Մանկապարտեզի տնօրինությունը ծնողներից գեթ մեկ լումա չպետք է պահանջի. Արայիկ Հարությունյան

Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ, կրթության, մշակույթի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը, արձագանքելով մանկապարտեզի երեխաների բազմաթիվ ծնողների հարցումներին, պարզել է, թե որքան ֆինանսավորում են ստանում Երեւանի պետական նախակրթարանները:

Ֆեյսբուքում ծնողները շարունակ գրառումներ են կատարում, տեղեկատվություն փոխանակում եւ քննարկում, թե մանկապարտեզներում որքան հաճախ են գումար պահանջում այս կամ այն պատրվակով, հիգիենիկ պարագաներ պահանջում եւ այլն: Ի դեպ, ավելի վաղ Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության նախկին պետ Գայանե Սողոմոնյանը մեզ հետ զրույցում վստահեցրել էր, որ մանկապարտեզներում իրավունք չունեն երեխաների ծնողներին նման պահանջներ ներկայացնել, որովհետեւ նախնական կրթության այդ հաստատությունները ստանում են անհրաժեշտ ֆինանսավորում:

Ինչ վերաբերում է Արայիկ Հարությունյանի պարզած տեղեկատվությանը, նա, դիմելով «Մանկապարտեզը եւ երեխաները» խմբի ծնողներին, գրել է.

Հարգելի ծնողներ, վերջին շրջանում այս հարթակում շատ են հարցերը, թե որքան գումար է քաղաքապետարանը հատկացնում մանկապարտեզներին:

Պետք է տեղեկացնեմ, որ յուրաքանչյուր մանկապարտեզ շենքի խնամքի համար ստանում է ամսական 650.000 դրամ: Յուրաքանչյուր սանի համար հատկացվում է 22.500 դրամ: Այսինքն՝ միջին՝ 120 սան ունեցող մանկապարտեզը ամսական ստանում է 3.350.000 դրամ (տարեկան 40.200.000 դրամ), որից երեխաների սննդին հատկացվում է մոտավորապես 1.300.000 դրամ:

Մնացած գումարից վճարվում է աշխատավարձ, կոմունալ ծախսեր, ուսումնական նյութերի, հիգիենայի եւ խոհանոցի պարագաների, ննջասենյակների պարագաների գումար: Բոլոր հաշվարկները ցույց են տալիս, որ արդյունավետ կառավարման դեպքում մանկապարտեզի տնօրինությունը ծնողներից գեթ մեկ լումա չպետք է պահանջի:

Ավելին, այս գումարից կարելի է գնել նաեւ սպիտակեղեն եւ այլն:

Պաշտոնական հարցում եմ ներկայացրել Տարոն Մարգարյանին. ծախսերի ավելի մանրամասն բացվածքը ստանալուն պես կտեղեկացնեմ Ձեզ:

Մանկապարտեզներն «Օգնի՛ր մանկապարտեզիդ» հիմնադրամի միջոցով կարող են լրացուցիչ գումարներ ներգրավել: Բայց այս գումարը հստակ չէ, այսինքն՝ կարող է տվյալ ամիս էդ հիմնադրամից ունենալ գումար, կարող է՝ ոչ:

Իհարկե, կան նաեւ ֆակուլտատիվ դասեր, որոնց համար մանկապարտեզները գումար են ներգրավում՝ ամսական 1000 դրամ յուրաքանչյուր դասընթացի համար: Բայց եթե նույնիսկ Ձեր երեխան չի գնում էդ ֆակուլտատիվներին, ու, ասենք, միայն ինքն ամբողջ խմբից չի գնում, մանկապարտեզը պարտավոր է ապահովել երեխայի խնամքը տվյալ ժամանակահատվածում:

Այսինքն՝ ոչ մի դեպքում ֆակուլտատիվի համար գումար չվճարող ծնողի երեխան չպետք է իր վրա զգա այդ խտրականությունը:

Լինում են դեպքեր, երբ իքս խմբի ծնողները ցանկանում են լրացուցիչ զարգացնող խաղեր, նյութեր գնել իրենց երեխաների համար, եթե մանկապարտեզը բյուջեով սահմանված միջոցներից ի վիճակի չէ դա անել:

Հ.Գ. Չենք մոռանում, որ մանկապարտեզներն աշխատում են մինչեւ 17:30, դրանից շուտ դուք պարտավոր չեք վերցնելու Ձեր երեխային:

Հավելենք, որ մանկապարտեզներում աշխատանքային ժամանակի խնդիրը նույնպես ծնողներին ամենահուզողներից մեկն է: Հատկապես աշխատող ծնողները դժգոհում են, որ մանկապարտեզներում պահանջում են շուտ գնալ երեխաների հետեւից, ինչն իրենց լուրջ խնդիրների առաջ է կանգնեցնում:

Տպել
16591 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին