Հայտնի են տարվա լավագույն մանկավարժների անուննեը. նրանք ավտոմեքենա եւ համակարգիչ ստացան

Այսօր տարվա լավագույն դաստիարակ է հռչակվել Արարատի մարզի Արարատ քաղաքի համար 1 մանկապարտեզի դաստիարակ Գոհար Խուրշուդյանը: Տարվա լավագույն ուսուցիչ ճանաչվել է Շիրակի մարզի Գյումրու համար 20 հիմնական դպրոցի անգլերենի ուսուցչուհի Օհաննա Ավետիսյանը:

Տարվա լավագույն տնօրենի տիտղոսին արժանացավ Սյունիքի մարզի Եղեգ համայնքի միջնակարգ դպրոցի տնօրեն Մերի Գանդալյանը:

«Տարվա լավագույն դաստիարակ», «Տարվա լավագույն ուսուցիչ» եւ «Տարվա լավագույն տնօրեն» անվանակարգերում հաղթողների անունները հայտարարեց ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը՝ Երեւանի Առնո Բաբաջանյան համերգասրահում` Ուսուցչի օրվան նվիրված միջոցառման ժամանակ:

Վարչապետի որոշմամբ, «Լավագույն դաստիարակին» ու «Լավագույն ուսուցին» շնորհվեց ավտոմեքենա՝ «Կիա Ռիո» մակնիշի: Լավագույն տնօրենն արժանացավ համակարգչի:

Դաստիարակչուհին ասաց, որ անակնկալի է եկել եւ դեռեւս պատկերացում չունի՝ ինչպես է վարվելու նվերի հետ: Ուսուցչուհին ավտոմեքենա վարել գիտի, ու թերեւս, ինքն էլ կվարի այն: Իսկ տնօրենը նշեց, որ համակարգչի տեսքով մրցանակը նվիրելու է դպրոցին:  

Վերջին շրջանում Ուսուցչի օրվան նվիրված միջոցառումները սկսել են կազմակերպվել բավական համեստ: Նախկինում այն անցկացվում էր Օպերային թատրոնում՝ շատ ավելի շքեղ ու գունագեղ, ներկա էր լինում նաեւ վարչապետը: Այս տարի, ինչպես նշեցինք, միջոցառումն իրականացվեց Առնո Բաբաջանյան համերգասրահում:  

«Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն» եւ «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթների հանրապետական փուլին մասնակցել է 35 մանկավարժ`Հայաստանի բոլոր մարզերից եւ Երեւանից: 

Վաստակաշատ մանկավարժներին նաեւ շնորհվեցին ՀՀ վարչապետի «Հուշամեդալ» եւ շնորհակալագրեր:

Ի դեպ, երբ վարչապետի կողմից պատվի արժանացավ նաեւ Արագածոտնի մարզը ներկայացնող դաստիարակ Մարինե Մկրտչյանը, դահլիճում իրարանցում սկսվեց, թե նա մրցույթին չի մասնակցել, բայց ահա պարգեւատրվում է:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը մեր հարցին պատասխանելով՝ պարզաբանեց, որ վարչապետի շնորհակալագիր ու մեդալ ստացողները չեն լինում նախարարության մրցույթի մասնակիցները: Նրանց ընտրում է կառավարությունը:

Լուսանկարում՝ ձախից աջ՝ տարվա լավագույն ուսուցիչը, տնօրենը եւ դաստիարակը:

Տպել
12439 դիտում

Չեմ կարող բառեր գտնել զգացմուքներս նկարագրելու համար. Ժիրուի մեկնաբանությունը ՀԺ-ին

Հաղթեցինք ուժեղ թիմի. Պոգբան ֆուտբոլի ԱԱ եզրափակչի մասին

Կարող ենք գլուխներս բարձր հեռանալ. Մոդրիչը ֆուտբոլի ԱԱ 2018-ի եզրափակչում պարտվելու մասին

Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի ատենապետը շնորհավորել է Էրդողանին, ապա դիմել նրան

Դիլիջանում կայացել է Դիմակայունության մարզային ֆորումը

Համաշխարհային բանկը պատրաստ է աջակցել ՀՀ կառավարության ծրագրերի իրականացմանը

Այժմ գնդակը Ձեր դաշտում է. Պուտինը Թրամփին

Կարպիս Փաշոյանը վաղն առավոտյան ազատման դիմում կներկայացնի

Ոստիկանության պետը հերթական սպայական կոչումներն է հանձնել մի խումբ ոստիկանների (տեսանյութ)

Ամբողջովին ստի եւ կեղծիքների վրա հիմնված հայտարարություն. ՀՖՖ-ն պատասխանում է «Փյունիկ»-ին

Դասընթացներ՝ ՔԿ զինվորական քննիչների համար. ՔԿ նախագահն ընդունել է ԱՄՆ-ի փորձագետներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցել է Վրաց Ուղղափառ Եկեղեցու պետին

Հայ զինծառայողները կմասնակցեն «Միջազգային բանակային խաղեր-2018» մրցումներին

Կարենի Ադրբեջանում հայտնվելը հանելուկային է, դաշտը ականապատված է. բարեկամը մանրամասնում է

Հայ-ռուսական բիզնես շրջանակների միջև փոխգործակցության հանձնաժողովի ստեղծումը կարևորվում է

Շնորհավորական ուղերձ՝  ՀՀ լեռնամետաղագործական ճյուղի աշխատակիցներին

Ա. Սարգսյանն ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենին

Ինչպես է գործելու «Հայաստան» համահայկական հիմնադրամը. քննարկել են վարչապետն ու նոր տնօրենը

Երկիրը փոխվել է, նայենք Փաշինյանն ինչ բդի էնե. ավերածություններ Նահապետավանում

Գործել է բժիշկ-զինկոմ կոռուպցիոն սխեմա. 14000 դոլարով ազատել են ծառայությունից (տեսանյութ)