ՌԴ-ում կան բազմաթիվ հայազգի երիտասարդներ, որոնք պատրաստ են լինել ՀՀ կառավարության կողքին

Ալիկ Սարգսյանի հաղորդման հիման վրա քրգործ է հարուցվել. նրանից 60.000 դոլար են պահանջել

Վերականգնվել է 6.7 մլն դրամ. հայտնաբերվել են չարաշահումներ տրանսպորտի տեխզննման հարցում

Ռուս պրանկերները Փաշինյանի անունից խոսել են Յունկերի հետ եւ հրավիրել նրան Երեւան

Ինչ էր կատարվում կուլիսներում ֆուտբոլի ԱԱ 2018-ի եզրափակչից րոպեներ առաջ (լուսանկարներ)