ՀՀԿ-ն, Գեղամյանի ջանքերով, կրակն ընկավ

06/10/2017 schedule10:40

Երեկ՝ հոկտեմբերի 5-ին, հերթական անախորժ միջադեպը տեղի ունեցավ ԱԺ-ում. ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյան ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարեց ու հայտնեց, որ ԱԺ միջանցքում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը բռունցքներով հարձակվել է իր վրա: Փաշինյանը դրանից րոպեներ առաջ ԱԺ ամբիոնում իր ելույթի ժամանակ անդրադարձել էլ նաեւ Արտաշես Գեղամյանին։ Ճիշտ է՝ Գեղամյանը հետո հերքեց այդ միջադեպի իրողությունը, բայց ականատեսներն այլ բան էին պատմում:

Հետո՝ երբ «Ելք» խմբակցության պատգամավորները հայտարարություններ էին անում Արտաշես Գեղամյանի ու Նիկոլ Փաշինյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի մասին, մի հետաքրքիր արտահայտություն արեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ Աշոտյանը նշեց. «Քաղաքական միջավայրում որոշակի էկոլոգիական խնդիրներ կան, որոնք միասին պետք է լուծենք»:

Իհարկե, Աշոտյանն իր այս «անշառ» դիտարկումն արեց այդ պահին ԱԺ-ում քննարկվող թեմայի՝ էկոլոգիական խնդիրների քննարկումների համատեքստում, միգուցե նաեւ պատահաբար՝ առանց որեւէ ենթատեքստի: Բայց նրա այս արտահայտությունն ուշագրավ է դառնում հենց օրվա միջադեպի ու դրա հեղինակ Արտաշես Գեղամյանի քաղաքական դիմանկարի ֆոնին:

Վերջին շրջանում տարբեր ՀՀԿ-ականներ մեզ հետ զրույցում արդեն բավականին հաճախակի են խոսում Գեղամյանից ու ակնարկում, թե նա ՀՀԿ-ական չէ՝ ռուսական կողմից ՀՀԿ-ի ստացած «նվեր» է, որից, սակայն հրաժարվել հնարավոր չէ: Հարցն այն է, որ Գեղամյանն ընկավում է որպես ծայրաստիճան պրոռուսական գործիչ, ռուսական շահերի ակտիվ պաշտպան ու ագիտատոր: Եվ հյուսիսային «մեծ եղբորը» մատուցած բազմապիսի ծառայությունների համար պարգեւատրվում է խորհրդարանական մանդատով՝ իշխող ուժի ֆրակցիայի կազմում:

ՀՀԿ-ական մեր զրուցակիցը նշում էր, որ իրենք մեծ հաճույքով կազատվեին Գեղամյանից, բայց, ցավոք, չեն կարող:

Նիկոլ Փաշինյանի հետ այս տհաճ միջադեպից հետո Գեղամյանի հարցը դառնում է ավելի սուր, որովհետեւ մի կողմից առնվազն ՀՀԿ խմբակցությունը հիմա կրակն է ընկել նրա այդ արարքի պատճառով՝  ստիպված է  պաշտպանել նրան, ինչը բազմաթիվ պատգամավորներ սրտանց չեն ուզում: Ավելին՝ քանի որ միջադեպը տեղի է ունեցել ականատեսների ներկայությամբ՝ պատգամավորի, լրագրողների ու ԱԺ անվտանգության աշխատակիցների, եւ այդ տարածքում տեղադրված են տեսախցիկներ, որոնց տեսագրությունները դիտելուց հետո արդեն որեւէ կասկած չի մնա, թե ով է եղել ծեծկռտուքը սկսողը: Ու եթե «Ելք»-ի նախաձեռնած էթիկայի հանձնաժողովը ապացուցի, թե ով է եղել միջադեպի «գլխավոր հերոսը», ինչը ընդհանրապես խնդիր չէ, ապա ՀՀԿ խմբակցությունը պետք է ինչ-որ քայլեր ձեռնարկի:

Եթե այդ «գլխավոր հերոսը» չլիներ Գեղամյանը, ապա ՀՀԿ-ի համար նրան պատժելը խնդիր չէր լինի: Բայց հիմա իրավիճակը բարդանում է ՀՀԿ-ականների համար՝ հատկապես վեջին 2-3 շաբաթների իրադարձությունների ֆոնին: Որովհետեւ  «Ելք»-ը նախաձեռնեց ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու օրենսդրական նախաձեռնությունն ու այդ հարցը քննարկելու համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկով հանդես եկավ, իսկ այդ ժամանակ Գեղամյանն «առաջին գծում» էր՝ ռուսական շահերն էր պաշտպանում:  Այնուհետեւ կառավարությունը խորհրդարան բերեց հայ-ռուսական միացյալ զորախումբ ստեղծելու, իսկ այնուհետեւ՝ ռազմատեխնիկական համագործակցությանը վերաբերող մի քանի նախագծեր եւս, որոնց դեմ էր «Ելք»-ը, իսկ Գեղամյանը դարձյալ «առաջնագծում էր»:

Ու ստացվում է այնպես, որ ԱԺ-ում ամենառուսամետ գործիչը՝ այս քննարկումների ֆոնին, բռունցքներն է գործի դնում ոչ ավելի, ոչ պակաս իրենց կողմից «հակառուսական» բնորոշված «Ելք»-ի ղեկավարի նկատմամբ: Դե հիմա, ՀՀԿ, արի ու «ռուս եղբայրներին» բացատրիր, որ սա Ռուսաստան-Արեւմուտք հակամարտության տիրույթը չէ, այլ պարզապես Գեղամյանին դուր չի եկել, որ Փաշինյանն իր անունը շատ է արտասանում: Մյուս կողմից էլ՝ դե արի, ՀՀԿ, ու եվրոպացի գործընկերներին, որոնց հետ պատրաստվում ես համաձայնագիր ստորագրել, համոզիր, որ ՀՀ Ազգային ժողովում ռուսամետ իշխանությունները Ռուսաստանի շահերին հակասող ելույթներ ունեցող ու «արեւմտամետ» համարվող պատգամավորներին չեն ծեծում:

Ամեն դեպքում՝ ռուսական կողմնորոշումը, ամենայն հավանականությամբ, կստիպի, որ ՀՀԿ-ն ամեն կերպ փորձի Գեղամյանին խիստ չպատժել:

Տպել
5048 դիտում

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ